11/12/2014 22:40
Լ. Սարգսյան. Ա. Մանուկյանին տեղափոխում են հիվանդանոց
«Ես նոր խոսեցի, ճշտեցի` իսկապես հարձակում է եղել, և բավականին լուրջ է վիճակը: Արամ Մանուկյանին տեղափոխում են հիվանդանոց»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը` հաստատելով այն տեղեկությունները, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակում է տեղի ունեցել, ընդդիմադիր գործչին ծեծի են ենթարկել:
Լ.Սարգսյանն ասաց, որ գործընկերը վնասվածքներ ունի, բայց գիտակցությունը տեղն է: