25/02/2014 09:36
Արթուր Բաղդասարյանի բիզնեսը լուրջ խախտումների համար չնչին տուգանք է մուծում
«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, լինելով պետական պաշտոնյա, ունի սեփական բիզնես, որի ներկայացուցիչները թեև խախտում են օրենքը, սակայն ենթարկվում են ամենամեղմ պատժի:
«Ժողովուրդի» տեղեկություններով, Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերությունն անհայտ ծագման դրոշանիշներ է ունեցել, որոնց մի մասն ինքնագլուխ ոչնչացրել է: Երբ ՊԵԿ-ը ստուգել է և հայտնաբերել է, ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը ճանաչվել է զանցառու և տուգանվել ընդամենը 50.000 դրամով: Իսկ 4700 դրոշմանիշներն առանց մաքսային մարմնին տեղեկացնելու ոչնչացնելու համար ենթարկվել է ընդամենը 8000 դրամ տուգանքի: