
30/04/2014 11:49
Վ. Բրյուսովի համալսարանը վերանվանվեց «լեզվահասարակագիտականի»
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ը վերանվանելու է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: Այսօր գործադիրն արդեն հավանություն է տվել այս նախագծին:
Նաև որոշ փոփոխություններ է կատարվել ԲՈՒՀ-ի կանոնադրության մեջ, և թույլատրվել է ԲՈՒՀ-ին որոշ ձեռնարկատիրական գործունեություն`
1) հանրակրթական, միջին, բարձրագույն մասնագիտական, հետբուհական մասնագիտական և լրացուցիչ կրթության կազմակերպում,
2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում,
3) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում,
4) գիտահետազոտական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում,
5) հրատարակչական և տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում,
6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում,
7) համալսարանի կանոնադրական խնդիրների հետ կապված մշակութային միջոցառումների իրականացում,
8) համալսարանի աշխատողների, սովորողների, հանրակացարանաբնակ սովորողների հանրային սննդի, հանգստի, կենցաղի կազմակերպում և սպասարկում,
9) լեզուների տարբեր մակարդակների ուսուցման դասընթացների, թարգմանչական, ուսումնական գործընթացից բխող զբոսաշրջության ու համալսարանին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ սեփականության իրավունքով պատկանող տարածքներում հանգստի ծառայությունների կազմակերպում և մատուցում,
10) ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում,
11) համալսարանի տարբերանշաններով իրերի արտադրություն և դրանց իրացում: