13/12/2014 13:09
Նաիրիտցիները կրկին Կառավարության մոտ են, պահանջն՝ անփոփոխ
Նաիրիտցիներն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ են: Նրանց պահանջը նույնն է. եկել են կառավարություն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելու նպատակով։
Հիշեցնենք, որ նաիրիցիները օրեր առաջ ևս հանդիպել էին Հովիկ Աբրահակյանի հետ, և վերջինս հանդիպման ժամանակ խոստացել էր, որ գործարանի աշխատակիցները մի քանի ամսվա աշխատավարձ կստանան, սակայն նաիրիտցիներն այդ պայմանի հետ համաձայն չեն:
Նրանք պահանջում են իրենց ամբողջական աշխատավարձերը, որը կազմում է շուրջ 18 ամսվա աշխատավարձ:
Ի դեպ՝ այս անգամ բողոքավորները վարչապետից միտված են պահանջել, որպեսզի իրենց կոմունալ վճարումները ևս սառեցվեն: Նրանք ուզում են նաև խորհուրդ ստեղծել, որը կզբաղվի հավաքների կազմակերպչական աշխատանքներով: