12/06/2014 17:15
Շանթ Հարությունյանի գործով դատի ժամանակ կրակոցներ արձակողը ձերբակալվել է
Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայկ Կ.-ն ձերբակալված է:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակոցներ են հնչել (Տեսանյութ)
Պարզվել է Շանթ Հարությունյանի գործով դատից առաջ կրակողի ինքնությունը