18/12/2014 12:13
Ղազախստանը վավերացրել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի վավերացմանը:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայամանագիրը ստորագրվել է Մինսկում այս տարվա հոկտեմբերի 10-ին:
Նա նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ունի մեծ նշանակություն, քանի որ Ղազախստանը համագործակցում է Հայաստանի հետ և այդ համագործակցությունը նպաստում է երկրների տնտեսական զարգացմանը:
Դոսաևը հավելել է, որ Հայաստանի անդամակցության շնորհիվ իրենք նախատեսում են զարգացնելօրենդրական հետաքրքրությունները: