18/12/2014 17:36
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենի գործով նիստը հետաձգվել է ԱԱԾ ներկայացուցիչների պատճառով
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի գործով որպես պաշտպան ներգարվելը իր կյանքի նման ամենաերկար փորձն էր:
«Ի լրումն այսօրվա իմ հաղորդագրության «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Ի. Կլիմկոյի գործի վերաբերյալ նշեմ, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով: Հանուն ճշմարտության նշեմ, որ իրենք եկան, սակայն ուշացումով, նիստի հետաձգումից հետո: Իմ գրեթե 14 տարվա փաստաբանական գործունեության ընթացքում սա ամենաերկար փորձն է ներգրավվելու որպես պաշտպան: Հուսով եմ, որ վերջին նման դեպքն է»,- գրել է նա: