14/10/2013 12:48
Ինչպե՞ս պատրաստել դեմքի մաշկը ձգող դիմակներ
Արտաքին մի շարք գործոնների հետևանքով մեր դեմքի մաշկն անընդհատ ենթարկվում է վտանգների` փոշուց, վատ կոսմետիկայից կամ լավ կոսմետիկայի չարաշահումից, դեմքը դեռ երիտասարդ տարիքում ստանում է ծեր տեսք: Սրանից խուսափելու համար հիանալի միջոց են դեմքը ձգող դիմակները, որոնք ոչ միայն խանութներում կարելի է գնել, այլև` պատրաստել տանը: Ներկայացնում ենք պատրաստման մի քանի եղանակ.
1. Մի քանի րոպեում դեմքը մաքրող և ձգող դիմակ
Առանձնացրեք ձվի սպիտակուցը դեղնուցից: Սպիտակուցին ավելացրեք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ու լավ խառնեք: Քսեք դիմակը մաքուր մաշկին, այնուհետև` 10-15 րոպեից, լվացեք տաք ջրով:
2. Ձգող դիմակ միջին տարիքի կանանց համար
Ձվի սպիտակուցին ավելացրեք մի փոքր սպիտակ կավ: Կավը նաև կհարթեցնի ոչ խորը կնճիռները: Լավ խառնեք ու քսեք դեմքին: 15 րոպեից լվացեք տաք ջրով:
3. Ձգող դիմակ չոր մաշկի համար
Ձվի սպիտակուցին ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր և մի փոքր ալյուր: Քսեք դեմքին ու թողեք 10-15 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով: