10/12/2014 13:49
Մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը. Ժողովորդն ինքն է իր իրավունքների տերը
Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթը, որը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
Իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասաց, յոթերորդ տարին է, որ դեկտեմբերի 10-ին իրենք երթ են կազմակերպում:
Նա խոսեց երկրում տիրող իրավիճակի մասին՝ նշելով, որ իշխանությունները չեն գիտակցում, թե ինչ իրավիճակ է երկրում:
«Ժողովորդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ժողովրդին ազատություն չի տա, եթե ինքը՝ ժողովուրդն ազատությունը չվերցնի իր ձեռքը: Ոչ մի ռեժիմ, ոչ մի բռնապետ կամովի չի հանձնում իշխանությունը, քաղաքացիներն իրենք են վերցնում իշխանությունը»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նշենք, որ երթին չեն մասնակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, մասնակցում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: