«Հարսի շորով մեծ հարսանիք կունենամ, հավանաբար». Երգչուհի Նանան մյուս տարի կամուսնանա

19/12/2014 20:00

«Հարսի շորով մեծ հարսանիք կունենամ, հավանաբար». Երգչուհի Նանան մյուս տարի կամուսնանա


Life.panorama.am-ն այսօր հյուրընկալել է երգչուհի Նանային, ով պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն երգչուհին դրանից չի նեղվում, ինչպես ինքն է ասում՝ սուտը երբեք իրեն «չի կպնում»:

-Նանա, գո՞հ եք մեր շոու-բիզնեսից: Ընդհանրապես, ունե՞նք շոու-բիզնես:

-Քանի որ լսում ենք, այդ դաշտում շարժ կա, բնականաբար` ունենք: Ճիշտ է, մեզ մոտ համերգային ծրագրերը քիչ են, չի զարգանում այդ մշակույթը, բայց երիտասարդները լավ երգեր են երգում, տեսահոլովակներ նկարահանում: Պարզապես չկա հնարավորություն, որ երգիչները շատ գումար աշխատեն, առաջ գնան: Քանի որ ինքս ավելի շատ դրսում եմ աշխատում, անգամ համեմատության եզրեր չեմ կարողանում գտնել:

-Ձեր հիմնական ֆինանսական միջոցները որտեղի՞ց են գոյանում:

-2004 թվականից սկսել եմ երգել ու իմ երգի միջոցով գումար վաստակել: Եվ ասեմ, աշխատել եմ այնքան գումար, ինչքան ցանկացել եմ: Պատճառն այն է, որ մարդիկ ինձ շատ սիրում են:

-Բայց, ինչպես ինքներդ նշեցիք, համերգներ գրեթե չեն կազմակերպվում: Արդյո՞ք որևէ ռեստորանում, կամ ակումբում եք աշխատում:

-Ես ակումբում կամ ռեստորանում չեմ աշխատում: Երգում եմ այն միջոցառումներին, որոնց հրավիրում են՝ դա կլինի մեկ երգ, երկու, կես ժամ կամ քառասուն րոպե: Կյանքում միայն մի շրջան է եղել, որ անձնական խնդիրներ ունեի և  «ցրվելու» համար աշխատեցի Աստաֆյան համալիրում: Դա 2006 թվականն էր: Բայց ասեմ, որ չեմ քննադատում և իրավունք էլ չունեմ քննադատել այն երգիչներին, ովքեր այս կամ այն հաստատությունում երգում են: Ինչ անում են, լավ ու ճիշտ են անում: Ով ինչպես կարողանում է, գումար է աշխատում:

-Եթե չեմ սխալվում, դուք բավական  թանկ վարձատրվող երգչուհիներից եք: Արդյո՞ք Հայաստանում Ձեզ մեծ գումարներ աշխատել հաջողվում է, թե՞ հույսը դրսի հրավերներն են:

-Դե, եթե վաստակում ենք, նշանակում է ՝ հաջողվում է: Բայց ճիշտ եք, գումարի մեծ մասը վաստակում ենք դրսում: Հատկապես, որ Հայաստանում սովոր չեն երգչին փող տալ:

-Իսկ  «ներսի» և «դրսի» պատվիրատուների համար գումարային տարբերություն կա՞:

-Ոչ, որտեղ էլ լինեմ, երգի գինը նույնն է: Պարզապես Հայաստանում ժողովրդի ձեռքին գումար չկա: Շատերն էլ ծանոթներ են  «մեջ գցում», որ գումար չտան: Դա Հայաստանում ընդունված տարբերակ է: Իսկ դրսում կարողանում են մեծարել, գնահատել երգչին: Մարդիկ պետք է գիտակցեն, որ երգիչը երգելով է ապրում, և եթե իր աշխատանքը չես գնահատում ու գումար չես տալիս, չի նշանակում՝ դու լավ տղա կամ աղջիկ ես: Յուրաքանչյուրս էլ պետք է հաց ուտենք, շոր գնենք, որ ապրենք ու մեզ լավ զգանք:

-Ձեզ հետ և՞ս պատահել է, որ մարդ  «մեջ գցեն» ու գումար չվերցնեք:

-Իհարկե, եղել է, այն էլ շատ: Այդ պատճառով էլ հիմա այսպես եմ խոսում: Փառք Աստծո, ես դրսում շատ եմ լինում, կարողանում եմ խուսափեմ գումարի պակասությունից: Բայց պետք է հիշել, որ չի կարելի երգչին անընդհատ  «ձրի աշխատեցնել»:

-Ձեր երգերն ավելի շատ ո՞ր երկրում պահանջարկ ունեն:

-Որտեղ հայ կա, հատկապես դրսի հայերը շատ են կարոտում հայ երգն ու երաժշտությունը: Թեև ասեմ, ինձ ոչ միայն հայերն են լսում, այլև ռուսները, վրացիները:

-Մի տեղ կարդացել եմ, որ Ձեզ նաև  «Ռաբիսի թագուհի» են կոչում:

-Ես երգում եմ այն, ինչ ուզում եմ: Ով ինչ ուզում, խոսում է: Եթե մեկն ուզում է այդպես ասել, թող ասի, սիրտը հովանա, ուրախանա: Եթե իրեն թվում է՝ դրանով վիրավորում է՝ թող վիրավորի: Ինչ ցանկանում են, թող ասեն: Ես գիտեմ, թե ով եմ Աստծո աչքերի առջև. մահկանացու մարդ եմ, երգչուհի Նանան: Ես ժպտում եմ այն  հիմարությունների վրա, որոնցով ցանկանում են ինձ վիրավորել: Յուրաքանչյուրն արտահայտվելուց իր իրական դեմքն է ցուցադրում: Եթե կարող են, թող այնպես անեն, որ գեղեցիկ երևան, հոգին գեղեցիկ լինի: Եթե երգչին վիրավորեցիր, չի՞ երգելու:

-Նանա, մենք փոքր երկրում ենք ապրում և դա էլ նպաստում է, որ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները ասեկոսեների առիթ դառնան: Ինքներդ էլ բացառություն չեք: Ինչպե՞ս եք հաղթահարել այդ դժվարությունները:

-Շատ-շատ եմ լսել իմ մասին բամբասանքներ: Այդ ամենին ժպիտով եմ վերաբերել. որքան շատ են խոսել, այնքան շատ համերգներ եմ ունեցել, ինչքան շատ վատաբանել են՝ կրկնակի աշխատանք եմ ներկայացրել: Այդ խոսակցությունների պատճառով, ի՞նչ է, Հայաստանում Նանային չե՞ն սիրում, չե՞ն լսում: Ամեն տեղ էլ լսում ու սիրում են ինձ: Բոլորովին վերջերս Հայաստանի 18 քաղաքներում մենահամերգներ ունեցա: Այս վատ պայմաններում դահլիճները լեփ-լեցուն էին: Մենահամերգի ժամանակ երկու օր համալիրը լի է եղել մարդկանցով: Եթե ժամանակ ունենայի, նորից Համալիրում համերգ կկազմակերպեի: Ով չի ուզում, թող ինձ չլսի, ես խնդիր չունեմ: Ով էլ լսում է՝ շնորհակալ եմ իրենից: Այնպես որ, ինձ չլսելու մասին խոսակցություններն անտեղի են: Տարածողներին թվում է, թե իրենց խոսքը պետք է տարածվի: Իրենց խոսքը չի տարածվի, իմ աշխատանքը կտարածվի: Այս 10 տարում այդպես է եղել:

-Փաստորեն, տհաճ խոսակցություններից չեք նեղվում:

-Ոչ, ոչ մի խոսակցությունից: Հատկապես, որ դրանց 70-80 տոկոսը սուտ է եղել: Մարդու  «լեզվին ոսկոր չկա», ինչ ուզի, կարող է խոսել: Բայց արդյո՞ք կարող է պատասխան տալ, դա ուրիշ հարց է: Ինձ ճանաչողները նման խոսակցությունների վրա ծիծաղում են:

-Իսկ Ձեր կողակի՞ցը:

-Ինքն էլ է ծիծաղում: Բա ի՞նչ անի, երբ բացարձակ սուտ է: Մարդը կողքիդ է, բայց նրա մասին բոլորովին այլ բան են ասում: Ամեն մի մարդ խոսելուց թող մի պահ հայելու մեջ նայի:

-Դուք սեփական բիզնես ունե՞ք:

-Ոչ:

-Ինչո՞ւ:  Չէ՞ որ հնարավորություն ունեցող մարդիկ փորձում են իրենց անհատական բիզնեսն ունենալ:

-Դա ողջունելի է, իսկ ինչո՞վ է վատ, որ մարդն իր գումարը ներդնում է բիզնեսի մեջ: Դրանով նաև նոր աշխատատեղեր են բացվում: Ես ամեն օր աստծուն խնդրում եմ, որ Հայաստանը զարգանա: Կցանկանայի, որ Հայաստանում այնքան աշխատատեղեր բացվեր, որ մարդիկ  «քիթ սրբելու» ժամանակ չունենային: Շատերը պարապությունից են վատ-վատ բաներ գրում: Ամեն մեկը պետք է իր աշխատանքով զբաղվի: Մենք ոչ մեկի աշխատանքը չենք վարկաբեկում: Եթե կարողանում ենք, օգտվում ենք, եթե ոչ՝ չենք էլ խանգարում: Ես Երևանը շատ եմ սիրում, անբացատրելի շատ: Իմ տան պատուհանից երևում է ամբողջ քաղաքը: Ես ծնվել եմ Երևանում, ճիշտ է, հաճախ եմ դրսում լինում, բայց Երևանն անընդհատ կարոտում եմ: Տա Աստված, որ մեր երկրում մեկը մյուսին օգտակար լինեն, միմյանցով ուրախանան:

-Այժմ ձեր անձնական կյանքում եղանակն ինչպիսի՞ն է:

-Շատ լավ, գարնանային եղանակ է, մեզ մոտ գարուն-ամառ է:

-Եթե չեմ սխալվում, այս տարի Ձեր ընտրյալի հետ պատրաստվում էիք հարաբերություններն օրինականացնել:

-Նորից չստացվեց, ժամանակը չբավականացրեց: Երևի, մյուս տարի դա կանենք: Ամեն տարի մյուս տարի ենք ասում, տեսնենք՝ երբ կլինի (ծիծաղում է): Ես միշտ ասում եմ՝ ինչ պետք է լինի, թող Աստծո կամքով լինի: Ինչպես ռուսական խոսքում է ասվում. «Պետք չէ ամուսնանալ, պետք է բարեհաջող ամուսնություն ունենալ»:  Ես ցանկանում եմ ամեն ինչ ճիշտ լինի, ժամանակին լինի, բայց ամենակարևորը՝ բարեհաջող լինի ու աստծո օրհնանքով:

-Բայց ՆԱ Ձեր կյանքում հիմա կա՞:

-Իհարկե կա:

-Իսկ հարսի շորի մասին երազո՞ւմ եք:

-Ես մի քանի անգամ հարսի շորով ֆոտոսեսիա եմ ունեցել: Չգիտեմ, որպես հարսնացու՝ կհագնե՞մ, թե՞ ոչ: Չէի ասի, թե 18 տարեկան աղջկա երազանք ունեմ, բայց հավանական է, որ հարսի շորով մեծ հարսանիք կունենամ:

-Ձեր ընտրյալը, եթե չեմ սխալվում գործարար է, զբաղվում է բիզնեսով: Երբևէ երգը թողնելու խնդիր չի՞ առաջացրել:

-Ոչ, եթե նա ինձ այսպիսին է ընտրել, սիրում է, էլ ի՞նչ խնդիր: Երգելը վատ բան չի, Աստծո նվեր է, որը մատուցում ենք ժողովրդին:

-Չեմ ուզում շրջանցենք տոնական օրերը: Նոր տարին որտե՞ղ եք անցկացնելու:

-Դեռ չգիտեմ: Կամ այստեղ, կամ Մոսկվայում: Հավանաբար, գործնական հրավերով կմեկնեմ և այնտեղ էլ կդիմավորեմ:

-Իսկ Ձեր մշտական բնակության վայրը Հայաստանո՞ւմ է:

-Երկու տեղում էլ ապրում եմ՝ Երևան-Մոսկվա: Այնտեղ շատ աշխատանքային առաջարկներ եմ ունենում, նաև քաղաքն եմ շատ սիրում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան Այսօր, 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր Այսօր, 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ Այսօր, 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան Այսօր, 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր Այսօր, 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Այսօր, 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան Այսօր, 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Այսօր, 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ Այսօր, 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել Այսօր, 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն Այսօր, 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է Այսօր, 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Այսօր, 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը Այսօր, 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը