17/04/2014 17:26
Պուտին. «Ֆուտբոլն ու քաղաքականությունն անհամատեղելի են»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն արտահայտվել է ամերիկյան սենատորների նախաձեռնության վերաբերյալ: Հիշեցնենք, որ վերջիններս դիմել են ՖԻՖԱ` խնդրելով Ռուսաստանին զրկել աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնության անցկացման իրավունքից:
«ՖԻՖԱ-ն իր ղեկավար Յոզեֆ Բլատտերի շուրթերով արդեն պատասխանել է, որ ֆուտբոլն ու քաղաքականությունը միանգամայն տարբեր բաներ են և անհամատեղելի: ՖԻՖԱ-ն մտադիր չէ վերանայել իր խաղացանկը և փոխել աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը: Դա վերաբերում է նաև Ռուսաստանին»,- ասել է Պուտինը: