11/07/2014 12:23
Պորոշենկո. Ռուսաստանը և անջատողականները չեն ցանկանում երկխոսել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ զրույցում հայտարարել է, որ Կիևի կողմից Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ներկայացված բազմաթիվ առաջարկները մերժվել են Ռուսաստանի և անջատողականների կողմից:
Mk.ru-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն նշել է, որ անջատողականները չեն համաձայնում սկզբից վայր դնել զենքերը, ապա նոր նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Մինչ այդ, Ուկրաինայի նախագահը առաջարկել էր երկխոսություն սկսել այն ուժերի հետ, ովքեր վայր կդնեն զենքերը և խոստացել էր իշխանության ապակենտրոնացում:
Նշվում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները կոչ են արել Պորոշենկոյին խաղաղության հասնել ռուսամետ անջատողականների հետ: