23/10/2014 11:03
Արարատի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. Կա տուժող
Նախօրեին ժամը 20.15-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 20.10-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի մոտակա գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ավշար գյուղի մոտակա «Գազ Բաս» գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Լիցքավորող Ա. Ա.-ը (ծնվ. 1986թ.) տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Դեպքի վերաբերյալ ՀՀ ԿԱ ոստիկանությունից, այլ ծառայություններից և քաղաքացիներից ՀՀ ԱԻՆ ահազանգ չի ստացվել: