08/02/2014 09:37
«Ես հո ինքնագլո՞խ չեմ արել». Գոմեշի մսի գործով մեղադրյալը անուններ է տալիս
Գոմեշի մսի գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ ինքնագլուխ չէ գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների ու մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը. «Ես հո դա ինքնագլո՞խ չեմ արել: Արշալույս Փայտյանին էինք դիմել՝ նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողություն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»:
Թերթը փորձել է զրուցել նաև Արշալույս Փայտյանի հետ, սակայն նա այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին: