Գրական բլոգ. Ռուբեն Ֆիլյան. Ծնունդ

08/04/2014 11:47

Գրական բլոգ. Ռուբեն Ֆիլյան. Ծնունդ


Մեռնելուց առաջ ծերունին իր որդիներին նվիրեց ոչ թե երեք, այլ չորս բանալի ու ասաց, որ փնտրեն ողջ աշխարհը և գտնեն դռները։ Բոլոր տղաները միաբերան բացականչեցին, թե մենք կբացենք դռները։ Իսկ դռան բացելու միակ նպատակը այն էր, որ դուռը չէր բացվում։ Դե նրանք առայժմ թափանցիկ վարագույրներ էին, որոնք միայն լավն էին նկատում․․․

Եզը բառաչում էր ամպերում, իսկ մարդիկ ուտում էին երկինքը։ Տղաները գիտեին, որ եզը այլևս չի ծնվի․․․

Ոչ ոք չէր ուզում ուտել եզան անպաշտպան միսը։ «Քելեխ․․․» Ոչ ոք չէր ուզում մեռնել․․․

Եվ իհարկե այս բոլորը ոչ մի կապ չունի այն կնոջ հետ, որը չէր ուզում ունենալ երրորդ երեխան ու գնաց բժշկի մոտ։ Վերջապես ինչու պիտի կապ չունենար, կամ թեկուզ ունենար․․․

Երեխան չծնվեց, բայց կարող էր ծնվել․․․

Նա կծնվեր ու կունենար չարաճճի մանկություն, պատանեկության տարիներին կաներ այնպիսի բաներ, որոնք կարելի էր անել ու հակառակը՝ կգրեր արձակ կամ բանաստեղծություններ, սովորականի պես չէր սիրահարվի, կամ կսիրահարվեր և հետո կդառնար հաշվապահ, կամ փոխգնդապետ, անկեղծորեն կմասնակցեր հոր թաղմանը և կապրեր մարդկային ճակատագրի բոլոր կանոններով․․․

Նա չծնվեց, քանի որ պիտի մեռներ և եթե վերջը վաղուց քեզ է փնտրում, միևնույնը չէ, թե ինչպես ես գտնում այն։
Կարելի է հանգամանորեն պատմել, թե ինչպես ապրեց այն մարդը, որը չէր ծնվել։ Ամեն ինչ հետաքրքիր կլինի, քանի որ վերջում եզը պիտի բառաչի և բոլորս ուրախ կլինենք, որովհետևեզը չկա․․

Եվ միևնույն ժամանակ կարելի է գրել մի երիտասարդի մասին, որը ամեն գիշեր քնում է և որը երբեք նամակ չի գրել Սանչոյին․․․
Կարելի է պատմել այն մարդու մասին, որը պատի վրա դուռ էր նկարել ու լաց էր լինում՝ հեռվից դիտելով, թե ինչպես մի երեխա ողջ ուժով հրում է այդ դուռը․․․

Գուցե ժամերով ծիծաղենք այն բանի վրա, որ վաղուց մահացած մի մարդ թեյը խմում էր ոչ թե երեք, այլ երկու կտոր շաքարով․․․

Սակայն կա մի մարդ, որն այս բոլորը ունի իր մեջ և նա հիմա սիգարետը ձեռքին հետապնդում էր հատակի վրայից վազող փոքրիկ սարդին։ Նա չգիտեր՝ սարդի թևե՞րն էին վառվում, թե՞ ոտքերը, միայն գիտեր, որ սարդը այրվում է, չնայած չի ուզում այրվել։ Վերջապես միջատը հոգնեց կամ կարծես ձանձրացավ, բայց համենայն դեպս կծկվեց, չգիտենալով, որ քիչ այն կողմ անկողինն է, որի տակ կարելի էր թաքնվել։ Իսկ նա լրիվ այրեց սարդին ու չմտածեց որևէ նմանություն գտնել միջատի և մարդու միջև։ Ուղղակի նրա մոտ հանգստացավ մարդ սպանելու կիրքը, ու հիմա կարող էր հանգիստ քնել․․․

Նա մոտեցավ պատուհանին՝ հետաքրքրությամբ դիտելով դիմացի ծառը ու ինքն իրեն ասաց․
―Ծառը ճիշտ է․․․
Ընդհանրապես նա մի մարդ էր, որը խոսում էր ունքերով։ Եվ այս երկու բառը շշնջալու ընթացքում տարբեր ձևերով շարժեց ունքերը, ու դրա մեջ արվեստ կար․․․
Ծառը չլսեց, բայց տեսավ ու գոհ էր․․․
―Ծովը սխալ է,֊ նորից շշնջաց նա, և ունքերը հաստատեցին այդ։ Եվ, իսկապես, որտե՞ղ էր ծովը, ինչու՞ չկար․․․
Շրջակայքում ոչ մի եզ չէր բառաչում, սարդը վաղուց սատկել էր, և ժամանակն էր քնելու։
―Եվ նախքան այս ամենը վաղը նորից սկսելու փոխարեն, կարելի է չսկսել՝ այսինքն կարելի է տեսնել, թե ինչպես է ոչնչանում ողջ աշխարհը՝ թե ինչպես է այն սողալով մռնչում մարմնիդ բոլոր մասերի մեջ։ Դրա համար պիտի ունենալ մի ձիգ պարան, իսկ ծառը վաղուց սպասում է։
Այս բոլորը շատ գեղեցիկ կլիներ, եթե նա չմտածեր, թե ինչպես հաջորդ օրը մարդիկ պիտի տեսնեին, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից և օրորվում է քամուց։ Բայց չէ՞ որ այլևս մարդիկ չէին լինի։ ―Ինչպես թե մարդիկ չէին լինի,֊ շշնջաց նա ու հագնելով շորերը՝ շտապեց փողոց։
Նրան մոտեցավ հարբած մի մարդ ու հայտարարեց․
―Հասկացիր, եղբայր, մենք մեղավոր չենք․․․
―Այո,֊նորից ասաց նա։
Հարբածը, որը չափազանց շատ էր նման սովորական մարդու, շարունակեց․
―Բայց դու հասկանու՞մ ես, մենք մեղավոր չենք․․․
―Ոչ,֊վերջապես ամեն ինչ հասկանալով՝ ասաց նա։
Հարբածը, որը նաև սովորական մարդ էր, գոհ հառաչելով հեռացավ․․․
Իսկ նա վերադարձավ՝ նույնպես գոհ ամեն ինչից, հանեց շորերը ու քնեց․․․
Առավոտյան ուշ արթնացավ, հավաքեց ու դասավորեց իր թղթերը և շտապեց աշխատանքի։ Ներս մտավ գրասենյակ, ասաց՝ բարև Ձեզ, և նոր միայն նկատեց, որ աշխատողները անծանոթ մարդիկ են։ Բոլորը զարմացած նրան նայեցին, իսկ նա ուզեց գնալ դեպի իր տեղը, բայց սեղանը այնտեղ չէր։
―Ի՞նչ եք ուզում,֊ հարցրեց նրանցից մեկը։
―Ոչինչ, ես այստեղ աշխատում եմ,֊ ասաց նա։
―Երևի նոր եք ընդունվել։
―Ոչ, ահա քանի տարի է՝ ես աշխատում եմ այստեղ,֊ ասաց նա մի տեսակ խեղճացած ու կարծես որպես ապացույց պայուսակից հանեց իր թղթերը։

Նորից բոլորն իրար նայեցին։ Իսկ նա շրջվեց զինվորականի պես ու դուրս գնաց, մտածելով, որ գուցե շփոթել է շենքը։
Բայց՝ ոչ, ահա այն կրպակը, որտեղից միշտ ծխախոտ եմ գնում, ահա ցայտաղբյուրը և, վերջապես, շրջակայքում բոլորը բնակելի շենքեր են։

Եվ նա սկսեց թափառել փողոցներով։ Դրանք բոլորն էլ ծանոթ փողոցներ էին, բայց հետո երևացին ինչ֊-որ նեղ, խուլ, անձայն ու լուսավոր փողոցներ։

Նա կանգ առավ, իրեն էին նայում, սակայն ինքը չէր տեսնում ու չափազանց շփոթված էր դրանից։ Վերջապես նկատեց՝ դա իրենից քիչ հեռու հուսահատված աչքերով, հյուծված, բայց հպարտ մի շուն էր։ Գեղեցիկ էր․․․ Եվ նրանք երկար նայեցին այդպես իրար․․․

Հանկարծ նա պոկվեց տեղից, մոտեցավ ու բռնեց շան կոկորդից, ձգեց ինչքան ուժ ուներ, և կոկորդը պոկվեց։ Շան հայացքը չփոխվեց։ Նա վաղուց էր սատկել։ Նրա մատները նորից ձգեցին շան կոկորդը, ու այս անգամ այն լրիվ պոկվեց՝ մնալով ձեռքերի մեջ։ Արյուն չհոսեց։ Իսկ նա բարձրացրեց կոկորդը ու պահեց արևի դիմաց։ Կրճիկները անդրադարձրին արևի ճառագայթները։ Դրանք գեղեցիկ կրճիկներ էին, համաչափ դասավորված, խմորված չկաթող արյամբ, ունենալով իրենց մեջ ծիածանի բոլոր անհետացող գույները և էլի ունենալով շատ֊շատ լավ բաներ, որոնք հնարավոր են միայն կապույտ երկնքի դեպքում․․․
Իսկ եթե շունը արդեն սատկել էր, երբ ես մոտեցա, իսկ եթե հանկարծ մարդիկ չնկատեն, որ ինչ֊որ մեկը լվացքի պարանով կախվել է ծառից և օրորվում է,֊ այդ բանը երբեք չէր անցել նրա մտքով։ Բայց այդ միտքը երկար չզբաղեցրեց նրան, քանի որ նորից մտածեց, թե մարդիկ այդ ժամանակ չեն լինի․․․

Իսկ կոկորդը փայլփլում էր արևի տակ ու կրճիկները անհոգորեն, ինչպես ծուխ, կլանում էին ճառագայթները։ ինչքան ծուխ էր հարկավոր այդ կոկորդին, դառը ծուխ․․․

Արդեն մայրամուտ էր, ու արևի դիմացը փակող շենքի մի քանի պատուհաններում լույս էր վառվում։ Դրանք վերևի հարկի տարբեր ծայրերում գտնվող երկու պատուհաններն էին, մեջտեղի հարկի մեջտեղի պատուհանը և առաջին հարկի երեք պատուհանները։ Շենքը նայում էր, և դա այն հայացքն էր, որով նայում էին գրասենյակի մարդիկ։ Իսկ շենքը բնակելի էր ու ոչ մի ազատ սենյակ չկար։ Գոնե պահակի այս փոքրիկ տնակը տային իրեն։ Եվ նա ինչպես կհսկեր նվերների խանութը։ Բայց շուտով այդ փոքրիկ տնակում նույնպես լույս վառվեց, ու նա իր ձեռքում ավելի պինդ սեղմեց կոկորդը։ Հետո շպրտեց այն թղթերը, որոնց վրա շատ թվեր կային և շարունակեց քայլել։

Նա քայլերն ուղղեց դեպի իր տունը։ Ծառը տեղում էր, ու նա թակեց դուռը։ Բաց արեց մի ծերունի և զարմացած նայեց նրան ու կոկորդին։ Այստեղ նույնպես ամեն ինչ գրասենյակ էր, և նա, հասկանալով այդ, հեռացավ․․․

Վաղը նրա ծննդյան օրն էր, ու չէին լինելու ծաղիկներ, ու ոչ ոք չգիտեր այդ տոնի մասին, ու չէր բառաչելու ոչ մի եզ․․․

Հաջորդ առավոտյան մարդիկ դուրս եկան բնակելի շենքերից ու տեսան, որ ծառի վրա լվացքի պարանից կախված օրորվում էր մի կոկորդ․․․

9/12-1970թ․

Հեղինակ՝ Ռուբեն Ֆիլյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/11/2018 16:08 Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն, կարծես, միջազգային դատախազի տեղ է դրել․ Բելառուսի ԱԳՆ 17/11/2018 16:00 Ճապոնական ընկերությունը ստեղծում է գերիրական դիմակներ (Տեսանյութ) 17/11/2018 15:45 Նոր Զելանդիայի օվկիանոսում սուզորդները հայտնաբերել են առեղծվածային հսկա որդ (Տեսանյութ) 17/11/2018 15:29 Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել 17/11/2018 15:15 Թուրքիայի դեսպանը տուժել է Կոսովոյում ՃՏՊ-ի հետևանքով 17/11/2018 15:05 Հայտնաբերվել է մեկ տարի առաջ անհետացած «Սան Խուան» սուզանավը 17/11/2018 14:53 Թրամփն արձագանքել է CNN-ի հայցի վերաբերյալ դատարանի որոշմանը 17/11/2018 14:45 Հնդկաստանում «Գաջայի» զոհերի թիվը հասել է 35-ի 17/11/2018 14:36 Երևանում դեղատան վրա ավազակային հարձակում գործած անձը կալանավորվել է 17/11/2018 14:27 Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը (տեսանյութ) 17/11/2018 14:14 Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը փակ է 17/11/2018 14:03 Խնդրում եմ որևէ պարագայում մերժված չզգալ. Նիկոլ Փաշինյանը՝ CV ուղարկողներին 17/11/2018 13:51 ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը. Գարեգին Բ կաթողիկոսը մեկնաբանել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու շուրջ իրավիճակը 17/11/2018 13:40 Բացահայտվել է Աստղաձոր գյուղում կատարված դանակահարությունը 17/11/2018 13:28 Թրամփը կասկածի տակ է առնել Փենսի հավատարմությունը 17/11/2018 13:15 Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց. ՊԲ 17/11/2018 13:06 Մոսկվայից թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բեռլինում 17/11/2018 12:50 Ղազախստանում ավտոբուսների բախման հետևանքով զոհերի թիվն ավելացել է 17/11/2018 12:37 Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ ժառանգել է նախորդի լուսավոր ու ազատամիտ գաղափարները. Արա Բաբլոյան 17/11/2018 12:23 Պառլամենտում կա վախ և քծնանք. բոլորը քննադատում են ՀՀԿ-ին՝ իրենց ընդդիմություն հայտարարելով. Սամվել Նիկոյան 17/11/2018 12:12 «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է ավելի քան 50,5 մլն դրամի վնաս. ՊԵԿ 17/11/2018 12:05 Ավելի քան 160 մարդ է մասնակցում Մոսկվայում հրդեհի մարմանը 17/11/2018 11:54 Brent ապրանքանիշի նավթը թանկացել է 17/11/2018 11:41 Արմեն Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները 17/11/2018 11:30 «Սասնա Ծռեր» կուսակցությունը իրականացնում է ավտոերթ դեպի Արցախ 17/11/2018 11:23 Ողբերգական ավտովթարի պատճառով ՊՆ պաշտոնյաներ են ազատվել, նկատողություն՝ նախկին հրամանատարին 17/11/2018 11:16 Հայաստանի հավաքականը ջախջախեց Ջիբրալթարին. Յուրա Մովսիսյանը՝ պոկերի հեղինակ 17/11/2018 11:11 Էդեն Ազար. Ես արժանի չեմ «Ոսկե գնդակին» 17/11/2018 11:00 Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի 17/11/2018 10:51 Սպիտակի և Արթիկի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում 17/11/2018 10:40 «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայել 17/11/2018 10:36 «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս 17/11/2018 10:31 «Ժամանակ». ԲՀԿ-ի «տասովշչիկ», սթրիփ բարի մենեջերը՝ ՔՊ ցուցակում 17/11/2018 10:26 «Հրապարակ». Որոշել են ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» այդ ուղղությամբ աշխատող Շավարշ Քոչարյանի վրա 17/11/2018 10:21 «168 Ժամ». Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վերլուծաբան 17/11/2018 10:15 «Ժամանակ». Ծառուկյանը հասկանում է, որ հրապարակներ լցնել այլևս չի հաջողվի 17/11/2018 10:10 «Հրապարակ». Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք. Էդմոն Մարուքյան 17/11/2018 10:05 «Ժամանակ». ԲՀԿ ցուցակում բացակայում է նաև Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան 17/11/2018 10:00 Անցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում երկրի արտաքին կապերի զարգացման տեսակետից. Վիգեն Սարգսյան 16/11/2018 23:14 Լուկաշենկո-Ադրբեջանի դեսպան հանդիպումը քննարկման թեմա է դարձել ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում. Փաշինյան (Տեսանյութ) 16/11/2018 21:12 Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան (Լուսանկարներ, տեսանյութ) 16/11/2018 20:00 «Բարսելոնը» նոր պայմանագրի շուրջ բանակցում է Ալբայի հետ 16/11/2018 19:44 Մի ամբողջ աշխարհ՝ ստվարաթղթից (Տեսանյութ) 16/11/2018 19:30 Դեմբելեին կարող են դատի տալ 16/11/2018 19:17 ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը կես միլիարդ դոլարի 18,5 տոննա կոկաին է առգրավել 16/11/2018 19:05 Ասենսիոն ցանկանում է «Յուվենթուս» տեղափոխվել 16/11/2018 18:51 Հարյուր հազարավոր ամերիկացի ձյան պատճառով առանց լույս է մնացել 16/11/2018 18:40 Փարիզը Լոնդոնին աղետ է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում 16/11/2018 18:35 ԱՄՆ-ում առաջին ձյունն 8 մարդու կյանք է խլել 16/11/2018 18:34 Ավստրիայի կանցլերն աջակցում է Brexit-ի վերաբերյալ գործարքը 16/11/2018 18:26 Կիևում «зелёнка» են լցրել Դատավորների բարձրագույն հանձնաժողովի ղեկավարի վրա 16/11/2018 18:18 Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է 16/11/2018 18:11 Իրանյան պատժամիջոցների քաղաքականության հարցերով ամերիկյան փորձագետներն այցելում են Հայաստան 16/11/2018 18:09 Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են 16/11/2018 18:00 «Շիկահեր տղան». Ռեժիսոր Հայկ Բաբայանի նոր ֆիլմը նվիրված է ընկերոջը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին 16/11/2018 17:53 Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող բանկ 16/11/2018 17:46 1.8 մլն դոլար արժողությամբ ճապոնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խաղողի կադաստր կստեղծվի 16/11/2018 17:37 Ռուսաստանը պատրաստ է ցանկացած զենք մատակարարել Բելառուսին 16/11/2018 17:24 ՔՈ սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Գոռ Հակոբյանը 16/11/2018 17:11 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ 16/11/2018 17:09 Նախագահն ուղերձ է հղել Լոս Անջելեսում ընթացող միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակիցներին 16/11/2018 17:01 ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին 16/11/2018 16:54 Այս տարվա ինն ամիսների ընթացքում հանցագործությունների թիվը Հայաստանում աճել է. Արփինե Հովհաննիսյան 16/11/2018 16:40 Facebook-ն անկախ մարմին է ստեղծելու անընդունելի կոնտենտի դեմ պայքարի համար 16/11/2018 16:29 Հայաստանում Beeline-ը մասնակցում է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրին 16/11/2018 16:16 «Աքսիոնա» ընկերությունը մտադիր է Հայաստանում ներդրումներ իրականացնել` կառուցելով մինչև 200 ՄՎտ հզորության հողմակայան 16/11/2018 16:07 Ով է այսօրվա հոգևորականը. պատմում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը (Տեսանյութ) 16/11/2018 15:57 ԿԺԴՀ-ն և Հարավային Կորեան քննարկել են երկրների միջև օդային հաղորդակցությունը բացելու հնարավորությունը 16/11/2018 15:45 Սամվել Մայրապետյանի պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին 16/11/2018 15:40 Հայտնի է, թե երբ է անցկացվելու Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու քվեարկությունը 16/11/2018 15:29 «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Խաժակյանը 16/11/2018 15:21 «Գաջա» ցիկլոնի պատճառով Հնդկաստանում առնվազն 11 մարդ է մահացել 16/11/2018 15:10 Մեյը խոստացել է ավարտին հասցնել Brexit-ը՝ չթողնելով պաշտոնը 16/11/2018 15:00 Ուեյն Ռունի. Հավատում եմ, որ Քեյնը կգերազանցի իմ ռեկորդը 16/11/2018 14:51 Դատարանը չեղարկել է Պետրոսյանի և Ստեպանենկոյի ամուսնությունը 16/11/2018 14:42 Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երևանում 16/11/2018 14:33 Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը (Տեսանյութ, լուսանկարներ) 16/11/2018 14:29 Արտակարգ դեպք՝ Էջմիածնում. Խմած հորեղբայրը ծեծել է 8 ամսական զարմիկին 16/11/2018 14:20 Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կսպասարկի Նորվեգիայի մրցավարական անձնակազմը 16/11/2018 14:13 ՎԶԵԲ-ի հետ քննարկվել և գտնվել են լուծումներ, որոնք առնչվում են գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը. Տիգրան Խաչատրյան 16/11/2018 14:04 Նյու Յորքում առաջին ձյունը դժվարություններ է առաջացրել 16/11/2018 13:57 Ասանժին ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 16/11/2018 13:50 Նավթի համաշխարհային գներն աճում են 16/11/2018 13:41 «Bryggan» մենակատարների անսամբլը համերգով հանդես կգա Հայաստանում 16/11/2018 13:34 Շուտով կավարտվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ անցկացվող ստուգումները. գումարների կորուստ չի եղել. Հայկակ Արշամյան 16/11/2018 13:25 Զիմբաբվեում առնվազն 40 մարդ է մահացել ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 16/11/2018 13:19 Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է Հայաստանում գործունեությամբ 16/11/2018 13:11 Գլոբալ ձեռնարկատիրության շաբաթվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի անցկացմանը Երևանում 16/11/2018 13:06 Նրա անձնական ցանկությունն է եղել. Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ ցուցակում Արգամ Աբրահամյանի չընդգրկվելու մասին 16/11/2018 12:52 Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահին՝ պարգևատրել Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին 16/11/2018 12:44 Արմեն Ավակ Ավակյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել 16/11/2018 12:28 Ես երբեք պահեստային չեմ դառնա, ՀՀԿ-ն ևս՝ անկախ քվեարկության արդյունքներից. Շարմազանով 16/11/2018 12:23 Պատգամավորը ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան 16/11/2018 12:18 Մահացել է ռուս երաժիշտ Իվան Սմիրնովը 16/11/2018 12:10 Գալուստ Սահակյանը գրանցվեց, քվորում ապահովեց, բայց չմասնակցեց նախագծերի քվերակությանը՝ տապալելով որոշների ընդունումը 16/11/2018 12:04 Արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր 16/11/2018 11:57 Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները հաճելիորեն զարմացրին ինձ. Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանո (Տեսանյութ) 16/11/2018 11:50 Որևէ բան չենք կարող անել, ստիպված պետք է ենթարկվենք դատարանի որոշմանը. Վաչագան Ղազարյանի փաստաբան 16/11/2018 11:44 Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Սեռական փոքրամասնությունների քարոզը սնող ուժերը պետք է պատասխան տան. Շարմազանով 16/11/2018 11:40 Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը