23/09/2014 17:10
Եռյակի նիստն ավարտվեց. Քննարկվել է 4 հարց
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր եռյակի նիստ էր գումարել: Նիստի ավարտից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ նիստի օրակարգում քննարկվել է 4 հարց, որոնք են՝ առաջիկայում նախատեսվող մարզային հանդիպումերի օրակարգ, 12+էլէկետրաէներգիայի վերաբերյալ հարցեր, հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի օրակարգ, ինչպես նաև այլ հարցեր:
«Հստակեցվել է սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք մարզային հանդիպումների օրակարգը, որի ժամանակ մարզային 10 տարբեր քաղաքներում կկազմակերպվեն հանդիպումներ, ինչպես նաև այլ միջոցառումներ»,-ասաց նա՝ շարունակելով, որ շատ կարևոր են այդ մարչզային հանդիպումները, քանի որ հանրահավաքի օրակարգը կախված է հիմնականում այդ հանդիպումներից:
«Շատ կարևոր են մարզային այցելությունները, որոնց բուն նպատակը ժողովրդի կարծիքն ու տեսակետը լսելն է: Հանրահավաքի ժամանակ լինելու են պահանջներ, որոնք ձևավորվելու են հենց այդ կարծիքների վրա»,-ասաց Ռ. Հակոբյանը՝ ընդգծելով նաև, որ հանրահավաքի օրակարգը լինելու է ընդգրկուն, որը դեռ քննարկման փուլում է:
Իսկ թե ինչով էր պայմանավորված ՀԱԿ Տարածքային կառավարման խորհրդի ղեկավար Ավետիս Ավագյանի ներկայությունը՝ Ռ. Հակոբյանը դա ևս պայմանավորեց մարզային հանդիպումներով: «Մարզային այցելությունների հետ կապված, ձևավորվել է 2 հանձնախումբ՝ քարոզչական և կազմակերպչական:
Նախորդ նիստի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռքբերվել, որ այսօր պետք է հստակեցվեն կազմակերպչական հարցերը, որպեսզի որոշակի ինֆորմացիա տարածեն: ՀԱԿ ներկայացուցչի ներկայությունը պայմանավորված էր հենց դրանով»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանություններին ներկայացրած 12 կետերին և էլեկտրաէներգիայի հարցին՝ Ռ. Հակոբյանը ընդգծեց, որ արդեն դրանք ամբողջանում են և առաջիկայում կլինի վերջնական միասնական դիրքորոշում, իսկ դրա համար առաջիկայում՝ հանրահավաքից առաջ, նախատեսվում է նաև քառյակի ձևաչափով հանդիպում, որին ներկա կլինի նաև ՀՅԴ-ն:
«Առանձին հանդիպում կունենաք ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ և հանրահավաքի ժամանակ վերջնական գնահատական կտանք: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ հանրահավաքի օրակարգի հետ կապված կան հարցեր, որոնք գտնվում են դեռ քննարկման փուլում»,-ասաց նա: