29/01/2014 16:32
Վոլոդյա Ավետիսյանի տեսակցությունների վրա արգելանք չի դրվել. pastinfo.am
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը Վերաքննիչ դատարան է բողոքարկել ազատամարտիկի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն առայժմ հայտնի չէ նիստի օրը: Այդ ամսին «Փաստինֆոյի» թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը:
Փաստաբանը հերքեց նաև այն տեղեկությունը, որ ազատամարտիկի տեսակցությունների վրա արգելանք է դրվել: Նա նշեց, որ ինքը երբևէ խնդիր չի ունեցել ազատամարտիկին այցելելիս:
Նշենք, որ այդ տեղեկությունը «Հայկական Ժամանակին» հաղորդել էր հենց ազատամարտիկի որդին, ով նշել էր, որ երեկ հարազատները ցանկացել են տեսակցել նրան, սակայն չի թույլատրվել:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն խոշոր չափերով), և 20.09.2013թ. նա ձերբակալվել է:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: