ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»

03/12/2013 16:26

ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»


«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամ ՏՏ ոլորտի մասնագետները հայտարարություն են տարածել, որում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը որակում են «որպես մորեխների հարձակում ցորենի արտի վրա»: Հայտարարության մեջ ՏՏ մասնագետները նշում են, որ օրենքի կիրառումն անհիմն է և ներկայացնում են իրենց կանխատեսումները հետևանքների վերաբերյալ: 

«Մեր ոլորտի ընկերություններից ավելի քան 90%-ը աշխատում է միջազգային, արտասահմանյան ընկերությունների հետ` միջազգային շուկայի համար` մրցակցելով Չինաստանի և Հնդկաստանի ՏՏ ոլորտների հետ: Ընկերությունները յուրաքանչյուր աշխատողի համար արտասահմանյան գործընկեր ընկերություններից ստանում են գումարներ, որը ծախսվում է ընկերության ընթացիկ և կապիտալ ծախսումերի, զարգացման, հարկեր վճարելու և աշխատակիցների աշխատավարձերի վրա: Այս մեխանիզմով սկսնակ ծրագրավորողի համար ամսական երկիր է մտնում մոտավորապես $750-1500, միջին մասնագետի համար` մոտ $1500-2500, ավագ մասնագետների համար` մինչև $5000, իսկ մենեջերների համար` դրանից էլ ավելի գումար: Այսինքն ՏՏ ոլորտի մասնագետները, իրենց համակարգչի դիմաց նստած, առանց որևէ ռեսուրս ՀՀ-ից արտահանելու, ապահովում են հսկայական գումարների անընդհատ հոսք դեպի հանրապետություն: Նշենք, որ նույնիսկ երկրի ամենահայտնի և հարգարժան բջջային օպերատորները, թեև վճարում են ահռելի հարկեր, բայց ի վերջո, դրանք արտասահմանյան ընկերություններ են և ընկերության իրական շահույթը, որը գոյացել է մեր` ՀՀ քաղաքացիների հաշվին, գնում է երկրից դուրս:

Մրցակից Չինաստանում և Հնդկաստանում ունեն գործնականում անսահմանափակ մարդկային ռեսուրսներ, և ՏՏ ոլորտում ցանկացած նախագիծ իրականացնելու համար նշված երկրներում կարողանում են հավաքել մինչև 30 հոգանոց թիմ՝ մինչև մեկ շաբաթ ժամկետում: Մեր երկրում արդեն իսկ խնդիր է դարձել հինգ հոգանոց միջին մասնագետներից բաղկացած խումբ հավաքելը. մասնագետներ չկան: Մի քանի տարի առաջ մեկ թափուր հաստիքի համար օրական ստացվում էր մի քանի դիմում, հիմա գրեթե բոլոր ընկերություններում ամիսներ շարունակ առկա են թափուր աշխատատեղեր: Երկրից հեռանում են հիմնականում լավագույն մասնագետները: Վերջին 4 տարիների ընթացքում երկրից հեռացած ծրագրավորողների թվերը և դրանց աճը շուտով կտարածվեն լրատվական կայքերում:

Նշյալ երկրների հետ մենք մրցում ենք ոչ միայն մարդկային ռեսուրսներով, այլ նաև, առաջին հերթին, աշխատուժի արժեքով: Կա գնային որոշակի սանդղակ, որի դեպքում արտասահմանյան ընկերությունը գերադասում է աշխատել հայ մասնագետների հետ, ովքեր ունեն համեմատաբար ավելի բարձր վարկանիշ, քան մրցակից երկրների մասնագետները: Այս վարկանիշը, ի դեպ, ձեռք է բերվել միմիայն ոլորտի բարձրորակ մասնագետների շնորհիվ: Սակայն գոյություն ունի որոշակի շեմ, որին մենք արդեն շատ մոտ ենք և որից ավել գումար արտասահմանյան գործատուն պատրաստ չէ վճարել: Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը փաստացի ավելացնում է նոր բաղադրիչ մեր աշխատավարձերի մեջ, որը ոչ բոլոր արտերկրյա ներդրողներն են պատրաստ ապահովել, և նոր նախագծերը պարզապես կգնան մեր մրցակից երկրներ, որոնց թիվը օրեցօր աճում է:

Նշենք նաև, որ բոլոր այն ընկերությունները (բջջային օպերատորներ, բանկեր), որոնք հայտարարել են, թե իրենց աշխատակիցների նոր ֆինանսական բեռը կվերցնեն իրենց վրա, միանշանակ դա անելու են որոշ ծառայությունների թանկացմամբ, այսինքն կրկին մեր` հարկատու քաղաքացիներիս հաշվին:

Կառավարությունը բազմիցս նշում է, որ աջակցում է ՏՏ ոլորտին և ՏՏ ոլորտի բոլոր ձեռքբերումները ներկայացնում է որպես իր հաղթանակ: Սա անհեթեթություն է: Կառավարությունը երբեք և ոչնչով չի աջակցել այս ոլորտին, այլ պարզապես չի խանգարել: Եվ քանի որ սա ինտելեկտի ոլորտ է, այն զերծ է մնացել նաև քրեաօլիգարխիկ տարրերի գրոհներից և զարգացել է միջազգային չափանիշներով: ՏՏ-ն ՀՀ-ում թերևս այն եզակի ոլորտներից է, որտեղ գնահատվում են միայն մասնագիտական գիտելիքները և որտեղ որակյալ մասնագետն ինքն է ընտրում գործատուին: Եվ այդ ոլորտն այսօր մեր երկրում վտանգված է:

Ի հակադրություն այս հայտարարությանը, կառավարական օղակներն անմիջապես կբերեն Նախագահի մրցանակի և նմանատիպ այլ միջոցառումների օրինակները, բայց դա նույնպես կեղծիք է: Նախագահի մրցանակի և նմանատիպ այլ երևույթների գաղափարի ու իրագործման հեղինակը ՏՏ ոլորտի կոնկրետ ընկերություններ են: Այդ ընկերություններն են նախաձեռնում և կազմակերպում նման միջոցառումներ` միջազգային ասպարեզում ցույց տալու համար, որ մեր երկրում ՏՏ ոլորտը նախագահի մակարդակով է կարևորվում:

Մենք դեմ չենք կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներին, մենք նույնիսկ դեմ չենք կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարին, այլ դեմ ենք մեր կառավարության կողմից դրա անհեթեթ իրականացման ուղիներին:

Կառավարական կողմն անընդհատ նշում է, որ իրենք 10 տարի է աշխատում են այս օրենքի շուրջ: Խնդրում ենք, թող նշեն այդ 10 տարիների ընթացքում որևէ միջոցառում, որը զանգվածայնորեն լուսաբանել է այս օրենքի որևէ կետ: Նույնիսկ վերջին 3 տարիների ընթացքում, երբ նշյալ օրենք-թյուրիմացությունը գործում է կամավոր սկզբունքով, ոչ մի զանգվածային լուսաբանում չի կատարվել:

Այս օրենքն անընդհատ փորձում են համեմատել ԱՊՊԱ-ի հետ, բայց այդ համեմատությունն անհեթեթություն է: Նախ, ԱՊՊԱ-ն ինքնին լավ գաղափար է և մեր երկրում ունի նորմալ իրականացում: Չենք կարծում, որ գիտակից և սթափ մարդիկ կարող են բողոքել դրա դեմ, ու այս դեպքում էլ մարդիկ այլընտրանք ունեին` մեքենա չվարել, քանի դեռ չեն ապահովագրել: Այսինքն, կար ելք այդ բեռի տակ չընկնելու: Հետո, ԱՊՊԱ-ի համար մարդ վճարում է տարեկան կտրվածքով և անմիջապես կարող է տեսնել իր վճարած գումարների արդյունքները: Իսկ Կենսաթոշակային օրենքի շրջանակներում ամսական վճարման ենթակա գումարը որոշ մարդկանց մոտ լինելու է ավելի, քան ԱՊՊԱ-ի տարեկան վճարումն է, իսկ արդյունքների տեսանելիությունը դեռ պարզ չէ, երբ կլինի և ինչպես:

Մենք, իհարկե, կարևորում ենք ոլորտի համար նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը, սակայն եթե հիմա թույլ տանք մասնագետների նմանօրինակ շարունակական արտահոսք, մենք պարզապես կդառնանք անմրցունակ միջազգային ասպարեզում:

Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս օրենքի բազում թերությունները, սակայն կառավարությունը խուլ է դրանց նկատմամբ: Առանձնացնենք դրանցից կարևորագույնները.

1. Ինֆլյացիա (դրամի արժեզրկում) – վերջին 20 տարիների ընթացքում դրամի գնողունակությունը նվազել է մոտ 100 անգամ. 90-ականներին, օրինակ, կարագն արժեր 27 դրամ, հիմա մոտ 3000: Ես նույնիսկ վախենում եմ մտածել թե ինչ կլինի 30-40 տարի անց: Կառավարությունը հայտարարում է, որ հետագայում թոշակները կինդեքսավորվեն, բայց իրենց իսկ առաջարկած օրենքում նման կետ չկա, այսինքն՝ նրանք սա հայտարարում են կրկին անհիմն և միայն «ազնիվ խոսքի» սկզբունքով:

2. Բարձր դրույքաչափեր – մեր տնտեսությունը և քաղաքացիները պատրաստ չեն պարտադրվող նոր տնտեսական բեռին: Այս մասին շատ է խոսվել:

3. Ֆոնդեր-նշյալ միջազգային ֆոնդերի գաղափարը այս խաբեության գագաթնակետն է: Ինչ է ստացվում` պետությունը ժողովրդից ամսական հավաքում է ինչ-որ Ա գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է Բ գումար, և այդ ողջ գումարը մինչև 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը իր հայեցողությամբ ներդրումներ է կատարում այդ գումարներով, օրինակ, գնում է մեր իսկ երկրի Գանձապետական Պարտատոմսեր, որոնց դիմաց հետագայում կրկին բյուջեից պետք է վճարվեն տոկոսներ: Այսինքն մեզանից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով` տոկոսով: Ստացվում է անվերջ ցիկլ, որը բերում է երկրի՝ առանց այն էլ ոչ փայլուն տնտեսության հյուծման: Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա»:

Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում նախատեսվում է ներդնել 2014-ի հունվարի 1-ից: 1974-ից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ կկատարեն:
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նյախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նսիտը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:47 Թուրքիան ԵԱՏՄ-ին չի կարող փոխարինել. դա զառանցանքի ժանրից է. Պատգամավոր Այսօր, 13:44 ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա. Ֆինանսների նախարար Այսօր, 13:37 ԵՄ-ից չեմ տեսել որևէ ակնարկ, որ ապագայում ՀՀ-ն կարող է դառնալ ԵՄ անդամ. իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին. Խաչատրյան Այսօր, 13:27 Արտոնյալ խմբերում չընդգրկված քաղաքացիները տրանսպորտային քարտ կարող են ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից Այսօր, 13:23 ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ ՌԴ-ն պետք է ճիշտ ձևավորի ակնկալիքները. ծայրահեղության մեջ ընկնել չարժի. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:10 ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր Այսօր, 12:42 Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հարց չկա, մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով, ուզում ենք լինել անկախ. Պապոյան Այսօր, 12:29 ԵՄ-ին անդամակցելու անհեռանկար շրջադարձը շեղելու է մեր ուշադրությունը և եվրոպական անհասանելի քաղցրաբլիթներով բթացնելու է մեր զգոնությունն օրհասական վտանգներից. Արա Այվազյան Այսօր, 12:24 ԲԴԽ որոշմամբ դատավոր Նարեկ Բադալյանին հայտարարվեց խիստ նկատողություն. Տեսանյութ Այսօր, 12:16 Նոր Գեղիում տղամարդը խոհանոցային դանակով հարվածել և սպանել է հարևանին Այսօր, 12:12 Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 15-ին Այսօր, 11:59 ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները կարևոր ուղղություն է, ԱՄՆ-ի հետ էլ գնում ենք ռազմավարական գործընկերության. Պապոյան Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում