09/12/2014 13:19
Վարչապետն ընդունել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի 6 աշխատակիցների։ Նրանք վարչապետին ներկայացնելու են «Նաիրիտի» աշխատակիցների պահանջը՝ վճարել կուտակված աշխատավարձը:
Մյուս աշխատակիցները սպասում են Կառավարության շենքի դիմաց։
Նշենք, որ նրանք երեկ ևս հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումը, սակայն, այդպես էլ չէր կայացել: