Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր. Արփի Գաբրիելյան

19/12/2014 20:19

Տղամարդու համար շատ զոհաբերություններ անելով՝ դառնում ես նրան անհետաքրքիր. Արփի Գաբրիելյան


Հեռուստադիտողը երբեմն նույնացնում է կերպարներին ու դերասաններին, սակայն մեծ մասամբ, նրանք տարբեր են լինում: Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակվող Ֆուլ Հաուս սիթքոմից իր համարձակությամբ ու ինքնավստահությամբ փայլող Լիկան իրականում տարբերվում է դերասանուհուց: Orer.am-ին այդ մասին պատմեց անձամբ դերասանուհի-հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանը:

-Արփի, մինչև Ֆուլ Հաուսում Ձեր հայտնվելը, հեռուստադիտողը Ձեզ` որպես դերասանուհի, այնքան էլ ծանոթ չէր: Ինչո՞ւ:

-Ավարտել եմ թատերական ինստիտուտը, 4 տարի աշխատել եմ ATV հեռուստաընկերությունում: Նկարահանվել եմ չորս գեղարվեստական ֆիլմում: Ինքս հատուկ ոչինչ չեմ արել, որ ավելի մեծ ճանաչման արժանանամ:

-Հեռուստատեսություն՝ որպես հաղորդավարուհի, Ձեր մուտքն ինչպե՞ս եղավ:

-Դեռ ուսանողական տարիներին առաջարկ ստացա հեռուստատեսությունից: Ճիշտ է, ինձ համար անակնկալ էր, բայց հավատում եմ, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում: Առաջարկը եղավ Հրաչ Քեշիշյանից և Վարդան Զադոյանից: Սկզբում շատ բարդ էր աշխատել տեսախցիկի առջև, լինել ուղիղ եթերում, բայց շատ արագ կարողացա ինձ գտնել այդ դաշտում:

-Հեշտությա՞մբ հրաժարվեցիք հաղորդավարուհու աշխատանքից:

-Այնպես չէ, որ ամբողջովին հրաժարվել եմ: Պարզապես, երբ Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկ ստացա և վերջնական որոշում կայացրեցի, հասկացա, որ նոր հաղորդում անել չեմ կարողանա: Իսկ հաղորդավարական դաշտում իմ նոր քայլը պետք է ավելի հետաքրքիր մի բան լինի, նոր նախագիծ՝ մեկ քայլ բարձր սանդղակով: Չեմ սիրում կյանքում կրկնվել, մի բան անել ուղղակի անելու համար: Քանի որ հետաքրքիր, բովանդակալից հաղորդում պատրաստելու համար ժամանակ է պետք, իսկ ես հիմա այդ ժամանակը չունեմ, սիթքոմից բացի համերգային գործունեություն եմ ծավալում, որոշեցի որոշակի դադար տալ: Կիսատ-պռատ բաներ անել չեմ սիրում: Հենց լավ առաջարկ ունենամ կամ ինձ մոտ լավ միտք ծագի, անշուշտ կհամաձայնեմ:

-Համերգային ի՞նչ գործունեության մասին է խոսքը:

-Արդեն երկու տարուց ավել է, որ աշխատում եմ ԱՄՆ-ում գտնվող «Global arts» կազմակերպության հետ, որն այնտեղ զբաղվում է հայ աստղերի համերգների կազմակերպմամբ, շրջագայություններով: Պարբերաբար մեկնում եմ Միացյալ Նահանգներ՝ համերգային ծրագրեր վարելու: Նաև այդ կազմակերպության կողմից` որպես դերասանուհի հանդես գալու հրավեր ստացա «Սկոչ և Վիսկի» ներկայացման մեջ:

-Արփի, ինձ թվում է, որ Դուք՝ որպես հաղորդավար այնքան էլ շուտ չեք վերադառնա եթեր, քանի որ հեռուստադիտողը Ձեզ դերասանուհու կարգավիճակում առավել սիրեց:

-Շնորհակալ եմ… Չգիտեմ, թե ինչպես կլինի, իմ կյանքում ոչինչ պլանավորած չի ընթանում: Թեև, կարծեք թե ի վերուստ է նախանշվում ճանապարհս: Ինչ լինելու է` ժամանակին կլինի, ես դրա համար հատուկ ջանքեր չեմ գործադրում: Հավատում եմ ներքին ձայնիս և ընտություն կատարելիս միշտ դրանով եմ առաջնորդվում: Կարողանում եմ ճիշտ կողմնորոշվել:

-Ֆուլ Հաուսում նկարահանվելու առաջարկը հեշտությա՞մբ ընդունեցիք:

-Որքան էլ, որ տարօրինակ է՝ այո: Արդեն երկար տարիներ է, տարբեր սերիալներից առաջարկներ եմ ստանում, բայց տեսնելով սերիալների անորակությունը, լավ դերասանների կողքին խաղացող պատահական մարդկանց՝ վախ ունեի սերիալներում երևալուց: Վստահ էի, որ չեմ ցանկանա որևէ սերիալում երևալ: Երբ այս առաջարկը ստացա, նկարահանվում էի երկու ֆիլմում՝ «Սուպեր մամա» և Արշալույս Հարությունյանի «Սկոչ և վիսկի» ֆիլմում: Քանի որ սա երիտասարդական, կատակերգական սիթքոմ էր՝ շաբաթը երկու անգամ պարբերականությամբ, ինձ հետաքրքրեց: Երբ Արմեն Պետրոսյանը փակագծերը բացեց, ցանկացա ծանոթանալ սցենարին և հասկանալ, թե կերպարը որքանո՞վ է ինձ մոտ: Կարդալուց հետո էլ չտատանվեցի, անմիջապես համաձայնեցի:

-Սիթքոմում Ձեր կողքին խաղում են մարդիկ, ովքեր դերասանական կրթություն չունեն: Դժվար չէ՞:

-Բացարձակ դժվար չէ այն մարդկանց հետ, ովքեր կարիերայի սկզբից ևեթ աշխատել ու աշխատում են իրենց վրա, ունեն դերասանին բնորոշ շնորհ, կատարելագործվելու ունակություն: Այդպիսի մարդիկ կարող են աշխատասիրության, պրոֆեսիոնալներին լսելու կարողության շնորհիվ մեծ հաջողությունների հասնել: Ես ապշած եմ իմ խաղընկերների խաղով:

-Որպես դերասանուհի՝ Ձեր վարձատրությունից գո՞հ եք:

-Եթե համեմատենք դրսի շուկայի հետ, այստեղ ծիծաղելի գումարներ են շրջանառվում: Բայց իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե աշխատանքս ինձ դուր է գալիս, մեծ սիրով եմ կատարում ու բավարարվում այնքանով, որքանով վարձատրվում եմ: Կարևորում եմ ոչ այնքան նյութական, որքան հոգևոր բավարարվածությունս: Եթե մտածեմ դերասանի աշխատավարձի մասին, ապա հաստատ մասնագիտությունս կփոխեմ:

-Սերիալները, սիթքոմերը երկարակյաց են, պատահում է՝ տարիներով էկրաններից «չեն իջնում»: Չե՞ք ձանձրանա:

-Սովորաբար, յուրաքանչյուր երկար տևող երևույթ ձանձրացնում է, անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ վատը: Չեմ կարծում, որ Ֆուլ Հաուսի կազմը թույլ տա, որ մարդիկ ձանձրանան: Արդեն առաջին եթերաշրջանի ավարտն է մոտենում, երկրորդ եթերաշրջանը մարտ ամսին է սկսվելու: Փաստորեն, թողնելու ենք մարդիկ երկու ամիս հանգստանան և կարոտեն: Յուրաքանչյուր լավ բան պետք է ավարտվի այն ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն ձանձրացել և կարոտով են սպասում այդ ժամին:

-Եթե չեմ սխալվում, Ձեր կերպարը ի սկզբանե վստահված էր մեկ ուրիշին:

-Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ նման տեղեկություններ չունեմ: Ես առաջարկը ստացել եմ օգոստոս ամսին, իսկ նկարահանումները սկսել ենք սեպտեմբերի վերջին: Առանձնապես հետաքրքրասեր չեմ ու երբեք չեմ հետաքրքրվել:

-Արփի, Լիկան մի քիչ ագրեսիվ, ինքնահաստատված ու համարձակ աղջիկ է: Նմա՞ն է Ձեզ:

-Իրական կյանքում ընդհանրապես ագրեսիվ չեմ, քանի որ ինքնավստահություն այդքան էլ չունեմ (ծիծաղում է): Կարծում եմ, որ դա իմ թերություններից մեկն է: Շատ-շատ գծերով կցանկանայի Լիկային նման լինել, քանի որ էլ ավելի ինքնավստահ, կայուն ու կայացած կերպար է, քան Արփին: Ի սկզբանե շատ եմ հավանել Լիկային: Ես եկել եմ այն համոզման, որ իրականում աղջիկը պետք է հենց այդպիսին լինի:

-Չե՞ք կարողացել այս ընթացքուն նրանից որոշ գծեր «գողանալ»:

-Ճիշտն ասած՝ ոչ: Տարիներ շարունակ փորձել եմ մի քիչ մոտենալ այդ տեսակին, բայց, կարծեք թե առայժմ չի ստացվում:

-Ծնունդով որտեղի՞ց եք:

-Հայրս ու մայրս Սյունիքից են: Ես էլ ինձ համարում եմ սյունեցի, քանի որ մանկությունս գրեթե այնտեղ է անցել:

-Ընտանիքում դերասաններ կա՞ն:

-Ոչ: Մայրս, երաժիշտ է, հայրս՝ ինքնուս երաժիշտ:

-Գեղեցիկ աղջիկ եք, անընդհատ էկրաններին: Վստահ եմ, շատ երկրպագուներ ունեք՝ ոչ որպես դերասանուհի: Կյանքում Ձեր կեսին գտե՞լ եք:

-Անձնականի մասին խոսել չեմ սիրում: Տեսակով ծայրահեղ փակ մարդ եմ, նույնիսկ առօրյա ծանոթներս չեն կարող իմանալ ինչ է կատարվում իմ ներսում: Շատ քիչ թվով, չափազանց մտերիմ մարդկանց հետ եմ կիսվում… Կարծում եմ, յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ, եթե որևէ անձնական փոփոխություն ունենա, մարդիկ անպայման կիմանան: Հատկապես, որ մեր երկիրը փոքր է և ամեն ինչ շատ արագ տարածվում է:

-Դուք մեր տղաներին ոչ հույս տվեցիք, ոչ էլ հուսախաբ արեցիք… Արփի, իսկ տղամարդը, ով կկարողանա Ձեզ գրավել, ինչպիսի՞ն պետք է լինի:

-Ես իդեալներ չունեմ: Գիտեմ, որ կյանքում միշտ սիրահարվում ես այնպիսի մարդու, ում երբեք կողքիդ չես պատկերացրել: Իմ տեսակով միասեր մարդ եմ: Կարծում եմ, որ մարդկանց ինչ-որ էներգիա է կապում, իդեալներ ստեղծելը, բոյն ու տեսքը կապ չունի: Այնպես որ տղամարդ-կուռքեր չեմ ունեցել, չունեմ և չեմ էլ ստեղծի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Այսօր, 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան Այսօր, 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել Այսօր, 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան Այսօր, 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ Այսօր, 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) Այսօր, 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է Այսօր, 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով Այսօր, 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Այսօր, 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը Այսօր, 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) Այսօր, 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում Այսօր, 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան Այսօր, 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ Այսօր, 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել Այսօր, 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին Այսօր, 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում Այսօր, 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Այսօր, 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին Այսօր, 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում Այսօր, 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Այսօր, 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել Այսօր, 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) Այսօր, 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր Այսօր, 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել Այսօր, 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ Այսօր, 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը Այսօր, 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) Այսօր, 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ Այսօր, 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի Այսօր, 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ Այսօր, 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 Այսօր, 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև Այսօր, 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Այսօր, 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ Այսօր, 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել Այսօր, 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև Այսօր, 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) Այսօր, 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է Այսօր, 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) Այսօր, 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Այսօր, 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ Այսօր, 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի Այսօր, 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է Այսօր, 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը Այսօր, 10:32 Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան Այսօր, 10:25 Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Այսօր, 10:17 ԱՄՆ ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը Այսօր, 10:08 Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները Այսօր, 10:04 Աննա Հակոբյանը գնացքով գնում է Գյումրի․ Oragir.News Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը