19/11/2014 14:15
Սաֆարյան. Ալիևը խոսում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի և ոչ փոխզիջումների մասին
«Ադրբեջանը պահանջում է ի կատար ածել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը և նրանք չեն խոսում մադրիդյան սկզբունքների կյանքի կոչման մասին: Իլհամ Ալիևն այս տարվա բոլոր ելույթներում չի խոսում փոխզիջումների մասին, այլ միայն՝ ՄԱԿ-ի բանաձևերի իրականացման մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, ասաց Միջազգայինև անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նա նշեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունները միտված չեն բանակցությունների միջոցով խնդիրը կարգավորելուն:
«Ամառվա ընթացքում Ադրբեջանը և Հայաստանը միմյանց վրա կրակում էին այն զինատեսակներից` հրետանի և այլն, որոնք օգտագործվում են լայնամաշտաբ պատերազմական գործողությունների ընթացքում»,-նշեց Ս.Սաֆարյանը:
Նա ասաց, որ պետք է հասնել ուղղաթիռի խոցման հետ կապված հետաքննության լուրջ մեխանիզմների գործարկմանը, այլ ոչ թե սահմանափակվել ռելիզներով:
Նա նաև իր մտահոգությունը հայտնեց ուղղաթիռի խոցման հետ կապված լարվածության նոր աճով: