26/10/2013 15:34
Միրանդա Քերն ու Օռլանդո Բլումը բաժանվել են Լեոնարդո դի Կապրիոյի պատճառով
Երեկ հայտնի դարձավ հոլիվուդյան ևս մեկ զույգի բաժանման մասին: Թեև ամիսներ շարունակ հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն ու նրա կինը թոփ-մոդել Միրանդա Քերը, հերիքում էին իրենց բաժանման մասին լուրերը, բայց այն հաստատվեց:
Այսօր արդեն արտասահմանյան մամուլը քննարկում է զույգի բաժանման պատճառները և դրանցից առաջինը դավաճանության մասին լուրերն են: Որոշ պարբերականներ գրում են, որ Միրանդան հանդիպում է իր գործակալի հետ, մյուսները հավատացնում են, որ նա Բլումին դավաճանել է մեկ այլ հոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոյի հետ:
Հիշեցնենք, որ Լեոնարդո դի Կապրիոյի հետ մոդելի կապի մասին խոսվում է դեռ նախորդ տարվա դեկտեմբերից: Միրանդան մասնակցել էր դերասանի ծննդյան խնջույքին և նրա կողքին էր եղել ողջ երեկոյի ընթացքում, գրում է The Daily Mail-ը:
Նախորդող հրապարակում` Օռլանդո Բլումն ու Միրանդա Քերը 6 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեցին