08/08/2014 11:50
Միխեիլ Սաակաշվիլի. Հիմա բանտ նստելու ժամանակ չունեմ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծիքով՝ Վրաստանի դատախազությունն ապացույցներ չունի, որ ինքն իր նախագահության տարիներին հակաիրավական գործողություններ է կատարել: Այս մասին գրում է Interfax-ը:
«Վրաստանի իշխանությունները դուրս են եկել իրավական տարածքից: Ես հպարտանում եմ, որ նրանք այդքան որոնել և փորփրել են, և ի վերջո միակ բանը, որ գտել են` Իրակլի Օկրուաշվիլիի (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար) ցուցմունքներն են, որին մենք ազատեցինք կոռուպցիայի և կեղծ մեղադրանքների պատճառով»,- ասել է Սաակաշվիլին:
«Իսկ հիմա ես ժամանակ չունեմ Վրաստան գալու, բանտ նստելու և հրաժարվելու այն ամենից, ինչով ես այժմ զբաղվում եմ: Իսկ նրանք չունեն իմ դեմ ապացույցներ գտնելու հնարավորություն»,- ասել է նա: