11/11/2014 14:39
Ադրբեջանցի հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել
Ադրբեջանական հաքերները ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներն են հրապարակել: Այս մասին իր բլոգում գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«2.4 GB արխիվ ա, որտեղ կան նամակներ, պայմանագրեր և այլն։
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 11-ին ադրբեջանցները կոտրել էին ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։ Ֆայլերի մի մասը հենց այս կայքից են։ Մնացածը կարող են լինել ԿԲ այլ սերվերներից։
Արխիվը տեղադրված է հաքերները կայքի վրա․ ֆայլերը ստուգված չեն, հաշվի առեք , որ հնարավոր է վիրուս պարունակի»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը: