Շնող գյուղի բնակիչները դեմ են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմանը

19/12/2014 14:42

Շնող գյուղի բնակիչները դեմ են Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործմանը


Լոռու մարզի  Շնող գյուղի բնակիչները դեմ են արտահայտվում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրին: Էկոլուրից հայտնում են. որ բնակիչները նամակով դիմել են Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) տնօրեն Անեթ Էբերհարդին, Դանիայի Արտահանումների վարկավորման գործակալության (EKF) հաղորդակցության ղեկավար Մոգենս Ագեր Թանգին, «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի ներդրումների հարցով տնօրեն Կլաուս Ստամպին` պահանջելով չեղարկել ՎՏԲ բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը, ինչպես նաև չեղարկել Թեղուտ ՓԲԸ֊-ի հետ կնքված համաձայնագրերը: Թեպետ նամակում նշված է, որ նամակը նաեւ Թեղուտ համայնքի բնակիչների անունից է, սակայն նամակի տակ ստորագրել է 57 շնողցի: Նամակում ասված է.

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման կապակցությամբ 2013թ. Դանիայում գործող «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամի, «FLSmidth» ընկերության, «EKF» պետական գործակալության և Հայաստանում գործող «Թեղուտ ՓԲԸ»֊ի միջև կնքված պայմանագրերով ֆինանսական աջակցություն է տրամադրվել մեր համայնքներում գործող պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար։

Ինչպես մասնավոր հիմնադրամի, այնպես էլ պետական գործակալության պաշտոնական հաղորդագրություններում և զեկույցներում նշվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նորմեր կիրառելու և դրանք խստորեն պահպանելու մասին։Ցանկանում ենք փաստել, որ ձեր զեկույցներում տեղ գտած որակումներն այն մասին, որ հանքավայրը շահագործող ընկերության գործունեությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և որ հանքավայրի շահագործմամբ որևէ օրենսդրություն չի խախտվում, իրականությանը չի համապատասխանում։

1. Հանքավայրի թույլտվությունները տրվել են Հայաստանի օրենսդրության կոպտագույն խախտումներով, հետևապես՝ անօրինական են:

2. Մեր համայնքները լիարժեքորեն տեղեկացված չեն եղել հանքի շահագործման ծրագրի մանրամասներից և ազդեցությունից, պատշաճ կերպով չեն մասնակցել հանրային լսումներին և չեն մասնակցել որոշումների կայացման գործընթացին։ Սա նաև Օրհուսի կոնվենցիայի խախտում է, որը ճանաչված է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական կոմիտեի ECE/MP.PP/2011/11/Add.1 IV/9b որոշմամբ։

3. Մեր համայնքները կրել են հսկայական գույքային վնասներ, այդ թվում՝ մասնավոր և համայնքային հողերի կորուստ, որոնց համար մինչ օրս պատշաճ փոխհատուցում չեն ստացել։ Մեր բողոքները հայաստանյան դատական ատյանները պատշաճ կերպով չեն քննել, ընդհանուրը լսվել է 109 ընտանիքի գործ, դրանցից շատերը բողոքարկվել են, 9 գործ այժմ քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։

4. Հայաստանի դատական իշխանությունները չեն ապահովել դատական մատչելիություն, որպեսզի հասարակական կազմակերպությունները դատական կարգով ապացուցեն հանքավայրի շահագործման թույլտվություններում տեղ գտած խախտումներն ու կեղծիքները։ Սա նույնպես միջազգային իրավունքի խախտում է, մասնավորապես՝ Օրհուսի կոնվենցիայի 9-րդ հոդվածի, որը հաստատված է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական կոմիտեի ECE/MP.PP/2014/2/Add.1 V/9a որոշմամբ։

5. Ձեր կողմից պատվիրված բնապահպանական գնահատումներում նշվում է, որ ընկերության 2005թ. ՇՄԱԳ-ն ունեցել է բազմաթիվ թերություններ։ Նաև նշվում է, որ ընկերությունը փոխել է շահագործման ծրագիրը, սակայն այդ փոփոխությունների համար չի ներկայացվել և պետության կողմից չի հաստատվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական (ՇՄԱԳ)։ Այդ գնահատականը պետք է նաև անցներ հանրային լսումներ, և մենք՝ համայնքների բնակիչներս, պետք է մասնակցեինք դրա հաստատմանը վերաբերող որոշումների կայացմանը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության և սոցիալական գնահատականը, որն ընկած է Բնապահպանական և սոցիալական ծրագիր կոչվող փաստաթղթի հիմքում, որևէ օրինական հիմք չունի, այն մեր պետության կողմից չի հաստատվել։

6. «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից ջրագծերի վնասման հետևանքով Թեղուտ համայնքը երկար ժամանակ զրկվել էր խմելու ջրից, նույնիսկ նորոգելուց հետո համայնքում խմելու ջրի լուրջ պակաս կա, աղբյուրները ցամաքել են։ Շնող գետի պետական մոնիտորինգի վերջին տվյալների համաձայն՝ գետում ծանր մետաղների, մասնավորապես՝ մոլիբդենի քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Թեղուտ համայնքն ընդհանուր առմամբ զրկվել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և անտառի բարիքներից օգտվելու հնարավորությունից։

7. Մինչ օրս համայնքներում չի անցկացվել բնակչության ընդհանուր առողջական վիճակի գնահատական։

8. Հանքավայրում արդեն 8 տարի ընթացող գործողությունները որևէ անգամ պետական ստուգում չեն անցել։ Հայաստանի օմբուդսմենից սկսած մինչև պատգամավորներ, հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ մի քանի տարի է՝ պահանջում են իրականացնել «Թեղուտ» ՓԲԸ-ի գործունեության տեսչություն։ Լիազոր բոլոր մարմինները հրաժարվում են այստեղ իրականցնել տեսչություն, չնայած նրան, որ ընկերության խոստումները և պարտավորություններն ի կատար չեն ածվում։ Սա խոսում է բարձրագույն մակարդակի հովանավորչության և կոռուպցիայի մասին։

Այս և բազմաթիվ այլ հանգամանքներ ցույց են տալիս, որ այն, ինչ գրված է ձեր փաստաթղթերում և պաշտոնական հաղորդագրություններում, ընդամենը իմիտացիա է և քողարկում է ձեր ընդունած որոշումների հակասությունը ձեր ներքին կանոնակարգերին, Դանիայի օրենսդրությանը, միջազգային կանոնակարգերին և Հայաստանի օրենսդրությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը` մենք՝ ստորագրյալներս, պահանջում ենք չեղարկել ՎՏԲ բանկի հետ կնքված վարկային պայմանագիրը, ինչպես նաև չեղարկել Թեղուտ ՓԲԸ-ի հետ կնքված համաձայնագրերը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) 18/05/2024 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ 18/05/2024 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 18/05/2024 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին 18/05/2024 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած 18/05/2024 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան 18/05/2024 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան 18/05/2024 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ 18/05/2024 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների 18/05/2024 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է 18/05/2024 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ 18/05/2024 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել 18/05/2024 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել 18/05/2024 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին 18/05/2024 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին 18/05/2024 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ 18/05/2024 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին 18/05/2024 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Տվյալ բաժնի վերջին նյութերը