08/12/2014 12:10
Ուրուգվայի փոխնախագահ. Առանց հիշողության կյանք չկա, անցյալ չկա, բայց նաև չկա ապագա
Մենք առաջինն էինք, որ ճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը և մենք ոչ միայն բարձրաձայնում ենք ցեղասպանության մասին, այլև պայքարում ենք, որ հիշողությունը դրա մասին միշտ վառ մնա: Այս մասին «Աշխարհն առանց Ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արևելյան Ուրուգվայի հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիել Աստորին:
Օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, որ Ուրուգվայն այս ամենի հետ մեկտեղ նաև պայքարում է նրա համար, որ երբևէ այդ դաժանությունը չկրկնվի, որը պատուհասեց հայ ժողովրդին.
«Առանց հիշողության կյանք չկա, անցյալ չկա, բայց նաև առանց հիշողության չկա ապագա»:
Նշենք, որ լսումներին ներկա են շուրջ 23 երկրներից ժամանած հրեաներ:
Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջինն էր, որ 1965-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: