Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա

04/10/2013 12:22

Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա


Կացնով խեղճ ու անտուն կենդանու դեմ դուրս եկող մարդը, էլեկտրաշոկով զինված պատանին կամ շան ձագերին վառող երեխան պակաս վտանգավոր չեն, քան ինքը` թափառող կենդանին:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մի տեսակ էլ նրանց հատուկ նպատակներով կատաղեցնելն է: Էջմիածնում բնակվող 16 տարեկան մի տղա, օրինակ, որոշել էր պիտբուլ ցեղատեսակի շուն պահել: Մարտական համարվող այս շները «լավ կռվողներ են», լավ կատաղեցնելու դեպքում` հնարավոր է անգամ գումար վաստակել կամ գոնե պարծենալ:



Նշված երիտասարդն, օրինակ, կատաղեցնելու համար օգտագործում էր էլեկտրաշոկ: Պիտբուլը նրա մոտ ապրել է մինչև ութ ամսեկան, երբ «Դինգո» թիմի ակտիվիստները փրկեցին նրան. բարեբախտաբար շունը դեռ չէր հասցրել կատաղել: «Դինգո» թիմը կենդանասեր կամավորների կազմակերպություն է։ Այն համախմբում է մարդկանց, ովքեր պատրաստ են ժամանակ տրամադրել և օգնել կենդանիներին։ «Դինգո» Թիմի աշխատանքը հիմնվում է միմյանց աջակցելով` կենդանիներին օգնելու գաղափարի վրա։



Ժիվկան է: Նրան հարվածել են կացնով: Նրանք, ովքեր տեսել են վիրավոր կենդանուն, խորհուրդ չեն տալիս անգամ դիտել լուսանկարները: Ասում են` ավելի սարսափելի տեսարան պատկերացնելն անգամ դժվար է:

«Դինգո» կազմակերպության անդամներն արդեն չեն զարմանում կենդանու նկատմամբ մարդու դաժան վերաբերմունքի դեպքերից:
Նրանք պայքարելու իրենց տարբերակներն ունեն: Օրինակ` ամիսներ առաջ, երբ կազմակերպության՝ Քասախում բնակվող ակտիվիստներից մեկը բացահայտեց երկու տարի շարունակ շանը ծեծող երեխային, նրանք պարզապես խմբով հավաքվեցին ու գտան այն տունը, որտեղ ապրում էր երեխան: Տեղում պարզեցին, որ նա միայն մեծ շներին է ծեծում, իսկ փոքրերին ողջ-ողջ վառում է: Տան նկուղից ակտիվիստները դուրս բերեցին շանն ու նրա ողջ մնացած միակ ձագին:



«Դինգոյի» ակտիվիստները տասնյակ նման դեպքերի են հանդիպել: Ամեն անգամ նման դեպքերի հանդիպելիս` ստիպված են նոր ռազմավարություն մշակել դաժան տերերի ձեռքից կենդանիներին փրկելու համար:

Օրենքը որևէ մեկին նման իրավունք չի տալիս, ակտիվիստներն էլ ստիպված կա'մ աղմուկ են բարձրացնում ու խլում կենդանուն, կա'մ փորձում են սպառնալ: Արդյունք, իհարկե, լինում է, բայց կենդանիներին տանջող մարդիկ մնում են անպատիժ:

Այսօր կենդանիների պաշտպանության միջազային օրն է: Ողջ աշխարհում հոկտեմբերի 4-ին կենդանիներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում՝ մարդկանց ուշադրությունը կենդանիների խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Հայաստանում կենդանիները պաշտպանված են օրենքի ընդամենը մեկ կետով, որով երբևէ որևէ գործ չի հարուցվել:

Խոսքը ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածի մասին է (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով), որն ընդամենը տուգանք է սահմանում:

«Դինգո» հասարակական կազմակերպությունն ու ProPaws բարեգործական միությունը այժմ մշակում են «Կենդանիների պաշտպանության մասին» կամ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը:

«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ օրենքի տեսանկյունից բացը բոլոր կողմերից է: Մշակվող օրենքը նախատեսում լուրջ պատիժներ, այդ թվում՝ քրեական:

«Օրենքի նախագիծը ներկայացրել ենք ԱԺ: Հիմա այնպիսի մարդկանց ձեռքերում է, որոնք գործը մինչև վերջ կհասցնեն: Մշակման փուլում է, մենք էլ ժամանակ առ ժամանակ այցելում ենք, միասին փոփոխություններ ենք անում»,- ասում է Օվսաննան:

«ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանի խոսքով՝ օրենքի նախագիծը կազմվել է կենդանիների 5 ազատությունների շուրջ ձևավորված դրույթներով. կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, տարբեր գործողություններ կատարելու, սննդի, ջրի, շարժման:

Այս օրինագծում անդրադարձ կա նաև գիտական հետազոտություններում օգտագործվող՝  էքսպերիմենտալ կենդանիների, վայրի և մշակութային միջոցառումների ժամանակ օգտագործվող՝ կրկեսի, կենդանաբանական այգու, շրջիկ կրկեսների կենդանիներին:

Նարե Արամյանի խոսքով՝ մշակումից հետո կփորձեն նախագիծը մտցնել ԱԺ օրակարգ: «Սա արդեն իսկ մեծ քայլ կլինի, որովհետև կներառի կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եվրոպական մի քանի կոնվենցիաներ: Ընդունումից հետո կարիք չի լինի միջազգային առանձին նորմեր վավերացնել:

Աշխատանքը պրոդուկտիվ ու արագ է ընթանում, հաշվի առնելով, որ Հայաստանում չունենք այդ ոլորտի ոչ միայն իրավաբանական մասնագետներ, այս տեմպերով, ըստ Աժ առանձին պատգամավորների ու խմբակցությունների արձագանքի, կհասկանանք, թե ինչ հնարավոր կլինի անել մոտ ժամանակներս»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նարե Արամյանը:

Հեղինակները նախատեսում են, որ օրինագծի ընդունումից հետո կլինեն ծավալուն հանրային վերահսկողության վերաբերյալ տարբեր պայմանավորվածություններ:

«Եթե խոսքը թափառող կենդանիների մասին է, ապա քաղաքապետարանների, եթե վայրի բնության մեջ գտնվողների, ապա բնապահպանության նախարարության, եթե կենդանաբուծության, կենդանաբուժության և այլն, ապա գյուղատնտեսության նախարարության»,- մանրամասնում է Նարե Արամյանը:

Բացի այդ, լրացումներ պետք է լինեն քրեական ու վարչական իրավախախտումների օրեսգրքերում, հատկապես երբ խոսքը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին է:

«Օրենքը անհրաժեշտ է, որպեսզի մշակույթ ձևավորվի: Մինչև չունենանք այն ինչով կարելի է կառավարելի դարձնել վիճակը, անիմաստ կլինի ժողովրդից պահանջել ինչ-որ մի բան»,- ասաց «ProPaws» բարեգործական միության նախագահը:

Նա նաև հավելեց, որ օրենքն ընդունելու դեպքում Հայաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկիրը, որը օրենսդրության մակարդակով կպաշտպանի կենդանիներին:

«Կհաստատվի այն թեզը, որ մենք միշտ առաջ ենք քաշում, որ Հայաստանը կարող է դառնալ լավագույն օրինակը կենդանիների խնդիրների լուծման հարցում` ցանկացած մակարդակում»,- ասաց Նարե Արամյանը:

«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը հատկապես թափառող կենդանիների դեմ զինված պայքարողներին կոչ է անում ավելի բարի լինել նրանց նկատմամբ.

«Մենք ապրում ենք այնպիսի քաղաքում, որտեղ կան աղբի մեծ կուտակումներ,  և թափառող կենդանին նույնիսկ անհրաժեշտություն է, որովհետև եթե չլինեն նույն թափառող շները ու լինի նույնքան աղբ, որքան որ կա, ապա կշատանան առնետները, որոնցից թե վարակն է ավելի շատ, թե՝ վտանգը:

Թափառող կենդանին դառնում է վտանգավոր ու ագրեսիվ միայն մարդու վատ վերաբերմունքի պատճառով, որովհետև նրանց քարով հարվածում են, կրակում են, վռնդում են տարածքից: Բնական է, որ կատաղում են, որովհետև մարդն էլ այդ պայմաններում կդառնա ագրեսիվ»:

ՀԳ. Ժիվկան, պիտբուլն ու նկուղից փրկված երկու շները տեր ունեն, ապրում են ընտանիքներում: 2011 թվականից ի վեր «Դինգո» թիմի շնորհիվ 1200 կեդանի է որդեգրվել, վեց հարյուր կենդանի բուժում է ստացել, ի դեպ` նրանց մի մասին լուրջ վնասվածքներ են հասցրել հենց մարդիկ:

Հեղինակ՝ Անի Խչոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Այսօր, 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Այսօր, 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան Այսօր, 18:29 Սև ծովում նավ է խորտակվել Այսօր, 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան Այսօր, 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Այսօր, 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Այսօր, 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Այսօր, 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Այսօր, 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Այսօր, 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Այսօր, 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան Այսօր, 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա Այսօր, 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Այսօր, 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է Այսօր, 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ Այսօր, 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) Այսօր, 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան Այսօր, 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այսօր, 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի Այսօր, 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Այսօր, 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Այսօր, 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով Այսօր, 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող Այսօր, 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն Այսօր, 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին Այսօր, 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ Այսօր, 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Այսօր, 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին Այսօր, 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը