Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրեց ԱԺ

28/11/2014 14:30

Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի իմպիչմենտի նախագիծը ներկայացրեց ԱԺ


Ինչպես և խոստացվել էր, այսօր ԱԺ խմբակցություններին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագիծը:

Քաղաքացիական պայմանագրի պաշտոնական կայքը տրամադրել է նախագիծը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ստորև ներկայացնում եմ խոստացված նախագիծը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին: Նախագծում Սարգսյանի կողմից թույլ տրված՝ պաշտոնանկության հիմքեր տվող գործողությունների կամ անգործության ցանկը սպառիչ չէ: Այստեղ տեղ են գտել միայն նրանք, որոնք հնարավոր է եղել այս պահին դե յուրե հիմնավորել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի պահանջներին համապատասխան»: 

Նախագիծը ներկայացվել է ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանի կողմից, քննարկվել և ընդունվել է կառավարման խորհրդի կողմից։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԱՆԿ ԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 95-րդ հոդվածով նախատեսված կարգով քննարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանի պաշտոնանկության մասին հարցը՝

ՊԱՐԶԵՑ.

1. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2009 թվականի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՆԿ-85-Ն կարգադրությունը:
Փաստահավաք խումբը ստեղծվել էր Սերժ Սարգսյանի 2008թ. ՆԿ-183-Ն կարգադրությամբ: Ըստ Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և նրա գործունեության կազմակերպման կարգի 1-ին հոդվածի առաջին մասի, Խումբը իրականացնում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը և բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը: Խմբի աշխատանքները նպատակ ունեին օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջև դրված խնդիրների իրագործմանը:

Նույն կարգի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն, «Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաև, եթե Խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն` իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով»: Ըստ այսմ, Փորձագետների փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու այլ կարգ, քան դրա գործունեության բնականոն ավարտը, կարգադրությամբ նախատեսված չէ: Սրան հակառակ, Սարգսյանը Խմբի գործունեությունը դադարեցրել է՝ «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգով» չնախատեսված ձեւով՝ այսպիսով չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ:

Փաստահավաք խումբը գոյության ընթացքում հրապարակել է մեկ զեկույց՝ «Ոստիկանության զորքերի թիվ 1032 զորամասի սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների հետ կապված ուսումնասիրության արդյունքները» վերնագրով: 2009 թվականի ապրիլի 29-ին հրապարակված այդ փաստաթուղթը ստորագրել են Փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանը, Խմբի անդամներ Ա. Քոչարյանը և Ս. Սաֆարյանը: Զեկույցում Փաստահավաք խումբը բացահայտել է նախաքննության մարմնի, դատախազության, փորձագետի կողմից թույլ տված աղաղակող խախտումներ, որոնց հետևանքով աղճատվել են 2008 թվականի մարտի 1-ին զոհված սպա Համլետ Թադևոսյանի մահվան իրական հանգամանքները:

Փաստահավաք խմբի գործունեության առաջին արգասիք հանդիսացող զեկույցն արդեն լրջագույն կասկածի տակ դրեց 2008թ. Մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածը, որի շրջանակներում բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ հայտնվել էին բանտում, հազարավոր քաղաքացիներ ենթարկվել էին հետապնդումների: Փաստահավաք խմբի գործունեության շարունակությունը սպառնում էր Մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական վարկածի փլուզմամբ, ինչը կարող էր հանգեցնել 1998-2008թթ. ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի և նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, 2008 թվականից ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից թույլ տված քրեական հանցանքների, այդ թվում՝ 2008 թվականի Մարտի 1,2-ին Երևանի կենտրոնում ՀՀ քաղաքացիների սպանությունների բացահայտմանը:

Փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանը և Սեդա Սաֆարյանը, Խմբում իրենց գործունեության ընթացքում ձեռք բերած տեղեկությունները ի մի բերելով, Խմբի լուծարումից հետո հրապարակեցին ևս չորս զեկույց, որոնք գալիս են հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանը փաստահավաք խմբի լուծարման մասին որոշումը կայացրել է խմբային շահերից ելնելով՝ անձամբ իրեն, Ռոբերտ Քոչարյանին, նրանց աջակցած բազմաթիվ անձանց օրինական քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով: Սույն արարքը առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ՝ 2008 թվականի մարտի 1,2-ին Երևանում տեղի ունեցած սպանությունները չեն բացահայտվել, իշխանությունը շարունակել է բռնազավթված մնալ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական շրջապատի կողմից:

2. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը թույլ է տվել պետական դավաճանություն, այն է՝ օտարերկրյա պետությանը թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց է տվել օգնություն, ինչն արտահայտվել է հետևյալում: 2010 թվականի փետրվարի 2-ին Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություն:

Արձանագրության 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանվում է, որ կողմերը համաձայնեցին նաեւ «իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»:

Նույն արձանագրության 3-րդ կետի առաջին պարբերությունը սահմանում է, որ կողմերը «Համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ՝ սույն Արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով»:

Նույն փաստաթղթի «Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր» բաժնի «Ձեռնարկվող քայլեր» բաժնում նշվում է. «պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով /երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/՝ հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ»:

ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը:
Ռազմավարության 2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձեւաչափ գլխի, «Թուրքիայի Հանրապետություն» ենթավերնագրի ներքո սահմանված է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Այսպիսով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր:

«Հայաստանի Հանրապետության ևւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության՝ պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով ստեղծելու մասին դրույթը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ նրան տալով պատմական վիճելի իրադարձության կարգավիճակ, որը դեռ պետք է քննության ենթարկվի փորձագետների կողմից:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ Հայաստանի նախագահը «ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը»:

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության վերը մեջբերված դրույթների տակ ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարող Թուրքիայի Հանրապետությանը օգնություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կասեցնելու գործուն լծակ ստանալու հարցում, ինչը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ բնույթով թշնամական գործունեություն է:

3. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2013 թվականի մարտի 18-ին ՀՀ նախագահի նստավայրում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող բնական գազի թանկացման մասին մամուլում շրջանառվող լուրերը համարել է հերյուրանք: Մասնավորապես՝ ասել է (մեջբերում). «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ» (մեջբերման ավարտը): Այս հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցներով:

Ի հակառակ Սերժ Ազատի Սարգսյանի՝ վերը մեջբերված հայտարարության, 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում այն ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ 2011 թվականի կեսերին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող բնական գազի գինը արդեն իսկ բարձրացած է եղել, ինչի պատճառով 2013 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը «Գազպրոմ» ընկերությունից ստացած բնական գազի դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի լրացուցիչ պարտք: 2013 թվականի դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր, համաձայն որի՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20,007 տոկոսը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ, փոխանցվել է «Գազպրոմ» ընկերությանը, ինչի հետևանքով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը անցել է «Գազպրոմ» ընկերությանը:

Այսպիսով հիմնավորվում է, որ 2013 թվականի մարտի 18-ին, վերը մեջբերված հայտարարությունն անելու պահին Սերժ Սարգսյանն իմացել է, որ Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող բնական գազի թանկացումը ոչ միայն անխուսափելի է, այլև կայացած փաստ, ու չնայած դրան՝ ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քաղաքացիներին: Չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ նա այդ լիազորությունների բերումով դեռեւս 2011 թվականին ձեռք բերած տեղեկատվությունը թաքցրել է հանրությունից, այդ տեղեկատվությունը ծառայեցրել է իր և իր ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբային շահերին՝ գիտակցելով, որ այդ տեղեկատվության հրապարակայնացումը էական ազդեցություն կարող է ունենալ 2012 թվականի խորհրդարանական, 2013 թվականի նախագահական և Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության ևւ նրա առաջադրած թեկնածուների, այդ թվում՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանի արձանագրած արդյունքների վրա:

Սերժ Սարգսյանի կողմից լիազորությունների չարաշահումը ունեցել է ծանր հետևանքներ: Հայաստանի Հանրապետությունը կրել է գույքային առանձնապես խոշոր չափերի վնաս, քանի որ կորցրել է «Հայռուսգազարդ» ընկերությունում իր ունեցած 20,007 տոկոս բաժնեմասը՝ 63, 333 900 000 դրամ արժողությամբ: Ընդ որում, տվյալ գործարքն իրականացվել է ՀՀ օրենսդրության շրջանցմամբ, ինչպես նշված է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի հոդված 1-ում (մեջբերում). «առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող որեւէ համաձայնեցումների, համաձայնությունների և թույլտվությունների ստացման անհրաժեշտության» (մեջբերման ավարտ):

4. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ թույլ է տվել անգործություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2008-2013 թվականներին Արարատյան դաշտի արտեզյան ավազանից ջրառը հասել է անթույլատրելի մեծ չափերի, ինչի հետևանքով Արարատյան դաշտի արտեզյան ավազանը հայտնվել է էկոլոգիական ճգնաժամի վիճակում: 1984 թվականին Հայկական ԽՍՀ Պաշարների Պետական Հանձնաժողովի No 9475 արձանագրությամբ որոշվել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի համար 34.6 մ3/վ ծավալով ջրառը սահմանել որպես առավելագույն թույլատրելի՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս քանակությամբ ջրառի դեպքում ջրային ռեսուրսների բնական հավասարակշռության վրա բացասական ազդեցություն չի լինի: Այս սահմանմանը հակառակ, 2013 թվականի տվյալներով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ծավալները հասել են 55.6մ3/վ: 2008-13թթ. միայն ձկնաբուծության համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների ծավալները աճել են ավելի քան 3 անգամ՝ 12 մ3/վ-ից դառնալով 35.4մ3/վ: Այս ամենի հետևանքով Արարատյան արտեզյան ավազանում դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 32 760 հա-ից մինչեւ 10 706 հա: 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկվել է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: Խմելու-կենցաղային եւ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր այլեւս չի շատրվանում: Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք չի շատրվանում: Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը էականորեն կրճատվել են՝ վտանգելով Մեծամորի ատոմակայանի աշխատանքը: Վտանգվել է 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: Արարատյան դաշտի հողատարածքների ոռոգման նորման ավելացել է 10-20%-ով: Այսպիսով, ուղղակի վտանգի տակ են դրվել Հայաստանի Հանրապետության ջրի ռազմավարական պաշարները:

ՀՀ Սահմանադրության Հոդված 10-ը սահմանում է. «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը»: Սահմանադրության հոդված 49-ը սահմանում է. «Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

Չնայած հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ահազանգերին՝ Սերժ Սարգսյանը չի կատարել Սահմանադրության 49-րդ հոդվածի պահանջները, այն է՝ չի հետևել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի բնական պաշարների ողջամիտ օգտագործմանը, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի պահանջը, ինչն էլ առաջացրել է ծանր հետևանքներ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման տեսքով: Ավելին, 2008-2014թթ. վարչապետ, Ջրի ազգային խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ կառավարության 2014թ. ապրիլի 13-ի հրաժարականից հետո Սերժ Սարգսյանը 2014թ. հունիսի 26-ի, ՆՀ-159-Ա հրամանագրով նշանակել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, այսինքն՝ վստահել է բարձր պետական պաշտոն և միջոցներ չի ձեռնարկել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մսխման պատասխանատուների գործունեությունը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով քննելու համար:

Սերժ Սարգսյանը առաջնորդվել է խմբային շահերով, որովհետև իր քաղաքական շրջապատի ներկայացուցիչները՝ մասնավորապես ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքները խոշոր շահեր ունեն Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրօգտագործման ոլորտում:

5. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունն առաջադրել է Ազգային ժողովին՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու համար:

2011-13թթ. լինելով ՀՀ զինվորական դատախազ՝ Գեւորգ Կոստանյանը 2013 թվականի հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի նախաքննության նկատմամբ իրականացրել է դատավարական ղեկավարում: Կոստանյանը դեպքից անմիջապես հետո արել է նախաքննության ընթացքը կանխորոշող հրապարակային հայտարարություններ՝ պնդելով, թե Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել արյունահեղության ողջ ընթացքում։ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են հիմնավոր փաստեր, որ Գևորգ Կոստանյանը կեղծել է նշված գործին առնչվող ապացույցները, խեղաթյուրել փաստերը:

Մասնավորապես՝ տեղի ունեցած իրադարձությունների տեսաձայնագրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դեպքի վայրում Ավետիք Բուդաղյանին հասցված մահացու կրակոցից առաջ նրան կանչում է քրեական գործով չպարզված անձ: Նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռնարկել պարզելու Բուդաղյանին կանչող անձի ինքնությունը: Նաև՝ չնայած Բուդաղյանին հասցված մահացու հրազենային վնասվածքը ունի վերևից ներքև ուղղություն, նախաքննության մարմինը այդ կրակոցը վերագրել է Բուդաղյանի հետ միևնույն հարթության վրա գտնվող անձանց, ովքեր չէին կարող այդպիսի վնասվածք հասցնել: Քրեական գործի տվյալների այս կեղծումները տեղի են ունեցել ՀՀ Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ղեկավարության ներքո, նրա դատախազական ցուցումներով: Կոստանյանի կողմից վերը նշված գործողությունները կատարելու մասին հրապարակումներն ու փաստերը հասու են եղել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին, ով ի հեճուկս հիմնավոր այդ փաստերի, Կոստանյանին առաջադրել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու, այսպիսով իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այս գործողությունը առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ հանցանք կատարած անձինք մնացել են անպատիժ, խաթարվել է ՀՀ Սահմանադրությամբ 14.1 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, ՀՀ Սահմանադրության 49 հոդվածով ամրագրված սկզբունքը, համաձայն որի՝ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

6. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչն արտահայտվել է հետևյալում. 2014 թվականի ապրիլի 13-ին ստորագրված ՆՀ-49-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին: 2014 թվականի ապրիլի 26-ի ՆՀ-81-Ա հրամանագրով ՀՀ ֆինանսների նախարար է նշանակել Գագիկ Խաչատրյանին: Հովիկ Աբրահամյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին 2014թ. փետրվարի 14-ին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քանի երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Գագիկ Խաչատրյանը 2014թ. փետրվարի 4-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2013թ. տարեկան հայտարարագրում հայտարարագրել է ավելի քան երկու միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ: Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի պաշտոնական կենսագրություններից տեղեկանում ենք, որ նրանք վերջին 18-19 տարվա ընթացքում զբաղեցրել են բացառապես պետական պաշտոններ:

2011 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի արդյունաբերողների ևւ գործարարների միության համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարել է (մեջբերում). «Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից» (մեջբերման ավարտ):

2014 թվականին ՀՀ կառավարության անդամներ նշանակելիս Սերժ Սարգսյանը չի իրագործել Հայաստանի հանրության առաջ հրապարակայնորեն իր ստանձնած պարտավորությունը և կառավարության երկու առանցքային պաշտոններում է նշանակել մարդկանց, ովքեր պետական պաշտոնավարման ընթացքում հաջողակ բիզնեսմենին հատուկ դրամական միջոցներ են կուտակել, ինչը պետք է համարվի կոռուպցիայի ուղղակի դրսեւորում: Այդ եւ այդօրինակ նշանակումները ՀՀ քաղաքացիների եւ միջազգային հանրության առաջ հեղինակազրկում են Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով, Սերժ Սարգսյանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչը ունեցել է ծանր հետևանքներ՝ սեփական քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության հեղինակազրկման տեսքով: Սերժ Սարգսյանը, ՀՀ նախագահի պաշտոնում գտնվելու ընթացքում ՀՀ նախագահի լիազորություններն օգտագործելով, ստեղծել է կոռուպցիոն կապերով կապված անհատների կառավարման համակարգ, որի նպատակը ապօրինի միջոցներով 2008 թվականին բռնազավթած իշխանության պահպանումն է: Կոռուպցիոն այդ համակարգի գործունեության արդյունքում Սերժ Սարգսյանի ընտանիքը, կոռուպցիոն համակարգում ընդգրկված պաշտոնյաններն ու գործարարները կուտակել են հսկայածավալ հարստություն, ինչը Հայաստանի Հանրապետության համար ունեցել է ծանր, աղետալի հետեւանքներ: Պաշտոնական տվյալներով Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում աղքատությունը Հայաստանում աճել է՝ 26.5 տոկոսից հասնելով 32.5 տոկոսի:

7. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այն է՝ իր պաշտոնական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչն արտահայտվել է հետեւյալում. 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը վավերացրել է ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշումը: ՀՀ կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել 2014թ. սեպտեմբերի 25-ին: Կառավարության նիստում, սակայն, Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշում չի կայացվել:

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն. «Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով»:

ՀՀ նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի 90-րդ կետը սահմանում է. «կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցող՝ կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» կամ «դեմ» ձայներով: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է»:

Իրավական այս դրույթին հակառակ, Սուրիկ Խաչատրյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու հարցով քվեարկություն կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստում տեղի չի ունեցել, ինչը հիմնավորվում է ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի նիստի ձայնագրությամբ: Այսպիսով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, վավերացնելով ՀՀ կառավարության՝ «Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ նշանակելու մասին» N1044-Ա որոշում կոչված փաստաթուղթը, չի կատարել ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով սահմանված իր աշխատանքային պարտականությունները՝ չի հետևել Սահմանադրության պահպանմանը, չի ապահովել գործադիր իշխանության բնականոն գործունեությունը և ՀՀ Կառավարության որոշումները վավերացնելու լիազորությունն օգտագործել է իր ծառայության շահերին հակառակ, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ, այն է՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով Սյունիքի մարզպետ չնշանակված անձը տիրացել է Սյունիքի մարզպետի կարգավիճակին:

8. Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Ազատի Սարգսյանը անցել է իր պաշտոնական լիազորությունների սահմանը, ինչն արտահայտվել է հետևյալում. ս/թ սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը որպես Հայաստանի Հանրապետության նախագահ հյուրընկալվել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ եւ ներկաներից մեկի հարցին ի պատասխան ասել է (մեջբերում). «Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել» (մեջբերման ավարտ): Սերժ Սարգսյանը այսպես խոսել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում եւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի մասին: Սարգսյանի հայտարարության պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթանում էր տվյալ գործով դատավարությունը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, և գործով դատավճիռ չէր կայացվել: Սարգսյանի նշված հայտարարությունը լայնորեն լուսաբանվել է հայաստանյան լրատվամիջոցների կողմից եւ ենթադրաբար հասու է եղել գործը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Այսպիսով, Սերժ Սարգսյանը, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը եւ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում հանդես գալով որպես այդպիսին, Շանթ Հարությունյանին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ, չնայած տվյալ գործով որևէ դատավճիռ հրապարակված չի եղել, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունեցել:

ՀՀ Սահմանադրության հոդված 21-ը սահմանում է. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

ՀՀ Սահմանադրության հոդված 5-ը սահմանում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Շանթ Հարությունյանին հանցագործություն կատարած անձ հայտարարելու որևէ լիազորություն չուներ, այսպիսով՝ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. խախտվել է ՀՀ քաղաքացի Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը, խախտվել են ՀՀ Սահմանադրության 21-րդ և 5-րդ հոդվածները: Շանթ Հարությունյանը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից 2014թ. հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի վերը բերված գործողությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով (Պետական դավաճանություն), 308 հոդվածի երկրորդ մասով (Պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), 309 հոդվածի երրորդ մասով (Պաշտոնական լիազորություններն անցնելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇԵՑ.

ա) ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասին համաձայն պաշտոնանկ անել ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին:


բ) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:44 Ավշագեղձերի այտուցվածություն. Պատճառները Այսօր, 22:30 Մայիսի 9-ին Երևանում առանց տեղումների եղանակ է սպասվում Այսօր, 22:19 Մայիսի 4-5-ին Արագածոտնի և Կոտայքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում դիտված կարկուտը էապես վնասել է մշակաբույսերը Այսօր, 22:00 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ Այսօր, 21:39 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 21:16 Զորքեր չենք ուղարկելու Ուկրաինա, չենք էլ պատրաստվում․ Լեհաստանի ՊՆ Այսօր, 20:59 Ինչ անել, եթե վնասվել է ականջի թմբկաթաղանթը Այսօր, 20:43 Շարժումը մերժում է ցանկացած բռնություն․ Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն, մերժելի և հատուկ ներդրված մարդիկ են․ «Տավուշը հանուն հայրենիքի» Այսօր, 20:33 ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Կանադայի դեսպաններին հայտարարություն է փոխանցվել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին քաղաքական հետապնդման ենթարկելու վերաբերյալ Այսօր, 20:20 «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»․ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրեց պայքարի երգը Այսօր, 20:07 ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․am Այսօր, 19:50 ՌԴ ապագա վարչապետի թեկնածությունը կհաստատվի մայիսի 10-ին Այսօր, 19:34 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան Այսօր, 19:15 «Որ իմ երեխան ու ձեր երեխան իր հայրենիքում իր օրորոցը անվտանգ պայմաններում դնելու տեղ ունենա»․ Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Այսօր, 18:59 «Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը Այսօր, 18:47 «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասին Այսօր, 18:34 «Շատ հարցեր են կուտակվել»․ ՌԴ նախագահի օգնականը հայտնել է՝ Պուտինը մայիսի 8-ին կհանդիպի Փաշինյանի հետ Այսօր, 18:22 Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Այսօր, 18:11 Նոր սյուներ են տեղադրել Այսօր, 18:02 Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:48 Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Այսօր, 17:38 4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան Այսօր, 17:27 Չնայած ոստիկանների ստեղծած խոչընդոտներին, առաջ ենք շարժվում՝ ճշմարտության համար (Տեսանյութ) Այսօր, 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում Այսօր, 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո Այսօր, 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Այսօր, 16:43 Բուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ․Հունգարիայի արտգործնախարար Այսօր, 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Այսօր, 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ Այսօր, 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Այսօր, 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Այսօր, 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին

Տվյալ բաժնի վերջին նյութերը