«Լավ գործ». Հասմիկ Գասպար. Մարդիկ հոգնել են մթությունից

18/11/2013 21:15

«Լավ գործ». Հասմիկ Գասպար. Մարդիկ հոգնել են մթությունից


Aysor.am-ի «Լավ գործ» նախագիծը այն մարդկանց մասին է, ովքեր մեծ ջանք, եռանդ ու տաղանդ են ներդնում անգամ սովորական թվացող մասնագիտությունների մեջ և այն դարձնում արվեստ: Մարդիկ, ովքեր ապրում են մեր կողքին ու գույն տալիս մեր ժամանակներին: Նրանցից է նկարչուհի Հասմիկ Գասպարյանը:

Նկարչուհի Հասմիկ Գասպարին (Գասպարյանին) հանդիպեցի իր արվեստանոցում՝ փոքր, պարզ, բայց դրանով իսկ շատ շքեղ, լուսավոր ու գույներով լեցուն, այնպիսին, ինչպիսին նկարչուհու արվեստն է:

Փոքր արվեստանոցում իրար հետ հաշտ ապրում են 2 դաշնամուրն ու Հասմիկի կտավները, որոնք անգամ տխրության պահին թվում է՝ լույս ու հավատ են ներշնչում, իսկ ուրախության պահին` լրացնում այն:

Հասմիկը առաջին մասնագիտությամբ երաժիշտ է: Պատմում է, որ համարձակվել է նկարել դժվարությունից դրդված, բայց երբեք իր ոճին ու գաղափարներին չի դավաճանել:

«Հայրս, քեռիս նկարում էին, ես էլ նկարել եմ մանկուց, և կարծում եմ, որ դա ինչ-որ մի օր պետք է դուրս գար իմ միջից: Առաջին մասնագիտությամբ դաշնակահար եմ, որովհետև դաշնամուրը, ասես, իմ մի մասնիկը լիներ, բայց գեղանկարչության հանդեպ միշտ նախանձագին մոտեցում կար, հաճախ թվում էր՝ ես սխալ եմ թույլ տվել, որ նկարչության ուղով չեմ գնացել: Նվագել եմ մինչև երաժշտական դպրոց գնալս` նվագում էի երկու ձեռքով, սովորում էի մեծ սիրով և հաճույքով, և երբեք այդ գործիքից մի օր մի ժամ չեմ բաժանվում, ընդհանրապես, սա իմ ամենասիրելի գործերից եմ համարում՝ երեխաներիցս հետո, սակայն զգում էի, որ նկարչությունն էլ է իմը: Թվում էր՝ հիմա կվերցեմ վրձինն ու կտավը ձեռքս ու կնկարեմ: Եվ ցուրտ ու մութ տարիներին, երբ ամուսինս շատ ծանր հիվանդացավ, ես թեև 4 տեղում դաշնամուր էի դասավանդում, բայց որոշեցի ինչ-որ մի բանով էլ զբաղվել: Դա 1980-ական էին, մի օր ամուսնուս եղբայրը, ով ևս նկարում էր, մի կտավ և 2 ներկ ու վրձին բերեց, ասաց՝ ես սա ինձ համար էի գնել, բայց քեզ եմ տալիս, հետո հարևանս էլ մի գույն բերեց, ամենակարևորը և դա դարձավ իմ ողջ կյանքի համար ճակատագրական»,- ասաց նա:

Հասմիկը այդ երեք գույնով կակաչներ է նկարել, որոնք մինչև հիմա էլ իր տանն են և ներկայացնում է իր բոլոր ցուցահանդեսներին:

«Ես նկարեցի մի մեծ կտավ, որը մինչև հիմա մեր տանն է, դաշտային կակաչներ էին, վերջում անգամ վրձինը կոտրվեց և ես մատով ավարտեցի նկարս, որը մասնակցել է բոլոր իմ ցուցահանդեսներին, և ինչքան գործ արել եմ, եկել, կանգնել են նրա դիմաց: Ամուսինս, երբ տեսավ այդ կտավը, ասաց, որ սա չպետք է վաճառվի, որովհետև այնքան էներգիայով հարուստ է, որ կառողջացնի իրեն: Ես սնահավատ չեմ, հավատում եմ Աստծուն, բայց սնահավատ չլինելով, ես դա պահեցի ինձ մոտ: Այն մոգական ուժ ունի, որի պատճառն այն է, որ դրանում երևի այնքան շատ սեր ու ցավ կար կամ հույս, որ ամեն ինչ կարելի է սինթեզել այդ նկարի մեջ»,- ասաց նա:

Հասմիկի խոսքով` իր համար երաժշտությունը և գեղանկարչությունը անհամեմատելի են և սիրելի, սակայն նկարչության մեջ ինքը ստեղծագործող է, իսկ երաժշտության մեջ` կատարող:

«Ստեղծագործողը ազատ է, ինքն է իր աշխարհը ստեղծում: Ընդհանրապես, նկարիչները սահմաններ չեն սիրում, բայց իրենք ստեղծում են օրենքներ ու հավատարիմ են մնում դրանց»,- ասում է Հասմիկը:



Ինտուիցիա, ոչ թե մուսա

Նկարչուհու խոսքով` ինքը չի հավատում մուսային կամ պայծառացմանը, միայն ստեղծագործողի ինտուիցիային:
«Պատահում է՝ ասում են՝ ինչ-որ լույս ծագեց իմ մեջ կամ մուսաս եկավ, ես չեմ հավատում դրան: Եթե մարդ ունի ինտուիցիա, զգացողություն, նա կարող է նկարել, հակառակ դեպքում` ոչ: Դա իմ անձնական մոտեցումն է, բայց կարծում եմ, որ ինտուիտիվ աչքը պետք է բացվի, որ մարդ սկսի նկարել, խոսքը հատկապես գեղանկարչության մասին է, դա պետք չէ խառնել 7-րդ զգացության հետ, որովհետև սա ավելի բարձր հասկացություն է, քան այն օգտագործում են կյանքում»:

Հայրենիքի կարոտ

Նկարչուհին 25 տարի ապրել և աշխատել է Մոսկվայում, սակայն քաղաքացիությունը չի փոխել և հիմա էլ չի սիրում, երբ իրեն ՌԴ նկարչուհի են անվանում, թեև այնտեղ ավելի շատ կոչումների և փառքի է արժանացել, քան հայրենիքում:

Նրա խոսքով` իր մեջ միշտ եղել է կորցրած տան և հայրենիքի կարոտը, որը արտահայտվել է նրա Կոնդերի շարքում` 139 կտավից բաղկացած:

«Երկար տարիներ իմ հայրենիքից հեռու եմ ապրել: Երբ բաժանվեցի իմ մանկության դաշնամուրից, ասես կորցրեցի իմ մանկությունն ու սեփական կենսագրությունը: Ամուսնուս գործուղեցին այնտեղ և մենք ընտանիքով տեղափոխվեցինք: Շովինիստ համարվող Ռուսաստանում ինձ շատ արագ պատվավոր տեղ տվեցին, շատ հարգանքով էին վերաբերում, անգամ մանկական վարժարան ստեղծեցի, որը, կարելի է ասել, մեր տասնամյա դպրոցին հավասար կրթություն էր տալիս, որը հիմա էլ կա: Այնտեղ ստացա երկրորդ կրթությունս` ավարտելով գեղանկարչության բաժինը, որովհետև չէի ուզում դիլետանտ լինել, մեծ ուշադրության արժանացա նկարիչների կողմից և ստացա Ակադեմիայի անդամի կոչում: Ունեցա բազմաթիվ ցուցահանդեսներ, ճանաչում` որպես ՌԴ նկարչուհի, սակայն չեմ սիրում, երբ ինձ այդպես են անվանում, որովհետև ես՝ 25 տարի ապրելով այնտեղ, չեմ փոխել իմ քաղաքացիությունը: Շատ բարդ է ապրել այլ երկրում և պահպանել դա, սակայն իմ նկարներում փորձել եմ միշտ փոխհատուցել հայրենիքի պակասը: Տեսեք՝ մեր արևը ինչքան վառ է, ես ցանկացել եմ այդ գույնը միշտ պահպանել իմ նկարներում, որովհետև այնտեղ արևի պակաս կա, ինչպես նաև նկարներումս կա վստահ դրված գույների պակասը, որ ուզում եմ տեսնել մարդկանց մեջ»,- ասաց նա:

Հայրենիքի կարոտը, ինչպես նաև այն, որ իր որդիները գիտակցական կյանքը ապրեն Հայաստանում, նրան հետ հայրենիք է բերել:

Նկարչուհու խոսքով` ամենաբաղձալի և հրաշալի զգացումը մայր լինելն է, դա է յուրաքանչյուր կնոջ կյանքի գագաթնակետը:

«Ուզում էի, որ տղաներս հայ մեծանան, իսկ օտարության մեջ դա հսկայական ջանքեր է պահանջում»,- ասում է նա:

Կտավի մեջ` երաժշտություն

Երաժշտություն կա ոչ միայն նկարչուհու հոգում, այլև կտավներում: Հասմիկի խոսքով` ամեն կտավ ունի իր երաժշտությունը, որը ամեն անգամ լսում է նկարչուհին, երբ նկարում է կամ տեսնում կտավը:

«Կոնդերիս ողջ շարքը նկարելիս՝ ականջներումս միայն Գլախոյի «Դուն էն գլխեն» երգն էր հնչում և «Դլե Յամանը»` իմ պապերի երգը: Լինում է նաև, որ երաժշտությունն է ոգեշնչում ինձ»,- պատմում է նա:

Նկարչուհուն կարող է ոգեշնչել ոչ միայն երաժշտությունը, այլև դրականը, լավը, իսկ գույները, գաղափարը ծնվում են նկարելու կարիքից դրդված:

«Ասես՝ մի բաժակ ջուր խմելու ցանկություն լինի, նկարելու կարիք է առաջանում, որը վերածվում է կտավի: Տարբեր ստեղծագործողների մոտ տարբեր է լինում, բայց ամենակարևորը քո ոճը գտնել է և միայն շուկայի կարիքները բավարարելու համար չստեղծագործելը: Ոչ մի նկարիչ երևի անկեղծ չի կարող ասել, թե ինչպես են ստեղծվում իր աշխատանքները, այնքան հարաբերական է դա, Մատիսը ասում էր, ինչ-որ մեկը, ասես, մեջքիս հետևում կանգնած է: Թեպետ այսօր բոլորին ֆինանս պետք է, բայց ես փորձել եմ գտնել իմ ձեռագիրը, բայց շուկային դուր գալու համար երբեք չեմ նկարել, թող իմ կտավը չվաճառվի: Իսկ արդյոք ես իմը գտե՞լ եմ, թե չէ, կասեն հետո, տարիներ անց, որովհետև մենք ժամանակի մեջ ենք մեր արդար պատասխանը ստանում»,- ասաց նա:

Հասմիկը իր կտավներից թեև դժվար է բաժանվում, սակայն չի ափսոսում, քանի որ միայն արժանի մարդկանց և թանգարանների է տալիս այն:

«Կան կտավներ, որոնցից ընդհանրապես չեմ բաժանվում, սակայն երբ տալիս եմ, չեմ ափսոսում, միայն մի անգամ, երբ տեսա, որ կտավս անփույթ կերպով ընկած էր: Մնացած դեպքերում ես ինձ երջանիկ եմ զգում, որ լավ մարդկանց մոտ են լինում իմ նկարները»,- ասում է նա:

Հասմիկի խոսքով՝ երբեմն վերադառնում է նախկինում նկարած կտավներին ու մտածում, որ կարելի էր այլ կերպ ավարտել, սակայն ամեն անգամ իր նկարներին նայելիս՝ նոր բան է բացահայտում դրանցում:

Արվեստը և քաղաքականությունը

Թեև Հասմիկը կարծում է, որ արվեստագետը կարող է զբաղվել քաղաքականությամբ, սակայն չի մասնակցում դրան, քանի որ  «կարիքը չի եղել»:

«Ես քաղաքականության մեջ չկամ ընդհանրապես, և դրանից հեռու եմ ինձ պահում: Միայն կուզենամ, որ ժողովուրդս լավ ապրի և խաղաղ: Արվեստը և քաղաքականությունը շատ տարբեր են, դրանց չի կարելի համեմատել, արվեստի մեջ միշտ պետք է լինես առաքինի»,- ասաց նա:

Հասմիկի խոսքով` ժամանակի ընթացքում իր նախընտրած գույները ավելի վառ ու պարզ են դարձել, իսկ վրձնահարվածը` ավելի համարձակ:

«Քաջ գույներին եմ նախապատվություն տալիս: Դա իմ ներաշխարհն է, անգամ մութ նկարներիս մեջ վառ գույներ կան, միգուցե, ինչ-որ մեկին իմ կարմիրը կամ դեղինը դուր չկա, բայց ես անգամ երեկոն լուսավոր եմ պատկերացնում»,-ասաց նա:

Հիմա էլ տխրության պահին Հասմիկը ծաղիկներ է նկարում: Առաջին հայացքից գունավոր ու լուսեղ ծաղիկները Հասմիկի կտավներում խորհրդանշում են ցավն ու հույսը:

«Սարյանն ասում էր, որ մարդը բնություն է, իսկ բնությունը մարդ: Արվեստագետին այնքան քիչ բան է պետք, վրձին, գույներ, կտավ, երազում եմ, որ իմ ժողովուրդը լավ ապրի, խաղաղ: Առաջ, երբ որևէ դժբախտություն էր լինում, ողջ ազգը սգում էր, իսկ հիմա գուցե վայ ասենք ու անցնենք, որովհետև սովորել ենք դրան: Ասում են, որ կտավներով փոխհատուցում ես այն, ինչի կարիքը ունես: Ես զգում եմ, որ մարդկանց մեջ լույսն է պակասում, և գուցե նրանք ծաղիկներիս մեջ լույս են տեսնում, չգիտեմ, ուժեղ եմ, թե թույլ, բայց գուցե կա մի ուժ, որը մարդկանց հույս է տալիս և իմ ծաղիներով դա փոխանցում եմ նրանց: Մարդիկ հոգնել են մթությունից»,- ասում է նա:

Նախորդող հրապարակում` Արա Ալեքյանի կրակից հառնող երկաթն ու կարոտվող քանդակները

Rashani և Jewo. Աստծո շնորհով ու լույսի մեջ ապրող մարդիկ

Ա. Խանոյան. Իսկական լուսանկարիչը իրեն երբեք պրոֆեսիոնալ չի համարում

Photo Atelier Marashlyan Retro. Լուսանկար, որը դառնում է պատմություն

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով Այսօր, 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել Այսօր, 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ Այսօր, 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից Այսօր, 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը Այսօր, 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» Այսօր, 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ Այսօր, 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ Այսօր, 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին Այսօր, 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները Այսօր, 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից Այսօր, 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի Այսօր, 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է