17/11/2014 11:49
Խոցված ուղղաթիռին մոտենալ դեռ չի հաջողվում
Նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռին մոտենալ չի հաջողվում: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ հատվածում, ընդհանուր առմամբ, որոշակի լարվածություն կա և կրակոցները շարունակվում են:
Ա. Հովհաննիսյանը նաև ասաց, որ Արցախի իշխանություններն այժմ աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Նախորդող հրապարակում՝ Հարուցվել է քրգործ՝ ադրբեջանցիների կողմից մեր ուղղաթիռը կործանելու դեպքով