08/10/2013 19:15
Իմ սրտի ուղեկիցն արժե 200 մլն դրամ. Ով որքան է ծախսում քաղաքի օրվա համար
Վերջին օրերին մամուլի ու սոցիալական ցանցերի համար 1 թեման Երևանի տոնի բյուջեն է: Շատերը այս օրվան վախով էլ սպասում էին, որովհետև անցած տարվա 90 միլիոնանոց դիսկոտեկը՝ Ռուսաստանից ներկրված կիսամերկ ապրանքով, դեռ կոկորդներիս էր: Օրը եկավ` աչքալուսանքը հետը: 200 մլն-ի մասին լսելուց հետո, շատերին արդեն չի էլ հետաքրքրում` ի՞նչ է արվելու, այս անգամ ո՞վ է գալու կամ չի գալու: Մի խոսքով` բոլորը հասկանում են, որ չարժե 500 հազար դոլար ծախսել 2 օր զվարճանալու համար: Էլ չենք խոսում այն մասին, որ փորձը ցույց է տվել, որ ուրիիշներն էլ են զվարճանում, ավելի քիչ փողով ու ավելի երկար: Օրինակը իմ սրտով չի, բայց մեր հարևանները` Թբիլիսոբա են անում այնպես, որ ամբողջ աշխարհը իմանում է այդ մասին: Ու դա անում են մոտ երեք անգամ ավելի քիչ գումարով: Այն մասին, թե էլ ովքեր, ինչքանով ու ոնց են քաղաքի տոն կազմակերպում, թվերն ու անունները ներքևում:
Մոսկվա
15.5 մլն բնակչություն
Տոնի բյուջեն` 6.175 հազար դոլար
Տեղադրվել է Մոսկվայի օրվան նվիրված արձան, որն արժե 130 հազար դոլար
Տոնի ժամանկ 20 բեմ է եղել: Ընդգրկվածությունը՝ 100 համայնք:
Կիև
2 մլն 850 հազար բնակչություն: Տոնի բյուջեն 125 հազար դոլար: 2 օր, 80 միջոցառում: Հատուկ միջոցառումներ, հատուկ ժամանակացույցով` զբոսաշրջիկների համար:
Թբիլիսի
Բնակչությունը` 1մլն 158 հազար
Ծախսվել է մոտ 185 հազար դոլար: 7 օր, 38 միջոցառում:
Միայն նշենք, որ «Թբիլիսոբան»`Թբիլիսիի օրը, այնքան հայտնի է աշխարհին, որ սրա մասին խոսելն ավելորդ է: Շատ զբոսաշրջիկներ Վրաստան են գալիս հենց այս տոնին մասնակցելու համար:
Կազան
1 մլն 176 հազար բնակչություն: Ծախսվել է 325 հազար դոլար:
Ընդգրկվածություն՝ ողջ քաղաքը: 2 մեծ բեմ, գալա համերգ, շքեղ հրավառություն:
Օմսկ
1 մլն 180 հազար մարդ է ապրում այս քաղաքում:
357 հազար դոլոր է ծախսվել: 2500 արտիստ է մասնակցել տոնին: Միջոցառումներն այնքան շատ են, որ դրանք մեկ առ մեկ ներկայացնելն անիմաստ է: Անցեք հղումով և տեսեք քանի օր ու ինչպես են Օմսկում նշել քաղաքի տոնը 357 հազար դոլորով:
Լիպեցկ
Բնակչութունը կես միլիոնից ավելի է: «Քաղաքային իշխանությունը 98 հազար դոլար կծախսի քաղաքի տոնը կազմակերպելու համար»: Այսքանը բավական էր, որ ողջ քաղաքը ֆորումներից մեկում ասեր այն, ինչ մտածում է քաղաքային իշխանության ու նրանց կազմակերպած տոնի մասին: Ու ամենահաճախ հանդիպող մեկնաբանությունն այս գրառման տակ՝ УРОДЫ !!!