Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում

27/11/2013 21:28

Օրենքի զոհերը. Երեխայի բռնաբարության և սպանության մեղադրանքից` արդարացում


Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:

Նրանցից է 5 տարի շարունակ 13-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ մեղադրված Արմեն Պողոսյանը:

2012 թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ ՀՀ-ը պարտավորվեց 32 000 եվրո փոխհատուցում վճարել Արմեն Պողոսյանին:

Սարատովկա գյուղի նախրապան Ա. Պողոսյանը դատարանի որոշմամբ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ 13-ամյա աղջկա բռնաբարության և սպանության համար, սակայն 6 տարի անց բախտի բերմամբ ազատ էր արձակվել, երբ այլ անչափահասի սպանության գործով ձերբակալվածը խոստովանել էր, որ 6 տարի առաջ կատարված մյուս սպանությունը ևս ինքն է արել:

Ա. Պողոսյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, Ա. Պողոսյանը այժմ բնակվում է ՌԴ-ում և միայն 7 տարի բուժվելուց հետո երեխա է ունեցել:

«Նախաքննության ընթացքում բազում խոշտանգումների էր ենթարկվել ոչ միայն Արմենը, այլև նրա եղբայրը` Արտակը, ում ձեռքին սպի կար և երբ հարցրեցի, թե ինչ սպի է դա, ասաց, որ ոստիկանությունում իր վրա կատաղած շուն են բաց թողել և նա ազատվել է միայն այն ժամանակ, երբ ձեռքը կենդանու երախն է մտցրել և փորձել է խեղդել: Արմենի վրա հոգեբանական ճնշում էր գործադրել նաև իր եղբոր` ոստիկանությում գտնվելու փաստը»,- ասաց նա:

Ս. Սաֆարյանի խոսքով` այս տարի ամռանն էլ Արմենը Երևան էր եկել իր հարազատներին հանդիպելու համար, սակայն «այդ տարիների դրոշմը նրա վրա զգացվում էր»:

Փաստաբանը նաև նշեց, որ թեև այս գործով ՄԻԵԴ որոշումը նախադեպային էր Հայաստանի համար, սակայն դրանով որևէ բան մեր դատական համակարգում չփոխվեց:

Գործի նախապատմությունը.

(Հատվածներ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճռից, Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի որոշումից և «Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ» դիմումից)

1998 թ. սեպտեմբերի 1-ին ժամը 14.00-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակչուհի, 1987 թ. հուլիսի 13-ին ծնված Գեղեցիկ Ղանդիլյանի` տանից դուրս գալու և այլևս չվերադառնալու փաստի առթիվ Տաշիրի նախկին վարչական շրջանի դատախազությունում հարուցվել է քրեական գործի ՀՀ նախկին ՔՕ 100 հոդվածի հատկանիշներով:

1998 թ. հոկտեմբերի 7-ին Սարատովկա գյուղին մոտ գտնվող քարհանքում հայտնաբերվել է Գեղեցիկ Ղանդիլյանի դիակը:

Գ. Ղանդիլյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նույն գյուղի բնակիչ, նախրապան Արմեն Պողոսյանը:

Հետագա նախաքննության ընթացքում, 1998 թ. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998 թ. սեպտեմբերի 1-ին ժամը 14.30-ի սահմաններում իրենց գյուղի բնակիչների խոշոր եղջերավոր անասունները «Կապուստնիկ» կոչվող դաշտում արածացնելու ժամանակ նկատել է Տաշիր գետի արևելյան կողմում նկատել է իրենց 2 հորթերը փնտրելու նպատակով դեպի քարհանք գնացող Գ. Ղանդիլյանին և բռնաբարելու դիտավորությամբ աննկատ հետևել է նրան:
Քարակույտի մոտ ձայն է տվել նրան` կանգնեցնելու համար, սակայն Գ. Ղանդիլյանը քարակույտերի արանքով դիմել է փախուստի: Վազելով նրա հետևից` Ա. Պողոսյանը աղջկան պառկեցրել է գետնին, իջեցրել ներքնավարտիքը և անօգնական վիճակը օգտագործելով, ֆիզիկական բռնության գործադրմամբ` սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Բռնաբարությունը թաքցնելու նպատակով Ա. Պողոսյանը սպորտային անդրավարտիքի գրպանից հանել է ծալովի դանակը, բացել և կրծքավանդակի ծախ կողմին դանակի 2 հարված հասցրել և սպանել Գ. Ղանդիլյանին: Այնուհետև, նա դիակը մտցրել է քարակույտերի արանքի փոսի մեջ և ծածկել ծածկել տարբեր չափսերի քարերով: Նշված հանցավոր գործողություններից հետո Ա. Պողոսյանը ժամը 15.30-ի սահմաններում վերադարձել է անասունների մետ:
1998 թ. դեկտեմբերի 30-ին գործը ուղարկվել է դատարան:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել Ա. Պողոսյանին առաջադրված մեղադրանքը և 1999 թ. մարտի 29-ի դատավճռով դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Ա. Պողոսյանի Վերաքննիչ և վճռաբեկ բողոքները դատարանը անփոփոխ է թողել:

Գործով ի հայտ եկած նոր հանգամանքները

2004 թ. Վճռաբեկ բողոքը բերվել է գործով նոր ի հայտ եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որոնք անհայտ են մնացել գործը քննած դատարաններին և պարունակել են այնպիսի հանգամանքներ, որոնք բավարար են այս գործը վերսկսելու համար:

Խոսքը, մասնավորապես, 2003 թ. հոկտեմբերի 20-ին Տաշիր քաղաքին հարող արոտավայրում անչափահաս, 1990 թ. ծնված Դիանա Ֆահրադյանին բռնաբարելու, այնուհետև դանակի 21 հարվածներով սպանելու մեջ մեղադրվող, նախկինում մանկահասակ աղջկա բռնաբարության փորձ կատարելու համար դատապարտված Բորիս Խասոևի տված ցուցմունքների մասին էր, ըստ որի՝ Գ. Ղանդիլյանին նույնպես ինքն է սպանել: Նա մանրամասն նկարագրել է Գ. Ղանդիլյանի արտաքին հատկանիշները, սպանության հանգամանքներն ու այդ դեպքի հետ կապված այլ մանրամասներ, որոնք համապատասխանում են Գ. Ղանդիլյանի սպանության հանգամանքներին:

Բողոքում նշվել է նաև, որ հարուցված վարույթի ընթացքում կատարված քննությամբ պարզվել է, որ Ա. Պողոսյանի վերաբերյալ դատավճիռների հիմքում դրվել են քրեադատավարական օրենիք էական խախտումներով ձեռք բերված ակնհայտ կեղծ այնպիսի ապացույցներ, ինչպիսիք են առանց ընթերակաների մասնակցության փորձանմուշներ վերցնելը և այլ քննչական գործողությունները կատարելը, դրանց կատարման կարգը խախտելը:

Ա. Պողոսյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից է եղել այն, որ նա նախաքննության հենց սկզբից խոստովանել է Գ. Ղանդիլյանին սպանելու, այնուհետև բռնաբարելու փաստը, հայտնել է դանակի գտնվելու տեղը, որով կատարել է սպանությունը, ինչպես նաև վկաներ, դատապարտյալի եղբայր Արտակ Պողոսյանի և Եզիդա Հասանովայի ցուցմունքները այն մասին, որ դեպքի օրը Ա. Պողոսյանը իրենց խնդրել է հարցնելու դեպքում ասել, որ դեպքի օրը ինքն է հացը տարել Եզիդայենց տուն, ինչը իրականությանը չի համապատասխանել:

Սակայն դատավճիռ կայացնելուց հետո ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք դատարաններին հայտնի չեն եղել:

Բացի այդ, Գ. Ղանդիլյանի դիակի և դեպքի վայրի զննության գործով ընթերակա նշանակված Ա. Նահապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ տվյալ գործողությանը մասնակցել է, սակայն ոչ մինչև վերջ, և Գ. Ղանդիլյանի աջ ձեռքի մատների արանքից մազ չի հայտնաբերվել, ինչպես նշված է եղել արձանագրությունում:

Նշված քննչական գործողությանը մասնակցած փորձագետ Ս. Քանանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ գտնվել է Գ. Ղանդիլյանի դիակը քարերից արանքից հանելու պահին դեպքի վայրում, սակայն դիահերձարան գնացել է ոչ թե այդ, այլ հաջորդ օրը և իր ներկայությամբ էլ դիակի մատների արանքից ներկաներից ոչ մեկը մազ չի հանել: Որքան հիշում է, այդ օրը արձանագրություն չի կազմվել, իսկ հետագայում այն ստորագրել է առանց կարդալու, սակայն չի հիշում, թե երբ է այն ստորագրել:

Ընթերականեր Ն. Բաղդասարյանը և Ռ. Պողոսյանը ևս ցուցմունքներ են տվել, որ ստորագրել են քննիչի կողմից կազմված արձանագրությունը, սակայն ինչպես նշված է արձանագրությունում, դանակի և սպորտային անդրավարտիք զննության և փաթեթավորման ընթացքում ներկա չեն գտնվել:

Վճռաբեկ դատարանը գործը ուղարկել է լրացուցիչ քննության, իսկ Ա. Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը 2 ամիս ժամկետով:

Լրացուցիչ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գ. Ղանդիլյանի բռնաբարությունը և սպանությունը կատարել է Բ. Խասոևը, ով 2004 թ. օգոստոսի 4-ի դատավճռով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Արդարացվելուց հետո

Ա. Պետրոսյանի նկատմամբ քրգործը կարճվել է և նա շուրջ 5 ու կես տարի ազատազրկման միջոցով պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ա. Պողոսյանի վերաբերյալ գործի քննության ընթացքում ոստիկանության քննիչի և հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու և ապօրինի գործողություններով ցուցմունքներ տալուն հարկադրելու փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի ՆԳ վարչությունում որպես վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Կարևորագույն օբյեկտների պահպանության գնդում հրամանատարի տեղակալ աշխատած Ռուբեն Սահակյանի և ՆԳ վարչության միլիցիոներ Գուրգեն Առուշանյանի նկատմամբ:

Գործի նյութերի համաձայն` միլիցիայի աշխատակից Արթուր Տոմերյանը իր աշխատասենյակում Արմեն Պողոսյանից պահանջել է, որ նա խոստովանի սպանությունը, իսկ երբ վերջինս հրաժարվել է նման ցուցմունք տալուց, ձեքռերով և ոտքերով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանին և ապօրինի կերպով նրան պահել ՆԳ բաժնում:

Ա. Պողոսյանին նույն պահանջին չենթարկվելու պատճառով ծեծի է ենթարկել նաև Առուշանյանը, ով երկու ձեռքերով հարվածներ է հասցրել Ա. Պողոսյանին, որի հետևանքով պայթել է նրա ձախ ականջի թմբկաթաղանթը, նույնիսկ շիշ են բռնել ու սպառնացել, որ եթե չխոսոտվանի, կնստեցնեն վրան, փորձել են հանել Ա. Պողոսյանի շալվարը և նստեցնել շշին:

Զուգահեռաբար ոստիկանության աշխատակից Արթուր Տոմերյանը ծեծի է ենթարկել նրա եղբորը` Արտակ Պողոսյանին, որի գոռոցը լսելի է եղել Արմեն Պողոսյանին:

Ա. Պողոսյանը հայտնել է, որ կգրի ինչ ուզում են, միայն թե իրեն չծեծեն և չնսեմացնեն:

Ա. Պողոսյանին ուղեկցել են քննիչ Նորայր Միքայելյանի աշխատասենյակը և վերջինիս թելադրանքով գրել, որ ինքն է կատարել Գ. Ղանդիլյանի սպանությունը:

Հաջորդ օրը դեպքի վայրի զննության համար գնալու ճանապարհին Ա. Տոմերյանը քայլելով Ա. Պողոսյանի կողքին, ասել է վերջինիս, որ ցույց կտա նրան դիակի հայտնաբերման վայրը, որը նա պետք է մատնացույց անի:

Ա. Պողոսյանը, սակայն, մատնացույց է արել այն վայրը, որտեղ վերջին անգամ տեսել է Գ. Ղանդիլյանին: Տեսնելով, որ տեսազննությունը ձախողվում է, դադարեցրել են տեսանկարահանումը, իսկ ամբաստանյալ Ռ. Սահակյանը պահանջել է Ա. Տոմերյանից, որ Ա. Պողոսյանին տանի և կանգնեցնի Գ. Ղանդիլյանի դիակի հայտնաբերման վայրում, այնուհետև վերսկսել է նկարահանումը:

2005 թ. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` Ռ. Սահակյանը և Գ. Առուշանյանը մեղավոր են ճանաչվել, դատապարտվել 3 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվել:

«Կոմս Մոնտե-Քրիստոյի» վեպի հատորյակները` արժանի փոխհատուցում

2006 թ. Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի բողոք են ներկայացրել ՄԻԵԴ:

ՄԻԵԴ ուղարկված ՀՀ կառավարության պատասխանի համաձայն` իրենք ողջամիտ են համարում Ա. Պողոսյանին 6.250.000 և Անահիտ Բաղդասարյանին 1.5 մլն ՀՀ դրամի չափով նյութական վնասի փոխհատուցելը:

Բացի այդ, բարոյական վնասի կապակցությամբ ՀՀ կառավարությունը բավարար է համարել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ներողություն խնդրելը և նրան Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե-Քրիստոյի» վեպի հատորյակներ նվիրելը:

Բողոքում դիմումատուները նշել են, որ գնահատում են ՀՀ գլխավոր դատախազության ուշացած գործողությունները, սակայն կարծում են, որ ավելի փոխհատուցման են արժանի, քանի որ կալանավորման 5 տարիների ընթացքում «Հ1» հեռուստաընկերությունն յուրաքանչյուր սեպտեմբերի 1-ին ցուցադրել է «02» լրատվական ծառայության կողմից պատրաստված տեսանյութը, որտեղ դիմումատուն ընդունել է 13-ամյա աղջկա բռնաբարության և սպանության փաստը:

 Նախորդող հրապարակում` Օրենքի զոհերը. Գրիշա Վիրաբյան. Իմ կյանքը պայքարով էլ կավարտվի

Օրենքի զոհերը. Մատաղիսի գործ. Ցմահ ազատազրկումից` մինչև արդարացում

«Օրենքի զոհերը». Տիգրան Առաքելյան. Մի օր իրական արդարադատություն է լինելու

Օրենքի զոհերը. Հետմահու արդարացված զինծառայողը

Հեղինակ՝ Նաիրա Գուլոյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ 17/05/2024 14:23 Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Շուշի 17/05/2024 14:17 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 17/05/2024 14:09 Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը. Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին 17/05/2024 14:07 Ցավում եմ տեղի ունեցածի համար, իսկ «Հայաստան» խմբակցությունը լքելու մտադրություն չունեմ. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին (Armlur.am) 17/05/2024 14:05 Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ 17/05/2024 13:55 Պետք է դիտարկել, թե ինչքանով է ընդլայնվում այս շարժումը. Պետրոսյան (Տեսանյութ) 17/05/2024 13:41 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը և համայնքին պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 17/05/2024 13:31 Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ 17/05/2024 13:21 Միջպետական ավտոճանապարհի Կիրանցի հատվածում երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ 17/05/2024 13:18 Ստեփանակերտում ադրբեջանական համալսարանի բացումը մաս է կազմում յուրացման զազրելի գործելակերպի. Համահայկական միություն 17/05/2024 13:11 Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Դարպաս, Բազում բնակավայրերում, Երևանում․ մայիսի 20-ին և 21-ին 17/05/2024 13:03 Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին 17/05/2024 12:58 Վարչապետի թեկնածուի ընտրության հարցն իմ տիրությում չէ. Բագրատ Սրբազանը համաձայնեց՝ վարչապետի հրաժարականի պահանջի հարցում շտապեցին (Տեսանյութ) 17/05/2024 12:48 Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը․ Լուսանկար (Տեսանյութ) 17/05/2024 12:29 30-ամյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ (Տեսանյութ) 17/05/2024 12:18 Ալիևն ու Լուկաշենկոն այցելել են օկուպացված Արցախի Վարանդայի շրջան 17/05/2024 12:13 Փորձ է արվում պատասխանատվությունը դնել գյուղի ժողովրդի վրա, 2-3 տան խնդի՞րն է, թե՞ պետության խնդիր. Բագրատ Սրբազան 17/05/2024 12:09 Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը 17/05/2024 12:04 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք, այդպիսի հարյուր նկար կարող եմ ցույց տալ, նաև՝ տեսանյութեր. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին 17/05/2024 11:55 Տավուշի մարզպետը փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի դպրոցում 17/05/2024 11:53 ՀԱԿ-ի հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 17/05/2024 11:42 Շիրակում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը 17/05/2024 11:38 ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանին և նրա գլխավորած շարժմանը 17/05/2024 11:35 «Սուտ եք խոսում». Պապոյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողը հարցրեց՝ ինչու է կինը հանրահավաքի մասնակիցներին անվանել «անասուն» 17/05/2024 11:20 «․․․ Արարատ, մեր հին սիրուն Արարատ»․ Լադանիվան նոր տեսահոլովակ է ներկայացրել 17/05/2024 11:06 Հարավային Կովկասի ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք. Նարեկ Մալյան 17/05/2024 10:59 Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն 17/05/2024 10:54 Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը 17/05/2024 10:48 Վթար՝ Մյասնիկյան պողոտայում 17/05/2024 10:46 Կիրանց գյուղ տանող ճանապարհը ոստիկանական ուժերն են փակել, միջպետական ճանապարհը՝ բնակիչները 17/05/2024 10:40 Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված 17/05/2024 10:37 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (Տեսանյութ) 17/05/2024 10:34 Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ 17/05/2024 10:28 Գյուրջյան փողոցում ավտոբուսն ու ավտոմեքենաներն արգելափակվել էին անձրևաջրի մեջ 17/05/2024 10:18 Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում ու որոշումներում. Դավիթ Անանյան 17/05/2024 10:14 Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում 17/05/2024 10:05 «Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել․գործն արդեն ԲԴԽ-ում է 17/05/2024 10:03 «Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին 17/05/2024 10:02 «Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել 17/05/2024 09:54 «Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ» 17/05/2024 09:53 «Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով 17/05/2024 09:46 «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել 17/05/2024 09:45 «Ժողովուրդ». Ճիշտ կլինի ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 17/05/2024 09:43 «Հրապարակ». Փաշինյանի պատգամավոր աներձագը Հունաստանի Սալոնիկ քաղաքում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին 17/05/2024 09:36 «Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է 16/05/2024 22:53 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 16/05/2024 22:41 Փաշինյանը ՔՊ-ականներին մանրամասներ է հայտնել «սահմանզատման» ու «սահմանագծման» մասին 16/05/2024 22:29 Ի՞նչ անել, եթե թունավորվել եք դեղերից 16/05/2024 22:15 Զելենսկին հայտարարել է՝ Խարկովի ուղղությամբ «իրավիճակը չափազանց բարդ է» 16/05/2024 22:00 Այնտեղ, որտեղ Ադրբեջանը չի բավարարվել 1976 թվի քարտեզով, գնացել են Google maps-ով․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» 16/05/2024 21:48 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Նուբար Աֆեյանը կարևորել են Հայրենիքի համար դժվարին այս ժամանակներում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը 16/05/2024 21:37 Շուտով կներկայացվի Ճանապարհային քարտեզ, պայքարը կմտնի ինտենսիվ փուլ 16/05/2024 21:20 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ․ Բագրատ Սրբազան 16/05/2024 21:06 Ինձ անընդհատ ասում են՝ «նախկիններ», «ներկաներ»․ Լսեք, մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ Սրբազան

Տվյալ բաժնի վերջին նյութերը