19/11/2014 16:56
Մեկ շաբաթում մայրաքաղաքում ծնվել է 232 տղա և 231 աղջիկ
Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 39331 քաղաքացի:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4331 կանչ, որոնց հետևանքով հոսպիտալացվել է 877 քաղաքացի:
Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Նոյեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 463 երեխա` 232 տղա և 231 աղջիկ: