22/05/2014 13:48
Ուրումչի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ (Տեսանյութ)
Չինաստանի Ուրումչի քաղաքի շուկայում պայթյունի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 94-ը՝ վիրավորվել:
Vesti.ru-ի փոխանցմամբ` անհայտ անձինք Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզում մեքենայից մարդկանց բազմության մեջ պայթուցիկ նյութեր են նետել: Ահաբեկիչներին տեղափոխող մեքենաներից մեկը նույնպես պայթել է: Դեպքի վայրը շրջափակված է ոստիկաններով: Վիրավորվները տեղափոխվել են հիվանդանոց:
Նշվում է, որ ապրիլի 30-ին Ուրումչի քաղաքի երկաթգծային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 3 մարդ, ևս 79-ը՝ վիրավորվել: