13/09/2014 11:20
Վթար՝ Տավուշի մարզում. 4 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ժամը 17.51-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուծներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «Միցուբիշի» մակնիշի և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Ֆ.-ը (ծնվ. 1958թ.), «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Մ.-ը (ծնվ. 1984թ.), ուղևորներ` Ն. Տ.-ը (ծնվ. 1979թ.) և Թ. Ի.-ն (ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ:
Բժիշկները Թ.Ի.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացածներինը` բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: