Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում

28/10/2013 19:15

Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում


Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն արհեստից դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին:  Նրանցից է Արմեն Խանոյանը:

Երևանի սիրտը համարվող Աբովյան 12 հասցեում 1927 թ.-ից գործում էր Երևանի ամենահին լուսանկարչատներից մեկը` «Խանոյան ֆոտոն»:

Գոնե մեկ անգամ Աբովյանի այդ հատվածով անցած մարդիկ հաստատ կհիշեն կամարաձև լուսանկարչատունը, որի պատին փակցված էին տարբեր չափերի հին ու նոր լուսանկարներ:

Հիմա լուսանկարչատունը տեղափոխվել է Պուշկինի նորակառույց շենքի առաջին հարկ, սակայն տերերը նույնն են մնացել, հիմա այնտեղ աշխատում է լուսանկարչատան հիմնադիր Գաբրիել Խանոյանի թոռը` Արմեն Խանոյանը:

«Երևանում լուսանկարչատները բացվել են, հիմնականում, 1915 թ.-ից հետո, առաջինը Գեղամ Թարվերդյանի լուսանկարչատունն է եղել, որը մի փայտե տնակ էր, սակայն այդ ժամանակ Թարվերդյանը շատ հարգի էր և իր նկարների տակ ստորագրում էր: Ինքը բազմաթիվ մրցանակներ է շահել դեռ 1907-1910- ական թթ.: Ընդհանրապես, հայերը շատ հայտնի էին աշխարհում՝ որպես լուսանկարիչներ և19-րդ դարի լավագույն  լուսանկարիչների առաջին տասնյակը գլխավորել են հայ լուսանկարիչները: Գաբրիել Խանոյանը վանեցի էր, հայտնի Մեծ վանեցի մականունով, գաղթել է Երևան, հետո մեկնել Հյուսիսային Կովկաս, ծանոթացել լուսանկարչական գործունեության հետ, 1917թ. վերադարձել Հայաստան, հետո 1922 թ. Աստաֆյան 22 հասցեում, որը հետո դարձավ Աբովյան 12,  հիմնել լուսանկարչատուն: Լուսանկարչատունն այդտեղ է եղել 87 տարի: Մոտ 4 տարի առաջ քաղաքի մասշտաբն էին փոխում, քաղաքապետարանը որոշեց, որ այդտեղ ով շահի, տենդերը, իրեն տան: Շահողը բարեխիղճ էր, ասաց, որ քանի որ այն եղել է 87 տարվա լուսանկարչատուն, ես այն չեմ քանդի ու ինձ էլ տեղ տվեցին այստեղ, ինչի համար շնորհակալ եմ»,- ասաց նա:

Արմենը մասնագիտությամբ տնտեսագետ է, պատմում է, որ երկար տարիներ համոզված էր, որ լուսանկարչությամբ չի զբաղվի, սակայն հոր մահից հետո հասկացել է, որ չի կարող «Խանոյան» լուսանկարչատունը փակված տեսնել:

«Ես մեծացել եմ լուսանկարիչների ընտանիքում, մայրս էլ հայտնի ռետուշող էր, նրա ազգականներն էլ կապ են ունեցել լուսանկարչության հետ: Մանկուց եղել եմ այդ միջավայրում, եթե մի ժամանակ մարդիկ երազում էին լուսանկարվել, իմ համար դա սովորական բան էր, թե այստեղ, թե Թիֆլիսում: Հետո եկավ ժամանակ, երբ էլ չէի ուզում լուսանկարչությամբ զբաղվել, որովհետև միշտ լսել եմ, որ պապս էլ, հայրս էլ ասում էին, որ լուսանկարչի գործը անշնորհակալ գործ է, մարդիկ նայում, չեն հավանում նկարը, հետո տարիներ անց գալիս ու պահանջում այն, քանի որ հասկացել են դրա արժեքը: Օրինակ՝ հորս մահից 3 տարի անց մի պապիկ եկավ մեր լուսանկարչատուն ու ասեց, որ պատից կախված նկարը վաճառեմ իրեն: Ասեցի` չեմ վաճառում, սա հորս աշխատանքն է, ասաց՝ «այդ լուսանկարում իմ կինն է, այն մեծացվել և դրվել Աբովյան փողոցի ցուցափեղկին: Ես հետո եկել, իր հետ վիճել եմ այդ պատճառով, թե ինչո՞ւ ես կախել այնտեղ»: Հայրս բերել է այն ներս: Հիմա կինը մահացել է, եկել էր, նկարը ուզում էր, ասեցի՝ ոչ, հայրս չի տվել, ես էլ չեմ կարող տալ, բայց մայրս խղճաց, ասեց, որ տամ: Ասեցի, դե լավ, պապի ջան, վերցրու, հարյուր անգամ շնորհակալություն հայտնեց»,- ասաց նա:

Լուսանկարչատանը հայտնվողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրա տերերը նոր են տեղափոխվել, համակարգիչն ու ապակե սեղանը ասես օտար լինեն կախարդական այդ միջավայրում, ուր բոլոր պատերին կախված են մեր մեծերի լուսանկարները, իսկ անկյունում 180 տարվա լուսանկարչական սարքն է, որով այսօր էլ Արմենը լուսանկարներ է անում:

«Հիշում եմ՝ մի օր դպրոցից եկա, պապս կանչեց իր մոտ, նստած էր, հայրիկս էլ լուսանկարում էր: Մերոնք սովորություն ունեին հայտնիներից գումար չվերցնել: Սևակը գումարը թողեց ու հեռացավ, պապս ասեց, գիտե՞ս ով էր, ասեցի չէ, ասեց՝ Սևակն է, վազեցինք հետևից, նրա մեքենան էլ չկար, բայց երբ եկավ լուսանկարը վերցնելու, պապս գումարը հետ տվեց: Դա էլ հետո դարձավ իր թաղման լուսանկարը: Շիրազի լուսանկարը կա, նաև Ավետիք Իսահակյանի հետ, Իսահակյանը Գաբրիել Խանոյանի հետ մոտ է եղել, գալիս էր, սուրճ էին խմում, զբոսնում, Արամ Խաչատրյանի թաղումը նկարեցինք, ընդհանրապես, ինչ կատարվում էր քաղաքում, հայտնվում էր մեր լուսանկարչատան ցուցափեղկին, ոնց որ այդ ժամանակվա լրատվական կենտրոնը լիներ: Ամբողջ թատերական արխիվը Խանոյանն է արել հայրիկիս հետ, և երբ թատերականի հին շենքը այրվեց, արխիվը կորավ, բոլորը մտածում էին, ինչ անել, սակայն իրենք հաշվի չէին առնում, որ դրանք երկու վանեցի էին նկարել, որոնք հայտնի մարդկանց 4-5 կադր էին նկարում ու մայր թատրոնը ստացավ նոր արխիվ»,- ասաց նա:

Հիմա Խանոյանի արխիվում կա 6000-ից ավելի լուսանկար, մի մասն էլ թանգարաններում են: Արմենի խոսքով` ցավն այն է, որ հաճախ լուսանկարների վրա չեն գրում հեղինակի անունը, իսկ հիմա՝ նոր տեխնոլոգիաների մուտքի հետ միասին, լուսանկարը վերածվել է թղթի կտորի:

«7 տարեկանից ինձ սովորեցրել են լուսանկարչության բոլոր գաղտնիքները, բայց առաջին լուսանկարը արել եմ 30 տարեկանում: Լուսանկարիչ դառնալու համար այն ժամանակ շատ երկար ճանապարհ պետք է անցնեին: Սկզբում աշխատում էիր որպես օգնական,12 տարեկանում սովորում ժապավենը լիցքավորել, աչքերը փակ պետք էր անել, դա կատարվում էր մթության մեջ, այդ պատճառով էլ հայրս մինչև դա լուսավորության մեջ աչքերս կապում էր, մինչև սովորեցի լիցքավորել: Դա ուներ իր խորհուրդը, որ մարդը մինչև լուսանկարիչ դառնալը կարողանում էր տեսնել արդյունքը և հասկանալ, թե ինչպես ճիշտ ընտրել լուսանկարի լույսն ու ստվերը, հետո ռետուշ անել էր սովորում, լուսանկարը տպել: Հետո քննություն էիր հանձնում ժամանակի նշանավոր լուսանկարիչների մոտ և այդքան աշխատանքից հետո կարող էիր չանցնել, որովհետև աշխատասիրությունից բացի՝ լուսանկարիչ դառնալու համար պետք է տաղանդ ունենաս»,- ասաց նա:

Արմենի խոսքով` լուսանկարչության հանդեպ վերաբերմունքից բացի չկա նաև առաջվա ջերմությունը լուսանկարիչների միջև:
«Այն ժամանակ լուսանկարիչները շատ մտերիմ էին, Խանդիկյանն ու հայրս այնքան մոտ էին, իրար էին տալիս ֆոտոն, երբ գնում էին հանգստի, որ բիզնեսը չտուժի: Հիմա մեկին ասա, բիզնեսս տամ քեզ, գնամ հանգստանամ... իսկ այն ժամանակ հայրս հանգիստ տալիս էր ֆոտոն Խանդիկյանին ու գնում ու երբեք մի բան չի պակասել: Անգամ եթե լուսանկարի փողը չէին տալիս, ինքն էր վրան ավելացնում, որ հայրս չիմանար նեղվեր: Մի անգամ մի տղա եկավ ասաց, թե՝ ես փող չունեի, որ այդ ժամանակ տայի, հիմա եմ տալիս, հայրս ասաց, բայց պակաս գումար չկա: Պարզվեց՝ Խանդիկյանն էր դրել: Այն ժամանակ իրար մեջքի էին կանգնում, հիմա հակառակն է»,- ասաց նա:

Հիմա Արմենը բացառիկ լուսանկարներ չի տալիս արխիվից, որովհետև կարծում է, որ լուսանկարը ու լուսանկարչի մասնագիտությունը արժեզրկվել են:

«Ես լուսանկարչության մեջ եմ 7 տարեկանից, սակայն հիմա էլ ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում, հայրս 55 տարվա լուսանկարիչ էր, ասում էր՝ մտի, նոր գիրք կա գրախանությում, առ` կարդամ, ու հաստ ակնոցներ ուներ, դրանով կարդում էր: Այդ ժամանակվա բոլոր լուսանկարիչները համարում էին, որ լուսնկարչությունը այն արվեստն է, որը միշտ պետք է սովորել, ոչ մեկն իրեն պրոֆեսիոնալ չէր համարում, ասում էին՝ ֆոտոն նենց բան է, որ անընդհատ պետք է դրանով զբաղվես, նվիրված լինես այդ գործին»,- ասաց նա:

Չնայած նրան, որ «լուսանկարչությունը անշնորհակալ գործ է», Արմենը իր կյանքը չի պատկերացնում առանց դրա. «Երբ հայրս մահացավ, ես հասկացա, որ չեմ կարող փակված տեսել մեր լուսանկարչատունը: Ու հիմա էլ այնտեղով անցնելիս՝ սիրտս միշտ թրթռում է»:

Նախորդող հրապարակում՝ Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն

 

Հեղինակ՝ Նախագծի հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ 28/03/2024 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան 28/03/2024 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր 28/03/2024 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տվյալ բաժնի վերջին նյութերը