06/02/2013 13:33
Դավիթ Հակոբյան. Պարույր Հայրիկյանի վարկածը քաղաքական էրոտիկա է հիշեցնում
«ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վարկածը, որ իր դեմ իրականացված մահափորձը իմպերիալիստական ուժերի ձեռքի գործն է, քաղաքական էրոտիկա է հիշեցնում, իսկ ընտրությունները չհետաձգելու որոշումը իշխանությունների հետ անդրկուլիսային գործարք է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Նրա խոսքով, եթե այս մահափորձը նոր ընտրություններ կազմակերպվելու համար է իրականացվել, ապա Հայրիկյանը ընտրվել է Արևմուտքին գրգռելու համար և նրա անձը ընտրված է եղել շատ ճիշտ:
«Ռուսաստանին դա ընդհանրապես պետք չէր, հատկապես, որ հայ-ռուսական հարաբերություններն այժմ գտնվում են ճգնաժամային իրավիճակում: Այդ մարդն անգամ չգիտի, թե իմպերիալիզմն ինչ է, սա քաղաքական շոու է»,- ասաց նա: