Էռնա Յուզբաշյան. Կարող եմ թուրք էլ սպանել, եթե պետք լինի. Լուսանկարներ

21/09/2013 13:35

Էռնա Յուզբաշյան. Կարող եմ թուրք էլ սպանել, եթե պետք լինի. Լուսանկարներ


Սեպտեմբերի 24-29-ը Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում կայանալիք «Երաժշտական շաբաթ Երևանում» խորագրով համերգաշարի շրջանակներում սեպտեմբերի 28-ին էստրադային երաժշտությանը նվիրված օրը ելույթ կունենա Էռնա Յուզբաշյանը:

Համերգից առաջ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Է. Յուզբաշյանը նշեց, որ համերգի այս առաջարկը ընդունել է միանգամից, սակայն համոզված չէ, որ սա իր վերջին համերգը չի լինի Հայաստանում:

«Կազմակերպիչներից Զառա Մխեյանի հետ եմ ծանոթ, նա շատ լավ է աշխատում, այդ պատճառով էլ համոզված եմ, որ ամեն ինչ կլինի խոստացված մակարդակի վրա: Կարծում եմ` նման տոն պետք է լինի Հայաստանում: Կատարելու եմ Մաեստրոյի` Ռոբերտ Ամիրխանյանի երգերը: Ցավոք սրտի, նա տարիներ շարունակ թույլ չէր տալիս ինձ իր երգերը կատարել, ինչու՞` հարցրեք իրեն, բայց մեր մեջ անձնական խնդիր չի եղել, մենք շատ մտերիմ ընկերներ էինք մի ժամանակ: Ինքը ուզում էր, որ չկատարեի իր երգերը, ես համեստություն արեցի և լսեցի իրեն և այդ տաբուն չխախտեցի, բայց Հայաստանում իմ վերջին համերգից հետո շատ մեծ դժգոհություն եղավ հանդիսատեսի շրջանում, որ չեմ կատարել իր երգերը: Այդ պատճառով էլ այս անգամ ես ինքս նրան զանգահարեցի և ասացի, որ ուզում եմ կատարել այդ երգերը: Կարծում եմ, որ առաջ, երբ ես դրանք կատարում էի, փոքր աղջիկ էի և չէի կարող դրանք այնպես փոխանցել, ինչպես հիմա: Կլինի մի քանի երգ այդ ծրագրից, «Սիրո գիշերը», «Գիտեմը», նոր երգ կլինի Էլվինա Մակարյանի երգացանկից «Երկրորդ սերը»»,- ասաց երգչուհին:

Է. Յուզբաշյանի խոսքով, սակայն, ինքը դժվար թե նորից համերգային ծրագրով գա այստեղ: «Իմ հանդիսատեսը օլիգարխները չեն, նրանք միգուցե հնարավորություն չունենան գնել իմ համերգի տոմսերը, ես դա հասկանում եմ»,- ասաց նա` նշելով, որ չի կարծում, որ կորցրել է այստեղի իր հանդիսատեսին:

- Իսկ ի՞նչ է փոխվել Երևանում, այստեղ Ձեզ օտար չեք զգո՞ւմ և արդյոք դեռ կա» ցանկություն այստեղ վերադառնալու:
- Եթե դուք դա հարցնեիք 5 տարի առաջ, ես համարձակությամբ կասեի` այո, բայց հիմա իմ աղջիկը 16 տարեկան է, ես նրան չեմ կարող ասել` գիտես, մենք գնում ենք Հայաստանում ապրելու: Նա, ի վերջո, ծնվել, մեծացել է այնտեղ, այլ մտածելակերպ ունի, թեև երբեմն իրեն քյարթու հայի նման է պահում (հեղ.-ժպտում է): Բացի այդ, ես այլևս այն տարիքում չեմ, որ նորից սկսեմ ամեն ինչ նոր վայրում: Ես այնտեղ ապրում եմ 20 տարի, և սովորել եմ դրան, երրորդ արտագաղթին ես չեմ դիմանա: Իսկ այստեղ ես ինձ օտար չեմ զգում, Երևանը գեղեցկացել է, թեև կառուցապատումն է ավելացել: Թեև դրա մեջ էլ կա գեղեցկություն: Այստեղ ամեն ինչ իմն է, թեև փոխվել է: Օրինակ, բոլորը քննադատում էին Հյուսիսային պողոտան, իսկ ինձ դուր է գալիս, շատ գեղեցիկ է: Բացի այդ, օդը զարամանլիորեն մաքուր է, չնայած այսքան մեքենաներ կան, Երևանը յուրահատուկ հոտ ունի: Աշնան մասին էլ չեմ խոսում, Լոս Անջելեսում մշտական ամառ է, որը հոգնեցնում է:

- Ձեր հարցազրույցներում նշել եք, որ հայրենիքի հետ կապը երբեք չեք կորցրել:
- Այո, ես լիքը ընկերություն, հարազատություն ունեմ այստեղ, բոլոր ընկերներս այստեղ են, ես ինձ հայ եմ համարում, երբեք ամերիկացի չեմ եղել, չեմ էլ ուզում դառնալ: Եթե ուզենայի, կդառնայի, մի հատ բոյֆրենդ եմ ունենում ու դառնում ամերիկացի, նման մարդիկ շատ են այնտեղ:

- Ձեզ հայրենասեր համարում ե՞ք:
- Այո, ինչու ոչ: Անկեղծ եմ ասում, կարող եմ թուրք սպանել, եթե պետք լինի: (հեղ.-ծիծաղում է)

- Իսկ ձեր աղջկան ինչպե՞ս եք ներկայացրել Հայաստանը, նա հայերեն գիտի՞ և արդյոք ուզո՞ւմ է շարունակել Ձեր գործը:
- Նա այստեղ եղել է երկու անգամ: Իսկ այնտեղ նրա դպրոցի տնօրենը հայ է, երեխաների մեծ մասն էլ հայեր են և հաճախ են դասամիջոցներին հայկական երաժշտություն միացնում ու պարում: Նա հիմնականում ռուսերեն է տանը խոսում, սակայն վերջերս ինձանից պահանջեց, որ միայն հայերեն հետը խոսեմ: Իսկ իմ գործը շարունակել չի ուզում, սիրում է ռոք երաժշտություն:

- Ինչո՞վ եք զբաղվում ԱՄՆ-ում:
- ԱՄՆ-ում ես ազատ մարդ եմ, ուզում եմ` երգում եմ, չեմ ուզում` չեմ երգում:

- Իսկ ո՞վ է ձեր հանդիսատեսը և ի՞նչ երաժշտություն եք կատարում:
- Իմ հանդիսատեսը հիմնականում հայերն են, ես ակումբում էլ, ռեստորանում էլ իմ համերգային ծրագիրն եմ կատարում, երբեք հանդիսատեսի քմահաճույքով չեմ շարժվում, 6/8 երգում, թեև ռաբիսին դեմ չեմ, կարող եմ Սպիտակցի Հայկո էլ լսել, չեմ ասի` անջատե՚ք, որովհետև հարսանիքին այլ բան չես կարող լսել:

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք հայկական շոու-բիզնեսի մասին:
- Հայկական շոու-բիզնես չկա, նույնիսկ Ռուսաստանում չկա: Շոու բիզնես նշանակում է` ինչ-որ բան վաճառել: Ծիծաղելի է, որ ասում են շուո-բիզնես, էս փոքր քաղաքի մեջ ո՞նց կարող է այդքան աստղ լինի:

- Հասել ե՞ք նրան, ինչ երազում էիք:
- Ես այլ կերպ էի իմ կյանքը պատկերացնում, ոչ այսպես և ոչ այնտեղ, այստեղ էի պատկերացնում այն: Չգիտեմ, ինձ համար տիտղոսները կարևոր չեն, բայց երևի ժողովրդականի կոչում կստանայի, երգի թատրոն կունենայի:

- Այսինքն` ինչ-որ բան կորցրել եք այնտեղ գնալով:
-Իհարկե, կորցրել եմ հայրենիքի ֆիզիկական ներկայնությունը: Դժվար է, մարդ պետք է իր հողում ապրի:

- Իսկ ի՞նչ է փոխվել Ձեր մեջ ԱՄՆ-ն:
-Ավելի կազմակերպված եմ դարձել:

- Խոսեցիք տիտղոսներից: Դրանք նշանակություն ունե՞ն Ձեզ համար: Արդյոք նեղացա՞ծ չեք, որ չեք ստացել նման կոչումներ:
- Իմ համար տիտղոս չկա, ասում են` ամեն գդալ լավ է ճաշի ժամանակ, ինձ տիտղոս պետք է տային, երբ ես Տամարա Գվարցետելիի հետ հաղթանակ տարա, ես` առաջին, նա` երրորդ, նրան Վրաստանում տուն և տիտղոս շնորհեցին, բայց ես նեղացած չեմ: Նշեմ, որ միակն եմ, որ Լենինյան կոմսոմոլի արտիսիտի կոչում ունեմ, իսկ այժմ տիտղոսի պատկերացումը այնքան է արժեզրկվել, ով ասես` ունի այն:

- Ձեզ հաջողա՞կ, թե աշխատասեր եք համարում:
- Ես շատ ծույլ եմ, իրոք: Նախաձեռնող չեմ իմ հարցում, ուրիշի համար կարող եմ խնդրել, բայց ինձ համար չեմ կարողանում, երևի հպարտությունն է խանգարում: Ես լիքը գաղափարներ ունեմ, բայց դրանք իրականցնելու համար պետք է ինչ-որ մեկը խթան հանդիսանա:

- Ձեզ թույլ մարդ համարու՞մ եք:
- Ոչ, իհարկե, որոշ հարցերում թույլ եմ, օրինակ մարդկային հանդգնության դեմ: Երբ պետք է արժանի հակահարված տամ, ես կանգ եմ առնում, որովհետև խղճում եմ նրան:

- Քննադատությանը ինչպե՞ս եք վերաբերում:
- Ես կարող եմ ասել, որ այդ առումով երես են ինձ տվել, բայց նորմալ եմ վերաբերում, միգուցե, մի քիչ զայրանամ, բայց մազերս չեմ պոկի:

- Արվեստագետը պե՞տք է քաղաքականությամբ զբաղվի:
- Ոչ, մարդ պետք է մի բանով զբաղվի, նրանով, ինչով կարող է օգտակար լինել մարդկանց:

Նախորդող հրապարակում` Էմիլ Կառատ. Լինելու է մյուսներից տարբերվող համերգային շաբաթ

Լեռա Կուդրյավցևա. Հայաստան իջնելու պահին զգացի այստեղի ջերմ մթնոլորտը

Երևանում երաժշտական շաբաթ է լինելու. Լինելու են բազմաթիվ անակնկալներ

Տիգրան Պետրոսյան. Քիչ եմ երևում, որ հայկական շոու բիզնեսի անդամ չհամարվեմ

Հեղինակ՝ Հեղինակ` Նաիրա Գուլոյան, լուսանկարները` Լիլիան Գալստյանի

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով Այսօր, 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել Այսօր, 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան Այսօր, 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել Այսօր, 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը Այսօր, 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել Այսօր, 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին Այսօր, 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ Այսօր, 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Այսօր, 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է Այսօր, 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել Այսօր, 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները Այսօր, 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ Այսօր, 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Այսօր, 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ Այսօր, 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ Այսօր, 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը Այսօր, 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին Այսօր, 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում Այսօր, 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ Այսօր, 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ Այսօր, 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային Այսօր, 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում Այսօր, 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ Այսօր, 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին Այսօր, 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան Այսօր, 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Այսօր, 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան Այսօր, 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը