08/09/2014 11:20
Համալսարանից պնդում են, որ ՀՊՃՀ ռեկտորի ֆեյսբուքյան ինտիմ զրույցը կեղծ է
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են.
«Հարգելի ընկերներ, ուսանողներ Սեպտեմբերի 5-ին կոտրվել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը և նրա անունից տեղադրվել է կեղծ, մտացածին տեղեկատվություն: Այդ պատճառով ժամանակավորապես փակվել է պրն.Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ հաղորդագրության տարածումից առաջ սոցիալական ցանցերում տարածվել են Հովհաննես Թոքմաջյանի և ոմն Ռուզան Հայրապետյանի Facebook-յան ինտիմ զրույցից հատվածներ, որոնցում նաև վիրավորական արտահայտություններ կան ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին: