Գրական բլոգ. Գարուս Աբդոլմալեքյան. Բանաստեղծություններ

14/10/2013 12:00

Գրական բլոգ. Գարուս Աբդոլմալեքյան. Բանաստեղծություններ


ՄՇՈՒՇԻ ԵՐԳԸ

գնացքի տոմսը պատռում եմ
ու եղնիկների վերջին խմբի հետ
տուն վերադառնում

այնքան պոետ եմ
որ եղջույրներս բողբոջել են
ու երգս
մշուշի պես անցնում է լճի վրայով

ամեն կրակոց
հրացանից պարպվող կատաղություն է

կուրծքս պատրաստել եմ
որ դու ավելի բարի դառնաս


ՑԱՄԱՔԻ ՁԿՆԵՐԸ

կյանքը կողպեց ճամպրուկը
մահն էլ չի զանգում

այնքան հոգնած եմ
որ պառկում ու դանդաղ սուզվում եմ հողում

այնքան հոգնած եմ
որ մահն էլ պետք չէ ինձ

ես վախենում եմ շարունակությունից
որ դագաղը պարզապես
ավելի մութ սենյակ լինի
ու ես ոսկորներդ գտնեմ կրկին
ու սիրո փազլները շարվեն կրկին
մեկը ճամպրուկը կայարանում մոռանա
մենք ստվերների ու արմատների արանքում քայլենք
ու օձերը
ու ձկները ցամաքի լճի...

*
շուրթս դնում եմ շուրթիդ
ասես ոչինչ չի պատահել
պարզապես
սենյակի լույսն են անջատել


ԼՌՈՒԹՅՈՒՆ

իմ բղավոցը
ավելի բարձր չէ քան քո լռությունը

մենք
մեծ ճամփեքով ենք անցնում
որ հասնենք փոքր ճամփեքին
ու փոքր ճամփեքից
մինչև մի հողոտ մայթ
թող ինձ մի խրճիթ տանի
որի պատուհանից
ապշած նայեմ ընթացքին

իմ բղավոցը
ավելի բարձր չէ քան քո լռությունը
քո լռությունը
այն գիշերվա հուշը
որ երկրի բոլոր բանաստեղծներին
բանտարկեցին սենյակում

լուսաբացին
դուռը բացվեց
ու միայն մի փոքրիկ գտան
թղթերի կույտում
մահը
դռան շեմից ետ դարձավ, ասաց.
- ես նրան
անգամներ մահապատժի եմ ենթարկել
անգամներ կախաղան եմ բարձրացրել
նրա կրծքին մի կետ չեք գտնի
ուր դաշույնս դաջված չլինի
ես մահն եմ
նա կյանքը
ու իմ բղավոցը
ավելի բարձր չի լինելու քան իր լռությունը

ԴԺՈԽՔ ՈՒ ՃՂՎԱԾ ԳՐՊԱՆՆԵՐ

այս կողմ կամ այն կողմ
տարբերություն չկա
մարդը
ծառի ստվերին ընտելանում է
կրակին՝ ոչ
էլի վատ չէ
վատ չէ մեկ-մեկ էլ գրպաններդ ճղված լինեն
երկնաքերերի աստիճանները մոռանաս
փողոցի եզրին նստես
ու քո աստիճաններից իջնես
աստիճան
աստիճան
աստիճան
այնքան, որ տեսնես նստած մարդկանց
ոմանք լացում են
ոմանք երգում ու...
հանկարծ
մեկը, ում ճանաչում ես
բայց...
գուցե չես ճանաչում
բայց...

այս ժպիտը, որ նստել է շուրթերիդ
մի երկու տող էլ ձգիր

դրախտում երբեմն
դժոխքում միշտ
աստծուն կհանդիպես

ՄԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՆՁՆԻՑ

կտուրի թռչուններին սիրում եմ
ու կուտը, որ ամեն օր նրանց առաջ լցնում եմ

մեջները մի ապերախտ թռչուն կա
գիտեմ, մի օր երկինք կելնի ու ետ չի գա
ես նրան ամենից շատն եմ սիրում

Ո՞Ր ԿԱՄՈՒՐՋԸ

քաղաքի աղջիկները
գյուղի մասին են մտածում
գյուղի աղջիկները
մեռնում են քաղաքի երազանքում

փոքր մարդիկ
մեծերի բարեկեցության մասին են մտածում
մեծ մարդիկ
մեռնում են փոքրերի անհոգության երազում

ո՞ր կամուրջը
աշխարհի ո՞ր մասում է կոտրվել
որ ոչ ոք իր տուն չի հասնում

ԱՂՅՈՒՍՆԵՐԸ

սուտը այն պատն է
որ ամեն առավոտ շարում ես աղյուսով

իմ անզգույշ շինարար
դուռը մոռացել ես

*
ջուրը մինչև վիզս բարձրացել է
աղյուսները մինչև վիզս բարձրացել են
ջուրը մինչև շուրթերս
ջուրը բարձրացել է...

բայց ես չեմ մեռնելու ես ձուկ եմ դառնալու

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

նվիրվում է Ռասուլ Յունանին
ուսիս խփեցիր
որ մենությունս թափ տաս
սիրտդ ինչո՞վ է ուրախ
ձնեմարդու ուսերից ձյունը թափ տալո՞վ

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

դուռը թակեցիր
բացեցի
բարևեցիր
բայց ձայն չունեիր
գրկեցիր ինձ բայց
տեսա ստվերդ
ձեռքերը գրպանում

 

FLASH BACK

Ժամանակ չկա
արի գրկենք միմյանց
վաղը
կամ ես քեզ կսպանեմ
կամ դու դանակը կլվանաս

այս մի քանի տողը
աշխարհն այս մի քանի տողին է հասել-
ավելի լավ է մարդը չմեծանա
ավելի լավ է չծնվի

արի
այս ֆիլմը ետ տուր
այնքան, որ ցուցափեղկում դրված մուշտակը
հեռավոր դաշտում վազող հովազ դառնա
այնքան, որ ձեռնափայտերը
ոտքով անտառ վերադառնան
ու թռչունները
կրկին երկիր...
երկիր...
չէ
ավելի ետ
թող Աստված
կրկին ձեռքերը լվանա
հայելու մեջ նայի
միգուցե
միտքը փոխի

ԳԾԱՆԿԱՐ 1

հեռավոր մեծ ծով
կամ փոքրիկ ջրափոս
միևնույնն է
եթե ջինջ ես
երկինքը քո մեջ է

ԳԾԱՆԿԱՐ 2

այս ամպամած երկնքի տակ
իր անվան իմաստի մասին է մտածում
արևածաղիկը

ՎՐԵԺ

ուզում եմ սպանել քեզ
դաշունը կուրծքս եմ խրում
բայց
չգիտեմ
դու՞ կմեռնե՞ս
թե՞ ես

ՄՆԱՑԵԼ ԵՄ Ի՞ՆՉ ԱՆԵՄ

ծառ եմ դառնում
դու աշուն ես
նավ եմ դառնում՝
անվերջ փոթորիկ

հրացանդ վերցրու
ու խոսքդ հանգիստ ասա

ՍԵՆՅԱԿ

իմ տան մոտակայքում
նա, ով պատի մասին է մտածում
ազատ է
նա, ով պատուհանի՝
տխուր է
և նա, ով ազատություն է փնտրում
չորս պատի մեջ նստած է
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ անում
նստում
կանգնում է
մի քանի քայլ...

նույնիսկ դու հոգնեցիր այս բանաստեղծությունից
էլ ուր մնաց նա,
ով
նստում է
կանգնում է...
ոչ
ընկնում է

ԿԱՐՈՏԸ ԳԱՎԱԹԻ ՄԵՋ

ինչպե՞ս քեզ հետ ճամպրուկի մասին խոսեմ

դուռը բացում եմ
երկու բաժակ ես նստացրել կողք կողքի
ու թեյի բույրը
ինձ տանում է
դեպի ձեռքերդ
դեպի ժամը չորսը
դեպի այն փոքրիկ միտքը
որ վեր կկենաս
վարդազարդ թեյնիկում կարոտդ կթրմես

դուռը բացում եմ
բույրերը մեռել են
սեղանի վրա թուղթ կա
վրան
«ինչպե՞ս քեզ հետ ճամպրուկի մասին խոսեմ»

ՀԻՆ ԾԱՌԸ

դեմքիս կնճիռներ համար մի անհանգստացիր
նարնջագույն ժպիտների համար մի անհանգստացիր
աշունն ավելի չի ծերանա

հին ծառ եմ
այնքան հին
որ մոռացել եմ
մի օր
խնձո՞ր էի ծնում, թե՞ տանձ

տխուր երազանքներով
ինչպես
ձեռնափայտը
մահճակալը
կամ փայտի կտորները
վառարանի կողքին

ԱՅՍ ԴԱՇՈԻՅՆԻ ԵՐԱԶԸ

միևնույնն է
ձեր ձեռքում է եղել
թե մեր կրծքում
մեր բռունցքում կլինի
թե ձեր
այս դաշույնի երազն
ինձ խենթացրել է

ու ձյունը երբ իջնում է
իմ բանաստեղծության տողերին
ու ձյունը
որ պատուհանի ետևում իջնում է
ձյուն
ձյուն
ձյուն
այդժամ հասկանում եմ
որ ձյունն Աստծու հոգնությունն է
այնքան, որ զգում եմ-
ոնց է ռետինը վերցրել
ու սահեցնում անունիս վրայով
փողոցների վրայով
հուշերի
դաշույնների

Գարուս Աբդոլմալեքյան

Էդիկ Պօղոսեան, Տաթև Չախչախյան 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար Այսօր, 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) Այսօր, 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար Այսօր, 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին Այսօր, 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Այսօր, 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը Այսօր, 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել Այսօր, 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն Այսօր, 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ Այսօր, 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Այսօր, 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար Այսօր, 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Այսօր, 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում Այսօր, 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան Այսօր, 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան Այսօր, 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Այսօր, 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը Այսօր, 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ Այսօր, 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ Այսօր, 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ Այսօր, 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» Այսօր, 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ Այսօր, 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq Այսօր, 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Այսօր, 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում Այսօր, 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ Այսօր, 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը Այսօր, 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) Այսօր, 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Այսօր, 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից Այսօր, 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են Այսօր, 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին Այսօր, 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով Այսօր, 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը Այսօր, 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) Այսօր, 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին Այսօր, 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Այսօր, 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել Այսօր, 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում Այսօր, 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց Այսօր, 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին Այսօր, 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է Այսօր, 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) Այսօր, 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով Այսօր, 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով Այսօր, 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են Այսօր, 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով Այսօր, 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը Այսօր, 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան Այսօր, 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը Այսօր, 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին Այսօր, 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) Այսօր, 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին Այսօր, 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին Այսօր, 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում Այսօր, 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով Այսօր, 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Այսօր, 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) Այսօր, 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում Այսօր, 12:31 Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլը Հ. Թումանյանի հոբելյանական տարվան նվիրված իր գարնանային համերգաշրջանը կամփոփի մայիսի 15-ին Այսօր, 12:17 «Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր Այսօր, 12:06 Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել Այսօր, 12:01 Պուտինին վստահում է հարցված ռուսաստանցիների 82%-ը Այսօր, 11:58 Մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն Այսօր, 11:56 Քննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է. Թովմասյան Այսօր, 11:53 Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Այսօր, 11:47 Ողբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:43 Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին Այսօր, 11:37 Տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորելու կարևոր ռազմավարական առաքելությունը. Բադասյան Այսօր, 11:34 Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել է հինգ փաթեթ` մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն չորացված բուսական զանգվածներով Այսօր, 11:26 Իրանական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Թավրիզում հայտնված իսրայելական ԱԹՍ-ները. կասկած չկա, որ դրանք արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքից Այսօր, 11:20 Հիմա փորձի համար ժամը 4-ին գանք այստեղ, էլի արկղերը դրված են լինելու. Քաղաքապետարանի հերթական շրջայցը՝ փողոցային առևտուրը կանխելու համար (Տեսանյութ) Այսօր, 11:10 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ Այսօր, 11:08 Աքորի գյուղում պահեստ է հրդեհվել Այսօր, 11:06 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Այսօր, 11:04 Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները Այսօր, 11:00 Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 10:57 Արդյո՞ք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Այսօր, 10:55 Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար Այսօր, 10:38 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին Այսօր, 10:36 Կոտայքի Աղավնաձոր բնակավայրին հարող 1 հա հողամասը վերադարձվել է ՀՀ-ին Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում

Տվյալ բաժնի վերջին նյութերը