Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան գործը ուղարկվել է դատարան

09/07/2014 11:05

Զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան գործը ուղարկվել է դատարան


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ստացվել ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 10-ին, հրազենային վիրավորումից մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Այն քննվելու է դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

Ըստ Շմավոն Արամայիսի Կուրեխյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասում որպես ջոկի հրաձիգ, կոչումով շարքային, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Պարույր Մանվելի Մկրտչյանի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ Պ. Մկրտչյանին պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է, համածառայակից, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը, սխալ հասկանալով զորային ընկերության զգացումը և զինվորական կոլեկտիվի համախմբման սկզբունքները, համախոհների մոտ աչքի ընկնելու, անձնակազմի շրջանում սեփական անձի վարկանիշը բարձրացնելու և հետագայում ծառայության համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, ընդգծելով սեփական անձի թվացյալ գերակայությունը, ի հակառակ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ հոդվածների և Կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածի պահանջների` կապված զինվորական կարգուկանոնի, պատվի, արժանապատվության և միմյանց նկատմամբ հարգանք տածելու հետ, ծաղրուծանակի և հալածանքի զուգորդմամբ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործընթացը բազմաթիվ և տարաբնույթ հայհոյանքներով:
Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակից Պ. Մկրտչյանի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 ՀՀ դրամ գումար, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով իբր գողացված հեռախոսի փոխարեն պահանջ է ներկայացրել նշված գումարը բերել մինչև 2013թ. դեկտեմբերի 15-ը: Գումարը չբերելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, նա սպառնացել է նաև Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում փոփոխել նրա կարգավիճակը, որի հետևանքով նրա ծառայությունը կընթանար անտանելի պայմաններում:
Շմավոն Կուրեխյանի այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել:
Շ. Կուրեխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 Հոդվածի 3 Մասի և 182 Հոդվածի 1Մասի հատկանիշներով:

Ըստ Պարույր Մանվելի Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահար, կոչումով շարքային, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի անգամ վաշտի պահասենյակում նույն վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Շմավոն Արամայիսի Կուրեխյանի հետ միասին, առանց բավարար հիմքերի` կամայականորեն ենթադրելով, որ իրեն պատկանող «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսն իբր գողացել է համածառայակից, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը, սխալ հասկանալով զորային ընկերականության զգացումը և զինվորական կոլեկտիվի համախմբման սկզբունքները, համախոհների մոտ աչքի ընկնելու, իր թվացյալ գերակայությունը հիվանդագին ինքնասիրությամբ ընդգծելու, անձնակազմի շրջանում սեփական անձի վարկանիշը բարձրացնելու նպատակով, ի հակառակ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 158-րդ հոդվածների և Կարգապահական կանոնագրքի 3-րդ հոդվածի պահանջների` կապված զինվորական փոխհարաբերության, պատվի, արժանապատվության և միմյանց նկատմամբ հարգանք տածելու հետ, ծաղրուծանակի և հալածանքի զուգորդմամբ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, հեռախոսը փնտրելու նպատակով Վ. Հովակիմյանին մերկացրել, ապա ստուգել է նրա ուսապարկի պարունակությունը` զուգակցելով այդ գործողություները հայհոյանքներով:

Դրանից հետո` շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակից Շ. Կուրեխյանի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով, հալածելով և այլ բռնի գործողություններ կատարելով, Վ. Հովակիմյանի նկատմամբ բռնություն գործադրելու և հետագայում նրա նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքներով, պահանջել է նույն օրը` մինչև ժամը 19-ը, վերադարձնել իբր գողացված հեռախոսը: Այն չվերադարձնելու դեպքում, դարձյալ հայհոյանքների զուգորդմամբ, սպառնացել է Վ. Հովակիմյանի հետագա ծառայության ընթացքում անձնակազմի շրջապատում փոփոխել նրա կարգավիճակը, բացի այդ ձեռքով բռնել է Վ. Հովակիմյանի օձիքից և քաշքշելով հարվածել նրա դեմքին, բռնել պարանոցից ու քաշել ներքև:

Պարույր Մկրտչյանի այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. շուրջ 10 րոպե անց Վ. Հովակիմյանը վաշտի զինանոցում ինքնաձիգով կրակել է կզակի ստորին հատվածի շրջանում և այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել:

Պ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 Հոդվածի 3-րդ Մասի հատկանիշներով:

Ըստ Արման Աթաբեկի Մուրադյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատար` պաշտոնատար անձ, պետ, կոչումով` կապիտան, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում, ենթականերից իրազեկվելով, որ ստորաբաժանման զինծառայողներ, շարքայիններ Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի և Պարույր Մանվելի Մկրտչյանի ու Շմավոն Արամայիսի Կուրեխյանի միջև տեղի է ունենում ոչ կանոնագրքային փոխհարաբերություններ` Շմավոն Կուրեխյանը և Պարույր Մկրտչյանը Վանեչկա Հովակիմյանին մեղադրում են հեռախոս գողանալու մեջ, նաև այդ կապակցությամբ Պարույր Մկրտչյանից լսելով «այսօր տրուպ ենք տալու» արտահայտությունը, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ, 141-րդ հոդվածների և Կարգապահական կանոնագրքի 5-րդ և 29-րդ հոդվածի պահանջները, կարգապահական իրավունք կիրառելու, վաշտում ոչ կանոնադրական փոխհարաբերությունները խափանելու, կարգուկանոն հաստատելու և վերադաս հրամանատարությանը զեկուցելու փոխարեն, իրեն ավելորդ աշխատանքով չծանրաբեռնելու, վաշտի վարկանիշը վերադաս հրամանատարության առջև չգցելու, միջադեպերից զերծ մնալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության և Կարգապահական կանոնագրքերով դրված վերը նշված պարտականությունները, դրսևորել է իշխանության անգործություն, չի խափանել ոչ կանոնադրական փոխհարաբերությունները, չի հաստատել ենթակա զինծառայողների միջև կարգուկանոն և կարգապահություն, չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ` զինծառայողներ Պարույր Մկրտչյանը ու Շմավոն Կուրեխյանը, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, կատարել են հանցագործություն, որի հետևանքով էլ նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, Վանիչկա Հովակիմյանը վաշտի զինանոցում ինքնաձիգից մեկ կրակոց արձակելով կզակային շրջանում` ինքնասպան է եղել:

Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 Հոդվածի 2-րդ Մասի հատկանիշներով:

Ըստ Նարեկ Գրիգորի Միտոյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի գնդացրորդ, կոչումով` կրտսեր սերժանտ, 2013թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 17:00-ից 17:50-ն ընկած ժամանակահատվածում լինելով զորամասի օրվա վերակարգում` որպես վաշտի հերթապահ, խախտել է ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 16-րդ հոդվածներով, 308-րդ հոդվածով սահմանված կանոնները, մասնավորապես վաշտի պահասենյակում ականատես լինելով, որ ստորաբաժանման զինծառայողներ, շարքայիններ Պարույր Մանվելի Մկրտչյանը ու Շմավոն Արամայիսի Կուրեխյանը ծաղրուծանակի և հալածանքի զուգորդմամբ խախտում են Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի հետ փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, այսինքն կատարում են հանցագործություններ, միջադեպից զերծ մնալու, վերակարգն առանց խնդիրների անցկացնելու դրանով դիտողություններին չարժանանալու նպատակով անհապաղ միջոցներ չի ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես չի զեկուցել վերադաս հրամանատարությանը, որն առաջացրել է ծանր հետևանքներ` այն է` զինծառայողներ Վանիչկա Հովակիմյանի, Պարույր Մկրտչյանի ու Շմավոն Կուրեխյանի միջև շարունակվել և զարգացել են փոխհարաբերությունների ոչ կանոնագրքային կանոնները, ոտնահարվել է զինծառայող Վանիչկա Հովակիմյանի սահմանադրական իրավունքները և ազատությունները, խաթարվել վաշտի և օրվա վերակարգի գործունեության բնականոն ընթացքը:

Ն. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 368 Հոդվածի 1-ին Մասի հատկանիշներով:

Դատական քննության օրը նշանակված է վաղը՝ հուլիսի 10-ին:

Նախորդող հրապարակում՝ Վանիչկա Հովակիմյանի մահվան գործով ևս մեկ զինծառայող է ձերբակալվել

Վանիչկա Հովակիմյանի մահվան փաստով կապիտան է կալանավորվել

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է Այսօր, 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան Այսօր, 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» Այսօր, 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) Այսօր, 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան Այսօր, 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Այսօր, 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան Այսօր, 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան Այսօր, 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո Այսօր, 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով Այսօր, 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս Այսօր, 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Այսօր, 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք Այսօր, 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին Այսօր, 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Այսօր, 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Այսօր, 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ Այսօր, 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Այսօր, 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը