Հայ ռեժիսորի ֆիլմը հաղթել է Կանադայի հեղինակավոր կինոփառատոնում

10/12/2014 20:01

Հայ ռեժիսորի ֆիլմը հաղթել է Կանադայի հեղինակավոր կինոփառատոնում


Ռեժիսոր Վահե Յանի՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» ֆիլմը Կանադայի հեղինակավոր «Նուռ» կինոփառատոնում արժանացել է «Տարվա լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին:

Ռեժիսորը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ֆիլմը նկրահանելիս իրենց միակ նպատակը եղել է հերոսների խնդիրների մասին բարձրաձայնելը:

«Ֆիլմի ստեղծման գաղափարը պատահական է առաջացել, երբ հեռուստատեսությամբ տեսանք ռեպորտաժ, թե ինչ պայմաններում են ապրում ազատամարտիկները, և առավել հետաքրրքիր էր մեզ համար Վիտալի Ռադչենկոյի պատմությունը, ով ազգությամբ ուկրաինացի է, սակայն ընկերոջ՝ Զաքարի հետ միասին եկել է Լեռնային Ղարաբաղ՝ ընկերոջը պատերզմի դաշտում մենակ չթողնելու համար:

Ընկերը այստեղ մահանում է, իսկ ինքը դառնում է հաշմանդամ և մինչև այսօր ապրում է վատ պայմաններում: Ես և մոնտաժի ռեժիսոր  Արա Մկրտչյանը, երբ տեսանք այդ մարդկանց, հասկացանք, որ ցանկալի կլինի ֆիլմ ստեղծել, քանի որ նրանց խոսքը դրանով ավելի լսելի կդարձնենք և ավելի լայն աուդիտորիա կգրավենք, քան ռեպորտաժով, որը ավելի իրադարձային է: Եվ այդպես ստեղծվեց ֆիլմ, որը որևէ փրոդաքշնի կամ հեռուստաընկերության պատվեր չէ»,- ասաց նա:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը նկարահանվել է 4-5 օրումը, իսկ տեխնիկան և պայմանները տրամադրել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը: «Շատ արագ թիմը հավաքվեց և բեմադրող օպերատոր Ռոբերտ Խարազյանի հետ միասին շատ արագ 4-5 օրում նկարահանեցինք ֆիլմը, բայց դրանից առաջ մոտ 2 շաբաթ շփվել ենք հերոսների հետ և այդ շփումը մինչև հիմա էլ շարունակվում է: Նկարահանումից հետո մեկնեցինք Մոսկվա և 6 ամիս հետո անցանք մոնտաժի: Արագ նկարահանված և երկար մոնտաժված ֆիլմ է, որը, ստեղծվել է ընդհանուր առմամբ 1 տարում»,- ասաց նա: 

Վահե Յանի խոսքով՝ ֆիլմի հիմնական նպատակը անհատի և համակարգի պայքարի խնդիրը ներկայացնելն է, և թեև սկզբում մտավախություն ուներ, որ Վիտալին չի ցանկանա խոսել, սակայն հեշտ համաձայնեցին աշխատել, ինչից հասկանալի դարձավ, որ հերոսները լսվելու կարիք, պահանջ ունեն:

«Ղարաբաղի պատերազմից հետո սկսվել է կեցության իրավունքի պատերազմ և Վիտալիի միջոցով փորձեցի ցույց տալ պատերազմի և մարդկային ճակատագրի աբսուրդը: Երբ Վիտալին հաշմանդամ էր, նրան սկսեցին ուշադրություն չդարձնել, պայմաններ չտրամադրել, նա որոշեց Ուկրաինա վերադառնալ, սակայն սահմանից հետ ուղարկեցին, քանի որ անձնագրի ժամկետը վերջացած էր, նա դիմում է Ուկրաինայի դեսպանատուն, ասում են՝ դու մեր երկրի համար տեռորիստ ես և եթե հիմա հետ չգնաս, մենք քեզ կձերբակալենք:

Ստացվում է մի իրավիճակ, որը կա արտասահմանյան գրականությունում, օրինակ՝ Կաֆկայի մոտ, երբ մարդը հայտնվում է աբսուրդային իրավիճակում, փակուղում, չգիտի՝ ուր գնա: Սա ծանոթ իրավիճակ է, որը եղել է նաև այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում պատերազմից հետո, այսինքն, սա գլոբալ խնդիր է: Իշխանության նկատմամբ քննադատություն կա, բայց որոշել եմ չմոնտաժել այդ խոսքերը, որովհետև դրանք ֆիլմի կոլորիտի մի մասն են, բայց դա չի նշանակում, որ քաղաքական ենթատեքստ եմ դրել ֆիլմում, որովհետև ես քաղաքականությունից չեմ հասկանում և դա ինձ հետաքրքիր չէ: Ֆիլմի կենտրոնում ինձ համար մարդն է, ես ինչքան կարողացել եմ, այդ աբսուրդը ներկայացրել եմ հանդիսատեսին»,- ասաց նա:

Ռեժիսորը պատմեց, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վեպի հերոսի նման, որը ունի աքլոր և կռվացնում է նրան, իր հերոսն էլ ունի աղավնիներ, որոնց բաց է թողնում վերջում, ասում՝ «գնացեք, ազատ եղեք»:

Վահե Յանը ասաց, որ իրենց նպատակը չի եղել ֆիլմը որևէ փառատոնի ներկայացնելը, այլ, որ իր հերոսների ճակատագրին շատ մարդիկ տեղեկացված լինեն:

«Ֆիլմի մոնտաժման ընթացքում ռուսական ««СТОП! СНЯТО!» ընկերությունը ստանձնեց ֆիլմը տարբեր փառատոներին ներկայացնելու պատրաստակամությունը: Մենք որևէ փառատոնի ֆիլմը չենք ներկայացրել, սակայն դա, կարծում եմ, նրանց ճակատագրին ծանոթացնելու ևս մեկ հնարավորություն է»:

Հարցին՝ որևէ արձագանք եղել է ֆիլմից հետո, ռեժիսորը պատասխանեց. «Ֆիլմի նկարահանման սկզբում եղավ լավ բան, Վիտալին ստացավ ՀՀ քաղաքացիություն, առաջ ՀՀ-ում ապրելու համար տարեկան մոտ 100 հազար դրամ էր վճարում: Կամ հաճելի պատահականություն էր, կամ էլ ֆիլմի հետ էր կապված, չգիտեմ, բայց, երևի թե, միակ արձագանք է, եթե դա կարելի է արձագանք անվանել»,- ասաց նա:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16/05/2022 22:34 Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում քննարկում են ԼՂ կարգավորման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարցերը (Տեսանյութ) 16/05/2022 21:48 Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն 16/05/2022 21:40 Փաստաբանների պալատը ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին 16/05/2022 21:32 ՌԴ Պետդումայի նախագահը Հայաստան է ժամանելու հունիսին պաշտոնական այցով. Ծովինար Խաչատրյան 16/05/2022 21:28 Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) 16/05/2022 21:18 Ֆինլանդիան և Շվեդիան մերժել են Թուրքիային արտահանձնել «ահաբեկչության» մեջ կասկածվող 33 անձանց 16/05/2022 21:05 Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովում ներկայացրել է հետխորհրդային տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեության իրական նպատակները 16/05/2022 20:55 Ռուսաստանն արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ է մշակում 16/05/2022 20:42 ՌԴ Պետդումայի նախագահը չեղարկել է իր այցը Հայաստան․ Թովմասյան 16/05/2022 20:30 Պուտին-Փաշինյան հանդիպման բացակայությունը հայ-ռուսական իրական դաշնակցային օրակարգի բացակայության ցուցիչ է․ Շարմազանով 16/05/2022 20:17 Ինքը կազմաքանդի բանակը, փլուզի անվտանգային համակարգը, մերժի պատերազմը դադարեցնելու առաջարկները, Հայաստանի ինքնիշխան տարածքները նվիրի թշնամուն, ու վերջում ՀԱ՞ՊԿ-ը մեղավոր դուրս գա․ Ղազինյան 16/05/2022 20:05 Զասն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 16/05/2022 19:52 Հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը 16/05/2022 19:41 Հուլիսի 1-ից Երևանում բժշկական բոլոր ծառայությունների դիմաց վճարները կընդունվեն միայն անկանխիկ եղանակով 16/05/2022 19:30 Սնկի օգտակար հատկությունները, պահման կանոնները, հակացուցումները 16/05/2022 19:21 Հայտնի է՝ որ հայ մարզիկներն են մասնակցելու Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 16/05/2022 19:10 Սևան-Հրազդան հիդրոկասկադը ջրառի ծավալների ավելացման շահագրգիռ կողմ է. արդյունքում Սևանա լճի էկոհամակարգը լուրջ խախտված է. բնապահպան 16/05/2022 19:00 Գերքրտնարտադրություն. պատճառները, բուժումը 16/05/2022 18:50 Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին, մինչև չվերականգվի օրինականությունը․ հայտարարություն 16/05/2022 18:41 «Օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ»․ Առողջապահության նախարարությունն արձագանքել է հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը հանելու մասին լուրերին 16/05/2022 18:30 Մերձավորարևելյան առաջին շուկան Հայաստանում. «Հալեպ» 16/05/2022 18:26 «Վահե Ղազարյան, Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն»․ ընդդիմադիր պատգամավորը՝ ոստիկանապետին 16/05/2022 18:20 Մի՛ արեք այդպես, պարոնայք ոստիկաններ․ ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում․ Արտակ Զաքարյան 16/05/2022 18:10 Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել. Դատախազություն 16/05/2022 18:00 Ակտիվությունը հայաստանյան անշարժ գույքի շուկայում, Ռուսաստանից ներհոսքի ազդեցությունը. «Kaskad Realty» 16/05/2022 17:50 ՀԱՊԿ երկրներն աշնանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն․ Պուտին 16/05/2022 17:40 Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը 16/05/2022 17:30 Թթվածնաքաղց. ախտանշանները, առաջացման պատճառները 16/05/2022 17:23 «Արցախն ապրում է»․ հայկական երկրորդ հանրապետությունում մեկնարկում է մշակութային մեծ փառատոն 16/05/2022 17:16 Մեքենան շրջվել է ձորակը. 26-ամյա վարորդը մահացել է 16/05/2022 17:08 Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում. Անահիտ Ավանեսյանը զորակցություն է հայտնել ծեծի ենթարկված բուժաշխատողներին 16/05/2022 17:01 Թոքի քաղցկեղից մեզ և մեր սիրելիներին պաշտպանելու միակ միջոցը ծխախոտից կտրականապես հրաժարվելն է. Բժիշկ-քիմիաթերապևտ (Տեսանյութ) 16/05/2022 16:50 Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի գործը հետ է ուղարկվել անհիմն պատճառաբանություններով. Հակակոռուպցիոն կոմիտե 16/05/2022 16:45 Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս. Սոս Հակոբյան 16/05/2022 16:37 Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին. վարչապետ 16/05/2022 16:29 ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ապահովման ամենակարևոր գործոնն է. Նիկոլ Փաշինյան 16/05/2022 16:18 Հիմնանորոգվում է Բջնիից Հրազդան տանող հանրապետական նշանակության ճանապարհի 10.8 կմ հատվածը 16/05/2022 16:10 Հյուսիս-հարավի Սյունիքի հատվածն իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա. Գնել Սանոսյան 16/05/2022 16:01 ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի. Գևորգ Պապոյան 16/05/2022 15:51 Գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար. Վարդևանյան 16/05/2022 15:36 Ոստիկանների այսօրվա արարքներն իրենց մեջ պարունակում են քրեական օրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում. Արամ Վարդևանյան 16/05/2022 15:30 Նիդերլանդներից վերադարձած Փաշինյանը հրահանգել է ոստիկաններին գործել ագրեսիվ․ Թագուհի Թովմասյան 16/05/2022 15:20 Մահվան ելքով վրաերթ՝ Կիևյան փողոցում (տեսանյութ) 16/05/2022 15:09 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 վթար. 1 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 16/05/2022 15:04 Ալեն Սիմոնյանը ներկա է եղել «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի նիստին 16/05/2022 14:56 Համածառայակիցները կալանավորվել են՝ ժամկետային զինծառայողի մահվան գործով 16/05/2022 14:48 Բռնության են ենթարկվել մեր շտապօգնության աշխատակիցները. Երևանի քաղաքապետի տեղակալ 16/05/2022 14:37 Սյունիքի և Լոռու մարզերի որոշ համայնքների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 16/05/2022 14:27 Կառավարական ամառանոցում անցած գիշեր աննախադեպ «ուրախ է» եղել. Արթուր Ղազինյան 16/05/2022 14:22 ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկեն ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր 16/05/2022 14:13 Ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված, կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր. Վահե Հովհաննիսյան 16/05/2022 14:05 Հայաստանում սահմանված չէ նվազագույն արագության սահմանափակում, քաղաքացիները ապօրինի են բերման ենթարկվում. Ռուբեն Մելիքյան 16/05/2022 14:00 Կալանավորումն ընտրվել է մի արարքի համար, որը նոր քրեական օրենսգրքով ապաքրեականացվել է. Ավետիք Չալաբյանի պաշտպաններ 16/05/2022 13:54 Շատ կարևոր գործ ունենք անելու, վաղն առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները. Իշխան Սաղաթելյան 16/05/2022 13:50 Հայաստանում սպասվում է անկայուն ջերմային ֆոն, անձրև, ամպրոպ և կարկուտ 16/05/2022 13:38 Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 91 քաղաքացի 16/05/2022 13:33 Կապիտալ ծախսերի ծրագրերի ձախողումը կխորացնի տնտեսական ճգնաժամը. Սուրեն Պարսյան 16/05/2022 13:18 Լիտվայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան 16/05/2022 13:12 Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը 16/05/2022 13:02 Անահիտ Ավանեսյանը մեկնում է Ժնև՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին 16/05/2022 12:50 Վերջին մեկ շաբաթում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք 16/05/2022 12:40 Ոստիկանությունը բացահայտ զբաղվում է քաղաքականությամբ. Արսեն Բաբայան 16/05/2022 12:35 Ավտոմեքենաներով խմբակային տեղաշարժերը խանգարում երթևեկությանը և ստեղծում անվտանգության սպառնալիք. Ոստիկանություն 16/05/2022 12:22 Ֆլայ Արնան ներկայացնում է, թե ինչպես են ներկում ընկերության առաջին ինքնաթիռը (Տեսանյութ) 16/05/2022 12:13 Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 32 քաղաքացի 16/05/2022 12:10 Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահին 16/05/2022 12:05 «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը, կուսակցության մի խումբ անդամներ բերման են ենթարկվել. Արսեն Բաբայան 16/05/2022 11:58 Wildberries-ը Հայաստանում գործարկել է տեղական բիզնեսի կողմից ուղիղ վաճառք իրականացնելու մոդելը 16/05/2022 11:54 Պետություն-մասնավոր հատված երկխոսության ակտիվացման նպատակով Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ 16/05/2022 11:48 Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը, ամենայն հավանականությամբ, կկրճատվի. ԿԲ փոխնախագահ 16/05/2022 11:37 Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Եգիպտոս 16/05/2022 11:31 Ադրբեջանը միշտ հավակնություններ է ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ. քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել. Թաթոյան 16/05/2022 11:15 Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 21 քաղաքացի 16/05/2022 11:08 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա (Տեսանյութ) 16/05/2022 11:02 Միջազգային և հայ բանախոսներն ընդգծել են՝ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացնում է համակարգային վանդալիզմ 16/05/2022 10:53 Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16/05/2022 10:46 Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 188 հազար 62 մարդ 16/05/2022 10:38 Հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի վճռական պայքարը շարունակվում է. «Հայրենիք» (Տեսանյութ) 16/05/2022 10:33 Բերման ենթարկվելիս պահանջել զանգի հնարավորություն. սահմանադրագետի ուղերձը՝ ոստիկաններին ու ցուցարարներին 16/05/2022 10:24 Երևանի երթևեկությունը կաթվածահար է. «Yandex-ն արձանագրել է 8 միավոր ծանրության խցանում. Արսեն Բաբայան 16/05/2022 10:20 Ավտոերթի մասնակիցները բերման են ենթարկվել 16/05/2022 10:03 Որևէ քաղաքական ճնշում չի կարող շեղել ինձ երկրի ու պետականության համար մղվող պայքարից․ Չալաբյանի կոչը՝ կալանավայրից 16/05/2022 09:21 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 16/05/2022 08:48 «Դիմադրություն» շարժումն ավտոերթեր է իրականացնում Երևանում 15/05/2022 21:33 Որ վայրերից են վաղը մեկնարկելու ավտոերթերը 15/05/2022 21:12 Երեքշաբթի օրվանից շարժմանն ամբողջությամբ նոր թափ ենք հաղորդելու․ ձեռքբերումները, որոնք ունենք, պետք է դարձնենք անշրջելի․ Իշխան Սաղաթելյան 15/05/2022 20:16 Բոլոր մեղավորները, որոնք մեր հազարավոր տղերքին զոհեցին, հետո հայտարարեցին, որ կարող էին այդ զոհերը չլինել, պատասխան են տալու. Արթուր Վանեցյան 15/05/2022 19:55 «Բանակը պետք է լինի ոչ միայն պաշտպանողական, այլ, հարկ եղած դեպքում, նաև հարձակողական»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ազգային համաձայնության կառավարության օրակարգային կետերը 15/05/2022 19:33 «Դադարեցրե՛ք սպասարկել Փաշինյանին, ֆինանսավորել «ֆեյքերի ֆաբրիկաները»․ ուշքի՛ եկեք»․ Իշխան Սաղաթելյանը կոչ ուղղեց իշխանության հենարանը հանդիսացող օլիգարխներին 15/05/2022 19:20 «Այս իշխանությունն առնետի պես կրծել է մեր անցյալը, ներկան և փորձում է կրծել մեր ապագան․ թույլ չենք տալու, որ երկիրը տանեն վերջնական կործանման»․ Արթուր Վանեցյան 15/05/2022 19:08 Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան 15/05/2022 18:55 Հաջորդ կառավարության կարևորագույն խնդիրն է լինելու ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակումը, որը պետք է ամբողջովին համապատասխանի աշխարհում տեղի ունեցող զարգացումներին․ Արտակ Զաքարյան 15/05/2022 18:49 «Խաղաղության օրակարգի անվան տակ մեր երկիրը դուրս են բերել աշխարհաքաղաքական աճուրդի, որտեղ չկա հայկական շահ»․ Արտակ Զաքարյան 15/05/2022 18:06 Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա 14/05/2022 21:36 Երկրաշարժ Հայաստանում. Երևանում այն զգացվել է 3 բալ ուժգնությամբ 14/05/2022 20:35 «Վաղը, ժամը 18:00-ին բոլորիդ սպասում եմ Ֆրանսիայի հրապարակում»․ Արթուր Վանեցյան 14/05/2022 20:07 Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնման աշխատանքներին 14/05/2022 19:55 «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»․ ՀՀ ՊՆ հերքել է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը 14/05/2022 19:30 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով աշխարհում կարող է սով սկսվել․ Գերմանիայի ԱԳՆ 14/05/2022 19:16 Հնդկաստանն արգելել է ցորենի արտահանումը երկրից

Տվյալ բաժնի վերջին նյութերը