18/03/2014 11:22
1949թ.-ի այս օրը Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը
Երևանում տրոլեյբուսները սկսել են երթևեկել 1949թ.-ի մարտի 18-ից: 1962 թվականից տրոլեյբուսներ են շահագործվում նաև Գյումրիում։
1986թ.-ին Երևանի տրոլեյբուսի ցանցի երկարությունը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատությամբ տրոլեյբուսի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։
Տրոլեյբուսի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս 19-րդ դարի 80–ական թվականներին՝ Գերմանիայում։ ԽՍՀՄ-ում առաջին տրոլեյբուսներն ստեղծվել են 1933 թվականին, իսկ 1934 թվականին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։