Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա

04/10/2013 12:22

Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա


Կացնով խեղճ ու անտուն կենդանու դեմ դուրս եկող մարդը, էլեկտրաշոկով զինված պատանին կամ շան ձագերին վառող երեխան պակաս վտանգավոր չեն, քան ինքը` թափառող կենդանին:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի մի տեսակ էլ նրանց հատուկ նպատակներով կատաղեցնելն է: Էջմիածնում բնակվող 16 տարեկան մի տղա, օրինակ, որոշել էր պիտբուլ ցեղատեսակի շուն պահել: Մարտական համարվող այս շները «լավ կռվողներ են», լավ կատաղեցնելու դեպքում` հնարավոր է անգամ գումար վաստակել կամ գոնե պարծենալ:



Նշված երիտասարդն, օրինակ, կատաղեցնելու համար օգտագործում էր էլեկտրաշոկ: Պիտբուլը նրա մոտ ապրել է մինչև ութ ամսեկան, երբ «Դինգո» թիմի ակտիվիստները փրկեցին նրան. բարեբախտաբար շունը դեռ չէր հասցրել կատաղել: «Դինգո» թիմը կենդանասեր կամավորների կազմակերպություն է։ Այն համախմբում է մարդկանց, ովքեր պատրաստ են ժամանակ տրամադրել և օգնել կենդանիներին։ «Դինգո» Թիմի աշխատանքը հիմնվում է միմյանց աջակցելով` կենդանիներին օգնելու գաղափարի վրա։



Ժիվկան է: Նրան հարվածել են կացնով: Նրանք, ովքեր տեսել են վիրավոր կենդանուն, խորհուրդ չեն տալիս անգամ դիտել լուսանկարները: Ասում են` ավելի սարսափելի տեսարան պատկերացնելն անգամ դժվար է:

«Դինգո» կազմակերպության անդամներն արդեն չեն զարմանում կենդանու նկատմամբ մարդու դաժան վերաբերմունքի դեպքերից:
Նրանք պայքարելու իրենց տարբերակներն ունեն: Օրինակ` ամիսներ առաջ, երբ կազմակերպության՝ Քասախում բնակվող ակտիվիստներից մեկը բացահայտեց երկու տարի շարունակ շանը ծեծող երեխային, նրանք պարզապես խմբով հավաքվեցին ու գտան այն տունը, որտեղ ապրում էր երեխան: Տեղում պարզեցին, որ նա միայն մեծ շներին է ծեծում, իսկ փոքրերին ողջ-ողջ վառում է: Տան նկուղից ակտիվիստները դուրս բերեցին շանն ու նրա ողջ մնացած միակ ձագին:



«Դինգոյի» ակտիվիստները տասնյակ նման դեպքերի են հանդիպել: Ամեն անգամ նման դեպքերի հանդիպելիս` ստիպված են նոր ռազմավարություն մշակել դաժան տերերի ձեռքից կենդանիներին փրկելու համար:

Օրենքը որևէ մեկին նման իրավունք չի տալիս, ակտիվիստներն էլ ստիպված կա'մ աղմուկ են բարձրացնում ու խլում կենդանուն, կա'մ փորձում են սպառնալ: Արդյունք, իհարկե, լինում է, բայց կենդանիներին տանջող մարդիկ մնում են անպատիժ:

Այսօր կենդանիների պաշտպանության միջազային օրն է: Ողջ աշխարհում հոկտեմբերի 4-ին կենդանիներին նվիրված տարաբնույթ միջոցառումներ են անցկացվում՝ մարդկանց ուշադրությունը կենդանիների խնդիրների վրա հրավիրելու նպատակով: Հայաստանում կենդանիները պաշտպանված են օրենքի ընդամենը մեկ կետով, որով երբևէ որևէ գործ չի հարուցվել:

Խոսքը ՀՀ վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 92 հոդվածի մասին է (Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով), որն ընդամենը տուգանք է սահմանում:

«Դինգո» հասարակական կազմակերպությունն ու ProPaws բարեգործական միությունը այժմ մշակում են «Կենդանիների պաշտպանության մասին» կամ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքը:

«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանն ասում է, որ օրենքի տեսանկյունից բացը բոլոր կողմերից է: Մշակվող օրենքը նախատեսում լուրջ պատիժներ, այդ թվում՝ քրեական:

«Օրենքի նախագիծը ներկայացրել ենք ԱԺ: Հիմա այնպիսի մարդկանց ձեռքերում է, որոնք գործը մինչև վերջ կհասցնեն: Մշակման փուլում է, մենք էլ ժամանակ առ ժամանակ այցելում ենք, միասին փոփոխություններ ենք անում»,- ասում է Օվսաննան:

«ProPaws» բարեգործական միության նախագահ Նարե Արամյանի խոսքով՝ օրենքի նախագիծը կազմվել է կենդանիների 5 ազատությունների շուրջ ձևավորված դրույթներով. կենդանիների նկատմամբ վերաբերմունքի, տարբեր գործողություններ կատարելու, սննդի, ջրի, շարժման:

Այս օրինագծում անդրադարձ կա նաև գիտական հետազոտություններում օգտագործվող՝  էքսպերիմենտալ կենդանիների, վայրի և մշակութային միջոցառումների ժամանակ օգտագործվող՝ կրկեսի, կենդանաբանական այգու, շրջիկ կրկեսների կենդանիներին:

Նարե Արամյանի խոսքով՝ մշակումից հետո կփորձեն նախագիծը մտցնել ԱԺ օրակարգ: «Սա արդեն իսկ մեծ քայլ կլինի, որովհետև կներառի կենդանիների նկատմամբ վերաբերմունքի եվրոպական մի քանի կոնվենցիաներ: Ընդունումից հետո կարիք չի լինի միջազգային առանձին նորմեր վավերացնել:

Աշխատանքը պրոդուկտիվ ու արագ է ընթանում, հաշվի առնելով, որ Հայաստանում չունենք այդ ոլորտի ոչ միայն իրավաբանական մասնագետներ, այս տեմպերով, ըստ Աժ առանձին պատգամավորների ու խմբակցությունների արձագանքի, կհասկանանք, թե ինչ հնարավոր կլինի անել մոտ ժամանակներս»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նարե Արամյանը:

Հեղինակները նախատեսում են, որ օրինագծի ընդունումից հետո կլինեն ծավալուն հանրային վերահսկողության վերաբերյալ տարբեր պայմանավորվածություններ:

«Եթե խոսքը թափառող կենդանիների մասին է, ապա քաղաքապետարանների, եթե վայրի բնության մեջ գտնվողների, ապա բնապահպանության նախարարության, եթե կենդանաբուծության, կենդանաբուժության և այլն, ապա գյուղատնտեսության նախարարության»,- մանրամասնում է Նարե Արամյանը:

Բացի այդ, լրացումներ պետք է լինեն քրեական ու վարչական իրավախախտումների օրեսգրքերում, հատկապես երբ խոսքը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին է:

«Օրենքը անհրաժեշտ է, որպեսզի մշակույթ ձևավորվի: Մինչև չունենանք այն ինչով կարելի է կառավարելի դարձնել վիճակը, անիմաստ կլինի ժողովրդից պահանջել ինչ-որ մի բան»,- ասաց «ProPaws» բարեգործական միության նախագահը:

Նա նաև հավելեց, որ օրենքն ընդունելու դեպքում Հայաստանը կլինի տարածաշրջանի առաջին երկիրը, որը օրենսդրության մակարդակով կպաշտպանի կենդանիներին:

«Կհաստատվի այն թեզը, որ մենք միշտ առաջ ենք քաշում, որ Հայաստանը կարող է դառնալ լավագույն օրինակը կենդանիների խնդիրների լուծման հարցում` ցանկացած մակարդակում»,- ասաց Նարե Արամյանը:

«Դինգո» թիմի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը հատկապես թափառող կենդանիների դեմ զինված պայքարողներին կոչ է անում ավելի բարի լինել նրանց նկատմամբ.

«Մենք ապրում ենք այնպիսի քաղաքում, որտեղ կան աղբի մեծ կուտակումներ,  և թափառող կենդանին նույնիսկ անհրաժեշտություն է, որովհետև եթե չլինեն նույն թափառող շները ու լինի նույնքան աղբ, որքան որ կա, ապա կշատանան առնետները, որոնցից թե վարակն է ավելի շատ, թե՝ վտանգը:

Թափառող կենդանին դառնում է վտանգավոր ու ագրեսիվ միայն մարդու վատ վերաբերմունքի պատճառով, որովհետև նրանց քարով հարվածում են, կրակում են, վռնդում են տարածքից: Բնական է, որ կատաղում են, որովհետև մարդն էլ այդ պայմաններում կդառնա ագրեսիվ»:

ՀԳ. Ժիվկան, պիտբուլն ու նկուղից փրկված երկու շները տեր ունեն, ապրում են ընտանիքներում: 2011 թվականից ի վեր «Դինգո» թիմի շնորհիվ 1200 կեդանի է որդեգրվել, վեց հարյուր կենդանի բուժում է ստացել, ի դեպ` նրանց մի մասին լուրջ վնասվածքներ են հասցրել հենց մարդիկ:

Հեղինակ՝ Անի Խչոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/11/2018 20:00 Ճապոնիայում նշել են սպորտի օրը (Տեսանյութ) 15/11/2018 19:30 Շոտլանդիայում կոչ են արել կասեցնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը 15/11/2018 19:19 Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի հարցերով հատուկ զեկուցողին 15/11/2018 19:09 Դանիայի պաշտպանության նախարարը Ռուսաստանի գործողություններն անվանել է անվտանգության սպառնալիք 15/11/2018 18:56 ԱՄՆ-ում iPhone X է պայթել թարմացումների ժամանակ 15/11/2018 18:49 Եթե Տավուշում գտնեմ ինձ նման պայքարող 10 հոգի, ինձ հաղթած կհամարեմ. Անահիտ Մութաֆյանն ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով 15/11/2018 18:29 Քոչարյանի փաստաբանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ակտիվիստները Մարտի 1-ին կրակում՝ ավտոբուսների հետևում թաքնված 15/11/2018 18:27 Վաղվա առաջնորդ կդառնան նրանք, ովքեր կգիտակցեն աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորություն. Արմեն Սարգսյան 15/11/2018 18:19 Շատ մեծ հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան 15/11/2018 18:11 Հայտնի բանաստեղծը դանակահարությունից հետո հոսպիտալացվել է 15/11/2018 18:10 Քոչարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակի (Տեսանյութ) 15/11/2018 18:06 Փոխքաղաքապետի անակնկալ ստուգայցը մանկապարտեզներում թերություններ է բացահայտել 15/11/2018 18:03 Ըստ դիմումի՝ Հայաստանում ստեղծվել է ֆինանսական բուրգ հանդիսացող կազմակերպություն. հարուցվել է քրեական գործ 15/11/2018 17:50 Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում 15/11/2018 17:46 Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Հաշուքջիի սպանության մեղավորների համար 15/11/2018 17:34 Վճռաբեկ դատարանը քիչ անց կհրապարակի Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը 15/11/2018 17:32 «Իմ քայլը» դաշինքը դեռևս հաստատված կարգախոս չունի. Վահան Կոստանյան 15/11/2018 17:29 Մեղադրանք է առաջադրվել՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու համար 15/11/2018 17:21 Մեյը բացառել է Brexit-ի հարցով ևս մեկ հանրաքվեի անցկացումը 15/11/2018 17:16 Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար 15/11/2018 17:03 Վաչագան Ղազարյանը կալանավորվեց 15/11/2018 17:00 «Արփի գազ»-ը և «Գլաձոր Մ.Գ.Հ.»-ը 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ. քրգործեր են հարուցվել 15/11/2018 16:55 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա 15/11/2018 16:45 «Բավարիան» ցանկանում է գնել Բունդեսլիգայի լավագույն հարձակվողին 15/11/2018 16:41 Վաչագան Ղազարյանը դարձյալ կկալանավորվի. Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը 15/11/2018 16:34 Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության զարգացման հեռանկարները 15/11/2018 16:27 Ավստրալիայում ասեղներ են գտել երկու փաթեթ տանձի մեջ 15/11/2018 16:16 Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բալետի արտիստ Վահագն Մարգարյանի բուժմանն աջակցելու նպատակով հաշվեհամար է բացվել 15/11/2018 16:08 ՀՀԿ ցուցակը սկզբունքային մահապարտների ցուցակ է. Արմեն Աշոտյան 15/11/2018 16:00 Դեսպան. Ավստրիան հետաքրքրված է ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարգավորմամբ 15/11/2018 15:54 Նման բան անգամ «հին Հայաստանում» ամեն անգամ չէր պատահում. բողոքարկելու ենք դատախազություն. Իոաննիսյան 15/11/2018 15:46 Պուտինը պատմել է, թե ինչ է ցանկանում քննարկել Թրամփի հետ Արգենտինայում 15/11/2018 15:39 Սաուդցի գլխավոր դատախազը հայտնել է, թե ով է Հաշուքջիի սպանության պատվիրատուն 15/11/2018 15:28 Կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում. Վահրամ Բաղդասարայանը որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրվում է Լոռիում 15/11/2018 15:20 Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է 15/11/2018 15:16 Մենք խնդիր ունենք երկրորդ տեղն ընկնելու, դրա համար ենք պայքարելու. Էդմոն Մարուքյան 15/11/2018 15:14 Մարտինոն 4 տարով կգլխավորի Մեքսիկայի հավաքականը 15/11/2018 15:01 Իրաքցի եղբայրները Lamborghini են հավաքել (Տեսանյութ) 15/11/2018 14:55 Ուրիշի հարսանիքի սեղանին թամադայություն մի արեք. Շարմազանովը՝ Մարուքյանին 15/11/2018 14:49 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ 15/11/2018 14:46 Գերմանիայի ԱԳՆ-ն Կիևին հորդորում է փակել «Միրոտվորեց» կայքը 15/11/2018 14:42 «Իմ քայլը» ընտրություններին կմասնակցի «Նիկոլ վարչապետ» կարգախոսով. Հրաչյա Հակոբյան 15/11/2018 14:39 Մոսկվայում մտադիր են անվարորդ մետրո գործարկել 15/11/2018 14:34 Այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները. Աշոտյան 15/11/2018 14:28 ԱՄՆ-ի քաղաքային իշխանություններն «առանց պատճառաբանելու» բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատել են 15/11/2018 14:23 Պատմական պահ է Իսրայելում դեսպանության բացման համար. Քաղաքագետը՝ Իսրայելի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին 15/11/2018 14:16 ԱՄՆ-ն նախատեսում է վերանորոգել Աֆղանստանում ռուսական ուղղաթիռները 15/11/2018 14:08 Ինդոնեզիայի նախագահն ակնկալում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու շուտափույթ ստեղծում 15/11/2018 14:02 Brexit-ի հարցով բրիտանացի նախարարը հայտարարել է հրաժարականի մասին 15/11/2018 13:55 Տոմսկի շրջանում բացահայտվել է Սիրիայում ԻՊ-ի համար գումար հավաքող խմբավորում 15/11/2018 13:47 Տուսկը հայտնել է, թե երբ է կայանալու Brexit-ի հարցով Եվրախորհրդի գագաթաժողովը 15/11/2018 13:39 Նավթի համաշխարհային գներն աճում են 15/11/2018 13:34 Բելգիայում մեկնաբանել են Brexit-ի համաձայնագրի նախագիծը 15/11/2018 13:27 Անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը. Արցախի ԱԳՆ 15/11/2018 13:22 Նիկոլ Փաշինյան․ Մենք պետք է աշխատենք, որ «Հին Երևան» նախագիծը կյանքի կոչվի 15/11/2018 13:18 Արտակ Զեյնալյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 15/11/2018 13:11 Քրեական գործ հարուցելը դեռևս դատավճիռ չէ. ՊԵԿ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դեմ քրգործի մասին (Տեսանյութ) 15/11/2018 13:03 Ներկա փուլում ՀՀ ներկվող գազի գնի վերաբերյալ ավարտական արդյունք չկա. Հրանտ Թադևոսյան 15/11/2018 13:00 ՊԵԿ հրապարակման պատճառով «Գազպրոմին» ռուսական բանկից տրամադրվելիք 150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել 15/11/2018 12:53 Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ և ասում՝ մենք ուզում ենք ամուսնանք, կա արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ՝ նրանց ամուսնությունը կգրանցվի. Փաշինյան 15/11/2018 12:53 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 15/11/2018 12:47 Կառավարության անդամների ճեպազրույցները լրագրողների հետ 15/11/2018 12:40 Արագածոտնի և Արմավիրի որոշ համայնքներում ջուր չի լինի 15/11/2018 12:31 Ալժիրում ֆուտբոլային հանդիպումից հետո ծեծկռտուքի հետևանքով 40 մարդ է տուժել 15/11/2018 12:20 Կառավարությունը չհամաձայնեց հավասարեցնել գարեջուր ներկրողների և տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը 15/11/2018 12:17 Ուժը կորցրած է ճանաչվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումը վարչատարածքային պատկանելությամբ սահմանափակող դրույթը 15/11/2018 12:11 Դատախազության պարզաբանումը՝ Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ 15/11/2018 12:00 Կալիֆոռնիայում հրդեհի զոհերի թիվը հասել է 58-ի 15/11/2018 11:53 Կառավարության նիստերն այսուհետ կլինեն դռնբաց. նախագիծը հաստատվեց 15/11/2018 11:48 «Չելսին» Քեյհիլին ձմռանը վարձակալության կհանձնի 15/11/2018 11:43 Նոյեմբերի 21-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ 15/11/2018 11:39 Դեկտեմբերի 9-ի ընտրություններում «ասողների ինստիտուտները» իսպառ պետք է բացառել. Նիկոլ Փաշինյան 15/11/2018 11:26 270 միլիոն 858 հազար դրամ՝ «Վարդաշեն», «Նուբարաշեն» ու «Սևան» ՔԿՀ-ներում վերանորոգումներ անելու համար 15/11/2018 11:21 Կանադայում ավտոբուսի մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով 25 մարդ է տուժել 15/11/2018 11:14 Ակցիա՝ Կառավարության դիմաց. Պահանջում են ԿԳ նախարարի հրաժարականը 15/11/2018 11:10 Մի շարք համայնքներում մինչև վեց ժամ լույս չի լինի 15/11/2018 11:01 Սա համարում եմ անձնական վիրավորանք. Սամվել Ֆարմանյանը՝ Ալեն Սիմոնյանին 15/11/2018 10:54 ԱԺ քառօրյա նիստը 15/11/2018 10:41 Ձեր առաջարկած նախագծի ընդունումը բերելու է «բեսպրիձելի». Զոհրաբյանը՝ Ֆարմանյանին 15/11/2018 10:33 Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ 15/11/2018 10:25 ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» և «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր 15/11/2018 10:17 Քվորում չապահովելու պատճառով խորհրդարանը չի կարողանում շարունակել աշխատանքները 15/11/2018 10:10 ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան և կայուն զարգացումն որպես իր օրակարգի 1-ին կետ. Վիգեն Սարգսյան 15/11/2018 09:59 «Ժամանակ». Հնարավոր է «Ժառանգություն» կուսակցության հերթական պառակտման ականատեսը դառնանք 15/11/2018 09:54 «168 Ժամ». Առանց ընդդիմության նույնիսկ այս անցումային փուլը չի կարող արդյունքներ տալ, առողջ քաղաքական կյանքի համար հարկավոր են հակակշիռներ. Վերլուծաբան 15/11/2018 09:49 «Հրապարակ». Ծանոթ-բարեկամի ինստիտուտի մասին. ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի 15/11/2018 09:45 «Ժողովուրդ». Սա սադրա՞նք է, թե՞ բանակցություններից առաջ «Գազպրոմին» անկյուն մղելու և խեղճացնելու փորձ 15/11/2018 09:41 «Փաստ». Փաշինյանին «շանս տվողները» 15/11/2018 09:39 «Ժամանակ». ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հույսը հին համակարգից ժառանգություն մնացած գյուղապետերն են 15/11/2018 09:36 «Հրապարակ». «ՔՊ»-ի համար ամենածանր տարածքներից մեկն Արարատն է 15/11/2018 09:33 «Ժողովուրդ». ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի 15/11/2018 09:30 «Ժամանակ». Արսեն Թորոսյանի հետ հարցազրույցի պատճառով Ծառուկյանն աշխատանքից ազատել է Պետրոս Ղազարյանին 14/11/2018 20:15 Նոր կեղծիքներ փաստերի փոխարեն. Fip.am-ը շարունակում է մոլորեցնել ընթերցողին 14/11/2018 20:15 Դուբայի ոստիկանները թռչող մոտոցիկլետներ են փորձարկում (Տեսանյութ) 14/11/2018 20:00 Բարձրակարգ նորաձևություն՝ աղբից (Տեսանյութ) 14/11/2018 19:38 Ավստրալիայում երեք մարդ ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղավոր է ճանաչվել 14/11/2018 19:27 Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան կենտրոնացած է Ռուսաստանի հետ երկխոսության վրա 14/11/2018 19:19 Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ 14/11/2018 19:17 Հրապարակվել է ՀՀԿ ընտրական ցուցակը 14/11/2018 19:15 «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը