24/10/2014 12:15
Ռուբիկ Հակոբյան. Ռեալ գործողությունների հանրահավաք է
«Ժառանգության» ներկայացուցիչների տրամադրությունների փոփոխություն չկա: ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա հավաստիացրեց, որ թե՛ մարզային հանդիպումների, թե՛ քննարկումների ժամանակ որևէ հարցի փոփոխություն չի գրանցվել ոչ իշխանական ուժերի դիրքորոշումներում, ուստի այս հանրահավաքների հիմնական նպատակը, նրա խոսքով, իշխանափոխությունն է:
«Մեր և մեր գործընկերների մոտեցումները չեն փոխվել»,- հավաստիացրեց նա:
Անդրադառնալով եռյակի այսօրվա հանրահավաքի միասնական օրակարգին` Ռ. Հակոբյանն ասաց, որ դեռ կան չհստակեցված հարցեր, որոնք պետք է մինչև հանրահավաքի մեկնարը հստակեցնել:
«Պետք է ասել որոշ չհամաձայնեցված հարցեր կան, և դրա մեջ կա տարամաբանություն: Շարժման հիմնական նպատակը իշխանափոխությունն է, որը շարունակվում է նաև այսօր: Այդ մասին առանձին հայտարարել են նաև քաղաքական ուժերը»,- ասաց պատգամավորը:
Նա չցանկացավ գուշակություններ անել, թե ինչ կլինի այսօր, սակայն ասաց, որ այսօր ևս Ազատության հրապարակում կհավաքվեն բազմահազար մարդիկ.
«Այսօր բոլոր դիրքորոշումները կստանան իրենց ռեալ ձևակերպումները: Ռեալ գործողությունների հանրահավաք է: Մեր այսօրվա իրական այլընտրանքը պետք է լինի նա, որ քաղաքական ուժերը տղամարդավարի կանգնեն հրապարակում և արմատական փոփոխություններ ու լուծումներ իրականացնեն: Շատ ավելի ճիշտ կլինի արմատական համակարգային փոփոխություններ նույնիսկ այն դեպքում, երբ իշխանությունները նստեն մեկ սեղանի շուրջ և դեղատոմս առաջարկեն: Հիմա էլ ուշ չի այդ դեղատոմսն առաջարկելու համար, իսկ եթե չեն ուզում այդ արմատական փոփոխությունը, առանց իշխանություների պետք է արվի: Չեմ հասկանում, թե ինչու են այդքան «բոբո» դիտում բանակցությունները իշխանություների հետ»:
Իսկ թե ինչպիսի գորիքներ են կիառվելու, Ռ Հակոբյանը նախընտրեց չխոսել: «Ներկա կգտնվեք հանրահավաքին և կծանոթանաք այդ գործիքներին: Դրված է իշխանափոխության հարց: Մենք ուշադրություն ենք դարձնում արդյունքներին, քան՝ լոզունգներին: Պետք է այնպիսի սցենար ունենալ, որպեսզի արդյունք լինի, ոչ թե ճանապարհի կեսից պարտվենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է միասնական օրակարգին` Ռ. Հակոբյանը վստահեցնում է, որ ընդհանուր ձևակերպումն այն է, որ քաղաքական ուժերը գնան իշխանափոխության: «Նստացույց կլինի, չի լինի... հետագա շարունակության հարցը պայմնավորել ենք այսօրվա հանրահավաքի ընթացքում: Պետք է գնալ գործողությունների: Մենք հույս ունենք, որ այսօրվա հանրահավաքը չի լինի լոզունգների և գեղեցիկ կարգախոսների հանրահավաք: Ժողվուրդը պետք է զգա, որ իրեն ուղղորդում են»,- ասաց նա:
Ռ. Հակոբյանը նաև ընդգծեց, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկությունները անձնական նախաձեռնություններ էին, որոնք չեն քննարկվել: