11/10/2014 13:45
«Հանրապետական» ծննդատանը մահացած կնոջ գործով փորձաքննություն է նշանակվել
Հոկտեմբերի 9-ին Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում մահացել է 26-ամյա մի կին:
Նա սեպտեմբերի 21-ին այդ ծննդատանը կեսարյան հատումով երեխա է ունեցել:
Aysor.am-ի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց նրա մոտ ի հայտ է եկել բորբոքային պրոցես և նա տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: