Պատմություն շների, 200 մլն դրամի ու 8 տարի տևող անտարբերության մասին

10/11/2014 16:55

Պատմություն շների, 200 մլն դրամի ու 8 տարի տևող անտարբերության մասին


Հրապարակմանը կցված լուսանկարներն ու տեսանյութը խորհուրդ չի տրվում նայել թույլ նյարդեր ունեցող մարդկանց: 

Ես սիրում եմ շներին. բոլորին: Շունը «քըխ ա», «փողոցի ա», «հիվանդ ա», «հազար վարակ կա վրան», «կկծի» հասկացություններ իմ համար չկան: Եթե անկեղծ` լայն առումով վերևում թվարկված բոլոր վտանգներից միջին վիճակագրական մարդն ավելի շատ ունի, քան` շունը:

Բայց սա ես, ընդ որում` իմ շատ սուբյեկտիվ, ոչ լրագրողական ես-ը: Որոշեցի ի սկզբանե խոստովանել, առանձին գրել ու դնել մի կողմ` խոստանալով հետագա բոլոր պարբերություններում ներկայացնել միայն փաստեր` թողնելով սուբյեկտիվ կարծիքս ինձ, իսկ ձեզ պատմել մի պատմություն, որի մասին շատ խոսվել է, գրվել, բայց չի տրվել լուծում: Պատմություն, որ իր խորքում, միգուցե այնքան էլ շների մասին չէ…

««Յունիգրաֆ-Իքս»-կենդանասերներ-քաղաքապետարան» եռանկյունու մասին լսած կլինեք: Եթե ոչ` կարճ նախապատմություն:

Երևանի քաղաքապետարանը որոշակի պարբերականությամբ անցկացնում է թափառող կենդանիների հարցերով զբաղվող ընկերությունների մրցույթ, որի արդյունքում ընտրվում է մեկն ու ստանձնում մայրաքաղաքում թափառող կենդանիների հարցը վերահսկելու ու լուծելու կարևոր պարտականությունը: 2006 թ.-ից` այսինքն արդեն 8-րդ տարին, քաղաքապետարանի մրցույթներում հաղթում է «Յունիգրաֆ-Իքսը»: Ընկերությունը մրցութային հանձնաժողովին ներկայացնում է տարբերակ, ըստ որի` ստերջացնելու է քաղաքից հավաքված առողջ կենդանիներին, պատվաստելու է նրանց ու հատուկ վզկապներով (որոնցով մարդիկ կհասկանան, որ շունն անվտանգ է) բաց է թողնելու քաղաքում: Այսպիսով տրամաբանորեն շները կզրկվեն բազմանալու ֆունկցիայից, եղածները կլինեն անվտանգ ու նրանց քանակը տարեց տարի կպակասի: Ինչ վերաբերում է հիվանդ թափառող կենդանիներին`ընկերությունը պարտավորվում է նրանց քնեցնել:

Հիմա վերադառնանք եռանկյունուն: Արդեն 6-րդ տարին կենդանասերներները պնդում են` «Յունիգրաֆի» վերևում նշված բոլոր պարտավորություններն այդպես էլ մնում են մրցութային հանձնաժողովին ներկայացվող թղթերի վրա: Ընկերությունը պարզապես հավաքում է շներին, սպանում նրանց ու միևնույն ժամանակ ստանում քաղաքի բյուջեից հատկացվող կլորիկ գումարը: Ի դեպ, գումարի մասին:

Այս տարվա բյուջեով թափառող կենդանիների հարցերի կարգավորման համար հատկացվել է 200 մլն դրամ, 2013 և 2012 թվականներին հատկացվել էր 220 մլն դրամ, դրանից ավելի վաղ`180 մլն դրամ և այդպես շարունակ:

Ըստ սակագների` մեկ շան քնեցումն արժե մոտ 3000 դրամ, որձ շան ստերիլիզացումը` մոտ 9000 դրամ, էգինը` մոտ 11000 դրամ: Բնականաբար կատարած ամբողջ աշխատանքի ու տրված բյուջեի կատարողականի մասին «Յունիգրաֆը» հաշվետվություններ է ներկայացնում վերահսկող մարմնին, այսինքն` քաղաքապետարանին: Ճիշտ է` հաշվետվություններ շատ յուրօրինակ ձևով: Որպես քնեցված կենդանու ապացույց` ընկերությունը ներկայացնում է նրա կտրված պոչը: Որպես ստերիլիզացիայի`ստերջացման ապացույց, հեռացված սեռական օրգանները: Հիմա առանց որևէ մեկին մեղադրելու ու զուտ հավանական, տրամաբանական ենթադրությամբ` ի՞նչն է խանգարում ընկերությանը ծախսել 3000 դրամ, քնեցնել կենդանուն, կտրել նրա պոչն ու վերցնել նաև արդեն քնեցված շան օրգանները` ներկայացնելով որպես ստերիլիզացիայի ապացույց: Այսպիսով` վերահաշվարկ, ծախսել 3000 դրամ, բայց ներկայացնել 3000+ կեղծ ստերջացման 9000 կամ 11000 հազար դրամը: Մեկ շան «մեջ» կարելի է վաստակել առնվազն 6000 դրամ կամ առավելագույնը`14000 դրամ (սա այն դեպքում, եթե շունը ոչ թե քնեցվի, այլ սպանվի հրազենով, բայց ներկայացվի քնեցում + էգ շան ստերիլիզացիա հաշվետվությունը): Կրկնում եմ` սա ոչ թե մեղադրանք «Յունիգրաֆին», այլ պարզապես տրամաբանական ու սահմանված կանոնները շրջանցելու շատ հավանական տարբերակ: Իսկ պատկերացնո՞ւմ եք նվազագույնը 6000 դրամը բազմապատկած քաղաքի շների քանակով գումարն ինչ թիվ կկազմի:

Հիմա ավարտենք նախապատմությունն ու վերադառնանք մեր օրեր:

Քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անբավարար գնահատեց «Յունիգրաֆ-Իքս» ընկերության աշխատանքն ու ընդգծեց՝ «չնայած ինձ ամեն երկուշաբթի զեկուցվում է, որ այսքան թափառող կենդանի է վնասազերծվել, բայց նրանց թիվն էապես չի նվազում»:
Հիմա նորից` առանց մեղադրելու, պարզապես տրամաբանելով, եթե 8 տարիների ընթացում Երևանի շներին ստերջացնում են ու նրանք զրկվում են բազմանալու հնարավորությունից, ինչպե՞ս է որ թիվը կտրուկ չի նվազում: Եվ սա՝ հաշվի առնելով անգամ այն, որ այո, Երևանի վարչական տարածք կարող են գալ շներ հարակից մարզերից:
Բացի այդ` խորհրդակցության ժամանակ քաղաքապետը պահանջեց ոլորտում լինել խիստ և հետևողական: Սկսվեց այն, ինչ սկվեց:

Կենդանասերներն ամեն օր ահազանգեր էին ստանում` «Յունիգրաֆի» մեքենան տանում է անգամ բակերի շներին, անգամ շներին, որոնք ունեն տերեր ու պարզապես մի քանի րոպեով իջել էին փողոց: Որոշվեց բողոքի ակցիա անցկացնել քաղաքապետարանի մոտ, որից հետո մի քանի կենդանասեր այցելեցին Նոր Արտամետ գյուղում գտնվող «Յունիգրաֆի» կացարան: Այն ներկայացնում եմ լուսանկարներով, որոնք վերցրել եմ «Կանգնեցնել շների սպանդը Հայաստանում» ֆեյսբուքյան էջից:


Կացարանի տարածքում գտնվող դիերով հորն ու կենդանիների այրված մարմինները


Շների ուտելիքը

Փաստորեն լուսանկարներում այն կացարանն է, այն ուտելիքն է ու կատարած աշխատանքի այն արդյունքն է, որն արժե ոչ ավել, ոչ պակաս` 200 մլն դրամ:

Նկարների ու առհասարակ Արտամետի կացարանում տիրող իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք քաղաքապետարանի Առևտրի և սպասարկաման վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանին, ով համատեղությամբ նաև վերևում նշված մրցույթի հանձնաժողովի նախագահն է.

«Ես, ճիշտն ասած, դա չեմ տեսել և չեմ կարող մեկնաբանել: Նոր Արտամետին կից ինչ-որ տարածքում, ասենք՝ դրսում ինչ-որ շներ են այրված... ես դա չեմ նկատել, ես դա չեմ տեսել ինքս, որ մեկնաբանեմ: Դուք կարող եք այդ հարցը ուղղել «Յունիգրաֆին»»,- ասաց Ալֆրեդ Հունանյանը, երբ հետաքրքրվեցի շներին այրելու պատճառների մասին: Իսկ հետաքրքրությունս պատահական չէր:

Քաղաքապետարանի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Ալֆրեդ Հունանյանն ասաց հավաքվածներին` «դուք շների մասին եք մտահոգ, մենք` մեր երեխաների ու ծերերի անվտանգության»: Բայց որքանո՞վ է անվտանգ նույն Արտամետ գյուղի երեխայի համար խաղալ մի տարածքում որտեղ մշտական գարշահոտ է ու այրված շների դիակներ կան`էլի թողնում եմ ձեզ (ի դեպ, սա իմ ենթադրությունը չէ, այլ` տեղացիների բողոքը):

Շարունակելով զրույցը` Ալֆրեդ Հունանյանը մի քանի անգամ հետաքրքրվեց` անձամբ եղե՞լ եմ կացարանում: Ստանալով բացասական պատասխան, ասաց`«ձեզ խաբում են ու նկարները կեղծված են»:

«Կարող է՝ եսիմ որտեղ են լուսանկարել: Շներին այրել՝ այդպիսի բան գոյություն չունի: Դուք եղե՞լ եք այդտեղ: Լուսանկարը կարող են հենց իրենք սարքեն, տանեն այրեն, բերեն ցույց տան: Եթե այնտեղ հատուկ գերեզմանոց կա, հոր կա, շներին ինչու՞ պիտի այրեն: Լրիվ զրպարտություն է դա: Թող չսարքեն: Էս որտե՞ղ են սարքել բերել, ի՞նչ շանտաժ է: Ես արդեն նրանց ճանաչում եմ: Ես պարզ, անկեղծ, ազնիվ, մաքուր մարդ եմ:

Կացարանում անհնարին է նման բան լինի: Եթե կա գերեզմանոց՝ ինչի՞ համար պիտի այդքան վառելիք գտնեն, որ այրեն: Քաղաքապետարանն ապահովում է բնակիչների անվտանգությունն ու առողջությունը, ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ ինչպես ամբողջ աշխարհում: Մենք անում ենք այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում: Թափառող շների ոչ մի սպանդ չկա»,- ասաց քաղաքապետարանի Առևտրի և սպասարկման վարչության պետը:

Հիմա էլի` սառը տրամաբանությամբ, այո, տրամաբանական չէ վառելիք գտնելն ու շանն այրելը, եթե կա հատուկ հոր, ուր դու նրան կնետես ու ավելորդ աշխատանք չես կատարի: Բայց ավելի՞ տրամաբանական է հնչում, որ կենդանի սիրող մարդը կարող է շանն այրել, նկարել` շանտաժ անելու համար: Հատկապես, որ ներկայացված նկարներում երևում է շրջակա տեղանքն ու կարելի է շատ հեշտ ուղղակի համեմատել իրականի հետ:

Հունանյանի խոսքով` այո, նախկինում կացարանում կար գարշահոտ, բայց բողոքներից հետո քաղաքապետարանը ստիպել է «Յունիգրաֆին» փակել դրա պատճառ հանդիսացող հոր-գերեզմանոցն ու շներին թաղել կացարանի ու գյուղի տարածքից հեռու:

Նրանից հետաքրքրվեցի` արդեն 8 տարի է ոլորտը կարգավորում է «Յունիգրաֆը», քաղաքապետարանը որպես վերահսկող մարմին գո՞հ է ընկերության աշխատանքից.

«Թափառող կենդանիների հիմնախնդիրը լուրջ է ամբողջ աշխարհում: Եթե հարցը լուծված չէ, եթե շները բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում կծում են մարդկանց՝ ինչպե՞ս կարելի է ասել, որ մենք գոհ ենք, չէ՞: Այսինքն անելիքներ կան: Մեզ մոտ վիճակը համեմատաբար շատ լավ է»,- պատասխանեց Ալֆրեդ Հունանյանն` ավելացնելով.
«Մյուս տարվա համար արդեն առաջարկություններ են եղել, քանի որ շների թիվը նվազել է կտրուկ նվազեցնել հատկացվող գումարները»:

Քաղաքապետի խոսքով` հիշեցնում եմ` «շների թիվն էապես չի նվազում»:

Ինչ վերաբերում է անցկացվող մրցույթներին ու «Յունիգրաֆի» անընդմեջ հաղթանակներին` Ալֆրեդ Հունանյանը նշեց, որ այն անցկացվում է բաց ու թափանցիկ.

«Հաղթում է այդ ընկերությունը, որովհետև միայն նրանք են հայտ ներկայացնում: Ես չգիտեմ մյուս տարի, ով կհաղթի, ասում եմ եկեք մասնակցեք մրցույթին: Այս տարի մրցութային հանձնաժողովի կազմում կլինեն նաև հասարակական կազմակերպություններ: Թող գան, համոզվեն՝ ինչ արդար է»,- ասաց Ալֆրեդ Հունանյանը:

Մինչդեռ մրցույթին հայտ ներկայացնելու համար պետք է ունենալ որոշակի պայմաններ, որոնք, հիմնականում, կամավորական սկզբունքով գործող կենդանասերների խմբերը չունեն ու չեն կարող մրցակցել տարեկան բյուջեից այդքան հատկացում ստացող ընկերության հետ: Որոշ դեպքերում էլ` ինչպես «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ի մրցութային հայտի դեպքում եղավ, այն չի ընդունվում` պակաս փաստաթղթեր լինելու պատճառաբանությամբ:

Պարզաբանման համար դիմեցի նաև «Յունիգրաֆին», որտեղից ստացա գրավոր պատասխան: Ներկայացնում եմ այն ամբողջությամբ.

«Ժամանակ առ ժամանակ կենդանասերները մամուլում հանդես են գալիս կեղծ տեղեկատվությամբ։ Բազմիցս ենք բացահայտել, որ նրանց կողմից հրապարակված և «Յունիգրաֆ իքսին» վերագրված նկարները հայկական իրականության հետ կապ չունեն և ներբեռնած են համացանցից։ Սա հերթական դեպքն է։ Նկարները «Յունիգրաֆ իքսի» հետ բացարձակապես կապ չունեն։ Ընկերության կլինիկայում տիրում է շատ նորմալ, հիգիենիկ, աշխատանքային վիճակ։
Բազմաթիվ անգամներ ասել ենք, որ «Յունիգրաֆ իքսը» կատարում է իր պայմանագրային պարտավորությունները՝ թափառող կենդանիների դեմ պայքարելով բացառապես քնեցման և ստերիլիզացման մեթոդներով։ Այս մեթոդները կիրառվում են ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում։ Թափառող կենդանիների դեմ պայքարը քաղաքացիների օրինական պահանջն է, ինչն էլ և իրականացվում է մեր ընկերության միջոցով։ Մենք ապահովում ենք մարդկանց անվտանգությունը։

Ի դեպ, նշենք, որ օրերս կենդանասերների հրավիրած բողոքի ցույցին մասնակցում էր կենդանասեր ներկայացող ընդամենը 10-15 մարդ։ Այսինքն՝ մեր աշխատանքին և այսօր թափառող կենդանիների դեմ տարվող պայքարին փաստացի դեմ է ընդամենը այդ 10-15 հոգին»։

Այս ամենը «Յունիգրաֆի» կացարան կատարած վերջին այցի մասին: Բայց այն միակը չէր: Կենդանասեր Արմինե Պետրոսյանն այնտեղ եղել է մի քանի ամիս առաջ: Այն զգացողությունների մասին, որ ունեցել է կացարանում` դժվարանում է խոսել, փոխարենը դրանք հավանաբար կփոխանցի նրա տեսանյութը, որի առաջին կադրում մի վանդակում միջատների ու ճանճերի ուղեկցությամբ՝ մոտ 15 շուն է լցված.

«Այդ վանդակում, հիմանակում, ձագեր էին ու նրանց մի մասը սատկել էր: Այդպես դիակները թողել էին այնտեղ ու նրանք արդեն սկսել էին քայքայվել: Ողջ մնացած շներն էլ հարմարվում էին հենց դիակների վրա: Եղանակը շոգ էր ու դա էլ մի կողմ` ամեն եղանակին կենդանու առաջ պետք է ջուր դրվի, բայց ոչ մի վանդակում նման բան չկար: Մի շան մոտ ամանի մեջ իր իսկ մեզն էր լցված: Հետո անասնաբույժերն ինձ բացատրեցին, որ կենդանին չափազանց երկար ժամանակ ծարավ մնալուց հետո ինքնապահպանամն համար սկսում է խմել սեփական մեզը: Ընդհանուր առմամբ՝ սարսափելի հակահիգիենիկ վիճակ էր, որն առաջին հերթին գյուղի մարդկանց համար էր վտանգավոր»,- պատմեց Արմինեն:

Նրանից հետաքրքրվեցի` արդյոք տարածքում պայմանները, եղած տեխնիկան համապատասխանու՞մ են ոլորտին տրվող 200 մլն դրամ գումարին.

«Եթե ամբողջն իրար հետ 50 հազար դրամ գումար ծախսված լիներ` լավ է: Տարածքը կացարանի էլ նման չի: Ուղղակի աղբանոց էր»,- ասաց Արմինեն:

Ու հետգրության փոխարեն:

Ինչպես և նախաբանը` նորից ոչ լրագրողանակ ու սուբյեկտիվ: Ես սիրում եմ շներին, դուք` կարող եք չսիրել, սիրել կամ անտարբեր լինել: Բայց կարո՞ղ եք անտարբեր լինել նաև այն բանի նկատմամբ, որ արդեն 8-րդ տարին է քաղաքային բյուջեից 150 մլն, 180 մլն, 220 մլն, նորից 220 մլն, 200 մլն դրամներ հատկացվում է մի ոլորտի, որի հաշվետվություններում առնվազն մի քանի բան չի համընկնում: Հա` այն քաղաքի բյուջեից, որում մանկապարտեզները վճարովի են ու տրանսպորտի հարցը կարգավորելու համար դրա սակագինը պետք է պարտադիր բարձրացնել...

Նախորդող հրապարակումներ՝ Շներին հաշվառելու ժամանակ չունեն, իսկ 220 մլն դրամ` խնդրեմ

Հայաստանում կենդանիներին օրենքի մեկ կետ է պաշտպանում. Նախադեպ չկա

Բոլոր շները դրախտ են գնում. Ինչո՞ւ չեն պատժվում կենդանիներին տանջողները 

Երևանում կա 46 հազար շուն. Դա երկու անգամ քիչ է մարդկանց թվից

Հեղինակ՝ Յանա Շախրամանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից Այսօր, 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է Այսօր, 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան Այսօր, 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու Այսօր, 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան Այսօր, 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը Այսօր, 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին Այսօր, 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել Այսօր, 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում Այսօր, 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են Այսօր, 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել Այսօր, 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու Այսօր, 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում Այսօր, 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց Այսօր, 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է Այսօր, 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա Այսօր, 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել Այսօր, 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին Այսօր, 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսօր, 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին Այսօր, 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» Այսօր, 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել Այսօր, 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» Այսօր, 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Այսօր, 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց Այսօր, 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են