21/04/2014 12:17
ԱԳ նախարար Նալբանդյանը կմեկնի Մինսկ
Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր պաշտոնական այցելություն կկատարի Մինսկ։ Այս մաին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում Նալբանդյանին կընդունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի կունենան բանակցություններ։