26/03/2014 12:01
Կ. Սարիբեկյան. Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար
Պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիան ցանկացած առիթի դեպքում` իր սև գործն անում է, ու իրականում այդ երկիրն իր դեմքը չի փոխել: Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սիրիական Քեսաբ հայկական բնակավայրում հայերի տեղահանություններին, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը:
Նրա խոսքով` մարդու իրավունքներից խոսող միջազգային հանրությունն այս օրերին լռության է մատնում այն, ինչ տեղի է ունենում ոչ միայն Քեսաբում, այլև առհասարակ Սիրիայում, երբ թուրքերը, օգտվելով հարմար իրադրությունից, սադրանքներ են հրահրում:
«Թուրքիան փաստացի միջամտում է Սիրիայի ներքին գործերին, ավելին` իր գործողություններով կանաչ լույս վառում ծայրահեղականների, ահաբեկչական կազմակերպությունների համար, սակայն քաղաքակիթ աշխարհը շարունակում է լռել»,- հավելեց պատգամավորը: