05/06/2013 09:39
Սկանդալային մանրամասներ՝ Չեխովի դպրոցում տեղի ունեցած միջադեպից
«Ժողովուրդը» դեռևս մայիսի 2-ի համարում գրել էր, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել 8-րդ դասարանի աշակերտուհի Լիդիայի մայրիկին`Նատալյա Սարգսյանին: Թեև դպրոցի տնօրենը թերթի հետ զրույցում հերքել էր տեղեկությունը`այս ընթացքում ամեն կերպ փորձելով արդարանալ, սակայն ծեծի ենթարկված աշակերտուհու մայրը, իր գրած նամակը ձեռքին, նախօրեին եկել է «Ժողովուրդի» խմբագրություն` առավել սկանդալային մանրամասներ բացահայտելով:
Նամակում, մասնավորապես, գրված է. «Ես զարմացած եմ, թե ինչպես է ժամանակի ընթացքում թիվ 55 դպրոցում կատարված պատահարի մասին դպրոցի տնօրենը`Գայանե Ժորայի Սարուխանյանը, ԶԼՄ-ների ճնշման տակ իր բացատրությունները և ձևակերպումները փոխել: Տարբեր փաստեր, որոնք բարձրաձայնել է Սարուխանյանը, առնվազն առաջացնում են շփոթվածություն, նույնիսկ զայրույթ: Նա ԶԼՄ-ներին տված իր մեկնաբանություններում տարածել է կեղծ և զրպարտիչ մեկնաբանություններ, որն արատավորել է ոչ միայն իմ, այլև իմ անչափահաս դստեր անունն ու արժանապատվությունը: Սարուխանյանը ամեն կերպ բացառում է միջադեպ տեղի ունենալու փաստը:… Սարուխանյանը խոսում է իմ պրոֆեսիոնալ գործունեության մասին` իբր իմ անունից: Կոչում է ինձ սթրիփթիզի աշխատակցուհի` անբարոյական տարր: …Իմ մասնագիտություններից մեկով ես դիպլոմավորված մանկավարժ-դիրիժոր եմ:…Հավաստում եմ, որ «պարուհի» չեմ և չունեմ տվյալ մասնագիտության հետ որևէ առնչություն: …Տնօրեն Սարուխանյանը հրամցրել է լրագրողներին, թե իբր ես եկել էի իր մոտ`հ անդիպելու: Դա նույնպես սուտ է: Ես դպրոց եմ գնացել կրթության նախարարության ուղղորդումով, որտեղ եղել էի դեպքից կես ժամ առաջ: Այնտեղ կան վկաներ, ովքեր կարող են հաստատել իմ հանգիստ և ադեկվատ պահվածքի մասին:… Ես`որպես ծնող և դաստիարակ, հաստատում և հայտարարում եմ, որ միջադեպը տեղի է ունեցել:
1. Տնօրեն Սարուխանյանը կողմից իրականացվել են անօրինական գործողություններ և կարգադրություններ անչափահաս երեխայի նկատմամբ:
2. Տնօրեն Սարուխանյանը մերժել է ինձ տրամադրել երեխայի` դպրոցից ազատման փաստի օրինական հիմքերը:
3. Իմ նկատմամբ գործածվել է ֆիզիկական ուժ, ինչպես տնօրեն Սարուխանյանի կողմից, այնպես էլ նրա ենթակա մարդկանց»:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: